https://arm.sputniknews.ru/20240715/hhn-aragacnum-e-gjumru-chvor-navahangist-nakhagtsi-irakanacumy-um-het-en-banakcum-78281882.html
ՀՀ–ն արագացնում է Գյումրու «Չոր նավահանգիստ» նախագծի իրականացումը. ո՞ւմ հետ են բանակցում
ՀՀ–ն արագացնում է Գյումրու «Չոր նավահանգիստ» նախագծի իրականացումը. ո՞ւմ հետ են բանակցում
Sputnik Արմենիա
«Չոր նավահանգիստ» հասկացությունը լայն տարածում ունի ամբողջ աշխարհում և հատկապես արդիական է դեպի ծով ելք չունեցող երկրների համար, ինչպիսին է նաև Հայաստանը։ 15.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-15T08:55+0400
2024-07-15T08:55+0400
2024-07-15T08:55+0400
գյումրի
չոր նավահանգիստ
նախագիծ
հայաստան
տնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/19/63461668_0:150:1600:1050_1920x0_80_0_0_ce4cf2986e29268cc47fe32315309245.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Հայաստանն ակտիվորեն աշխատում է Գյումրիում «չոր նավահանգստի» և արդյունաբերական գոտու կառուցման նախագծի վրա։ Այս մասին Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։Ներկա պահին Երևանը բանակցություններ է վարում մի շարք միջազգային կառույցների և ընկերությունների հետ` ներդրումներ ներգրավելու և օպերատոր ընտրելու համար։ Գործընկեր են Ասիական զարգացման բանկը, ինչպես նաև այն կառույցները, որոնք զբաղվում են Մերձավոր Արևելքի պետություններում (ԱՄԷ, Իրաք և Կատար) նմանատիպ ծրագրերի իրականացմամբ։«Ծրագիրը երկարաժամկետ հեռանկարում կնպաստի ոչ միայն տվյալ մարզի, այլև ամբողջ տնտեսության խթանմանը՝ դառնալով յուրատեսակ տարածաշրջանային հանգույց»,– հայտարարում են գերատեսչությունից։«Չոր նավահանգիստ» հասկացությունը լայն տարածում ունի ամբողջ աշխարհում և հատկապես արդիական է դեպի ծով ելք չունեցող երկրների համար, ինչպիսին է նաև Հայաստանը։ «Չոր նավահանգիստը» ֆունկցիոնալ առումով ոչնչով չի տարբերվում ծովայինից` բացառությամբ այն բանի, որ նավերի փոխարեն օգտագործվում են վագոններ, երկաթուղիներ և բեռնատարներ։ Նախագիծը կդառնա օպտիմալ լուծում ազատ տնտեսական գործունեության գոտում առևտրի զարգացման համար։Հայաստանը զարգացնում է կապերը Աֆրիկայի հետ. ի՞նչ են Երևանին առաջարկում մայրցամաքի երկրներըԳյումրին ընտրվել է իր զարգացած ենթակառուցվածքների և ավտոմոբիլային, օդային և երկաթուղային կապն ապահովելու հնարավորությունների շնորհիվ: Քաղաքը սահմանակից է Թուրքիային և Վրաստանին ու Սև ծովի նավահանգիստների միջոցով կարող է կապ ապահովել Ռուսաստանի և Եվրոպայի երկրների հետ։Նախագիծը նախատեսում է արդյունաբերական պարկի ստեղծում, որը գրավիչ է օտարերկրյա ներդրումների, ինչպես նաև գործարանների և արտադրական ձեռնարկությունների համար: Այն կստեղծի նոր աշխատատեղեր, կբարելավի տրանսպորտային համակարգը և կօգնի Շիրակը դարձնել արդյունաբերական գոտի։Հիշեցնենք, որ դեռ 2024 թվականի հունվարին ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ մինչև 2024 թվականի ավարտը ցանկություն կա «Չոր նավահանգիստ» նախագծի և Գյումրիում ինդուստրիալ պարկ կառուցելու համար օպերատոր ընտրել։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/19/63461668_0:0:1600:1200_1920x0_80_0_0_416d98498ce847d76df2a758d2754064.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյումրի, չոր նավահանգիստ, նախագիծ, հայաստան, տնտեսություն
