https://arm.sputniknews.ru/20240715/iranum-adrbejani-despanutjuny-versksel-e-ashkhatanqy-78340121.html
Իրանում Ադրբեջանի դեսպանությունը վերսկսել է աշխատանքը
Իրանում Ադրբեջանի դեսպանությունը վերսկսել է աշխատանքը
Sputnik Արմենիա
Ադրբեջանի դեսպանն արդեն Թեհրանում է: 15.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-15T12:12+0400
2024-07-15T12:12+0400
2024-07-15T12:13+0400
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
դեսպանատուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/0f/78336001_0:65:1280:785_1920x0_80_0_0_b81a908be30521b70345cdbe3a6f8b68.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Իրանում Ադրբեջանի դեսպանությունը վերսկսել է գործունեությունը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։2024 թվականի մարտին հայտնի էր դարձել, որ Թեհրանն ու Բաքուն պայմանավորվել են ադրբեջանցի դիվանագետների մոտալուտ վերադարձի մասին։ Հարցը քննարկվել էր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի այն ժամանակվա արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպման ժամանակ:Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ դեսպանն արդեն Թեհրանում է:Նշվում է, որ այժմ աշխատանքներ են ընթանում Իրանում դեսպանության նոր շենքում հյուպատոսական ծառայության կազմակերպման ուղղությամբ, և առաջիկայում լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի հյուպատոսական ծառայության վերականգնման վերաբերյալ:Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեությունը դադարեցվել էր 2023 թվականի հունվարի 27-ին՝ դիվանագիտական ներկայացուցչության վրա զինված հարձակումից հետո, որի հետևանքով սպանվել էր դեսպանատան անվտանգության պետը, իսկ նրա երկու գործընկերները վնասվածքներ էին ստացել։
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/0f/78336001_74:0:1207:850_1920x0_80_0_0_ada9cb7130d92e16d416628a2b0d3dd3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, իրանի իսլամական հանրապետություն, դեսպանատուն
ադրբեջան, իրանի իսլամական հանրապետություն, դեսպանատուն
Իրանում Ադրբեջանի դեսպանությունը վերսկսել է աշխատանքը
12:12 15.07.2024 (Թարմացված է: 12:13 15.07.2024) Ադրբեջանի դեսպանն արդեն Թեհրանում է:
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Իրանում Ադրբեջանի դեսպանությունը վերսկսել է գործունեությունը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
2024 թվականի մարտին հայտնի էր դարձել, որ Թեհրանն ու Բաքուն պայմանավորվել են ադրբեջանցի դիվանագետների մոտալուտ վերադարձի մասին։ Հարցը
քննարկվել էր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի այն ժամանակվա արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպման ժամանակ:
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ դեսպանն արդեն Թեհրանում է:
«Իրանական կողմը` որպես հավատարմագրման երկիր, «Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի» շրջանակում անվտանգության ապահովման իր պարտավորությանը համապատասխան, միջոցներ է ձեռնարկել մեր դեսպանատան նոր շենքի առջև դիվանագիտական պահպանություն ապահովելու համար»,-ասվում է ԱԳՆ–ի հայտարարության մեջ:
Նշվում է, որ այժմ աշխատանքներ են ընթանում Իրանում դեսպանության նոր շենքում հյուպատոսական ծառայության կազմակերպման ուղղությամբ, և առաջիկայում լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի հյուպատոսական ծառայության վերականգնման վերաբերյալ:
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեությունը դադարեցվել էր 2023 թվականի հունվարի 27-ին՝ դիվանագիտական ներկայացուցչության վրա զինված հարձակումից հետո, որի հետևանքով սպանվել էր դեսպանատան անվտանգության պետը, իսկ նրա երկու գործընկերները վնասվածքներ էին ստացել։