գյումրի, չոր նավահանգիստ, նախագիծ, հայաստան, տնտեսություն
ՀՀ–ն արագացնում է Գյումրու «Չոր նավահանգիստ» նախագծի իրականացումը. ո՞ւմ հետ են բանակցում
«Չոր նավահանգիստ» հասկացությունը լայն տարածում ունի ամբողջ աշխարհում և հատկապես արդիական է դեպի ծով ելք չունեցող երկրների համար, ինչպիսին է նաև Հայաստանը։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Հայաստանն ակտիվորեն աշխատում է Գյումրիում «չոր նավահանգստի» և արդյունաբերական գոտու կառուցման նախագծի վրա։ Այս մասին
Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Ներկա պահին Երևանը բանակցություններ է վարում մի շարք միջազգային կառույցների և ընկերությունների հետ` ներդրումներ ներգրավելու և օպերատոր ընտրելու համար։ Գործընկեր են Ասիական զարգացման բանկը, ինչպես նաև այն կառույցները, որոնք զբաղվում են Մերձավոր Արևելքի պետություններում (ԱՄԷ, Իրաք և Կատար) նմանատիպ ծրագրերի իրականացմամբ։
«Չոր նավահանգստի» տեխնիկատնտեսական ուսումնասիրությունն արդեն կատարել է միջազգային հոլանդական «Մերիթայմ ընդ տրանսպորտ բիզնես սոլյուշնս» խորհրդատվական ընկերությունը (MTBS)։ Էկոնոմիկայի նախարարությունը նշել է, որ ծրագրի իրականացումով Գյումրիում կստեղծվեն լոգիստիկ կենտրոն, արդյունաբերական գոտի, ազատ տնտեսական գոտի, պահեստային տարածքներ։ Դա թույլ կտա ապրանքներ և բեռներ տեղափոխել ցանկացած ուղղությամբ` օգտագործելով ինչպես օդային, այնպես էլ երկաթուղային տրանսպորտը:
«Ծրագիրը երկարաժամկետ հեռանկարում կնպաստի ոչ միայն տվյալ մարզի, այլև ամբողջ տնտեսության խթանմանը՝ դառնալով յուրատեսակ տարածաշրջանային հանգույց»,– հայտարարում են գերատեսչությունից։
«Չոր նավահանգիստ» հասկացությունը լայն տարածում ունի ամբողջ աշխարհում և հատկապես արդիական է դեպի ծով ելք չունեցող երկրների համար, ինչպիսին է նաև Հայաստանը։ «Չոր նավահանգիստը» ֆունկցիոնալ առումով ոչնչով չի տարբերվում ծովայինից` բացառությամբ այն բանի, որ նավերի փոխարեն օգտագործվում են վագոններ, երկաթուղիներ և բեռնատարներ։ Նախագիծը կդառնա օպտիմալ լուծում ազատ տնտեսական գործունեության գոտում առևտրի զարգացման համար։
Գյումրին ընտրվել է իր զարգացած ենթակառուցվածքների և ավտոմոբիլային, օդային և երկաթուղային կապն ապահովելու հնարավորությունների շնորհիվ: Քաղաքը սահմանակից է Թուրքիային և Վրաստանին ու Սև ծովի նավահանգիստների միջոցով կարող է կապ ապահովել Ռուսաստանի և Եվրոպայի երկրների հետ։
Նախագիծը նախատեսում է արդյունաբերական պարկի ստեղծում, որը գրավիչ է օտարերկրյա ներդրումների, ինչպես նաև գործարանների և արտադրական ձեռնարկությունների համար: Այն կստեղծի նոր աշխատատեղեր, կբարելավի տրանսպորտային համակարգը և կօգնի Շիրակը դարձնել արդյունաբերական գոտի։
Հիշեցնենք, որ դեռ 2024 թվականի հունվարին
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ մինչև 2024 թվականի ավարտը ցանկություն կա «Չոր նավահանգիստ» նախագծի և Գյումրիում ինդուստրիալ պարկ կառուցելու համար օպերատոր ընտրել։