00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքուն և Անկարան կփորձեն Թեհրանին իրենց կողմը թեքել. փորձագետը՝ դեսպանատան աշխատանքի մասին

© AFP 2024 / -Полицейский перед посольством Азербайджана в Иране (27 января 2023). Тегеран
Полицейский перед посольством Азербайджана в Иране (27 января 2023). Тегеран - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2024
Բաժանորդագրվել
Բաքվի և Թեհրանի միջև սուր առճակատման հռետորաբանությունը մեկ-մեկուկես տարի անց փոխարինվել է կառուցողական նոտաներով։
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Իրանում Ադրբեջանի դեսպանատան վերաբացումը նշանակալի քայլ է, որը տարածաշրջանային կոնյունկտուրայի փոփոխության և տարածաշրջանային դերակատարների՝ առճակատման հռետորաբանությունից «փափուկ ուժի»անցնելու որոշման արդյունք է: Ակնհայտ է, որ Ադրբեջանն ու նրա հետևում կանգնած Թուրքիան ներկայումս տարբեր մեթոդներով փորձելու են Իրանին իրենց կողմը թեքել զգայուն հարցերում, այդ թվում՝ Հայաստանին վերաբերող: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արևելագետ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Արմեն Պետրոսյանը։
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեությունը դադարեցվել էր 2023 թվականի հունվարի 27-ին դիվանագիտական ներկայացուցչության վրա զինված հարձակումից հետո, որի արդյունքում սպանվել էր դեսպանատան անվտանգության պետը, իսկ նրա երկու գործընկերները վիրավորվել էին։ Մարդասպանն ավելի ուշ իր դրդապատճառները բացատրել էր անձնական և ընտանեկան խնդիրներով։ Մեկուկես տարի անց Բաքվի դիվանագիտական առաքելությունն կրկին գործում է Իրանի մայրաքաղաքում։
«Շատ կարևոր է հասկանալ, թե ինչ ժամանակահատվածում է տեղի ունենում դեսպանատան աշխատանքի վերսկսումը։ Մենք հիշում ենք, որ անցյալ տարի, երբ տեղի ունեցավ հարձակումը, Թեհրանի և Բաքվի հարաբերությունները չափազանց լարված էին։ Եվ տարածաշրջանում իրավիճակը բովանդակային առումով այլ էր։ Հիմա ամեն ինչ փոխվել է, և այդ փոփոխությունները սկզբունքային նշանակություն ունեն»,-ասում է Պետրոսյանը։
Եթե նախկինում Ադրբեջանը ձգտում էր ամեն կերպ տհաճություններ պատճառել Իրանին, այդ թվում՝ Իսրայելի հետ ցուցադրական մերձեցման ճանապարհով, կամ էլ փորձում Էր Իսլամական Հանրապետության հետ առճակատումը լավ գնով «վաճառել» Արևմուտքին, ապա հիմա փորձագետն արձանագրում է իրանա-ադրբեջանական հարաբերությունների որոշակի կայունացում, ինչպես նաև իրանական հասարակության մեջ Ադրբեջանի ընկալման որոշակի փոփոխություններ:
Չպետք է մոռանալ նաև այն, որ 2022 թվականի վերջից Իրանը ողողված է քուրդ աղջկա սպանության հետ կապված զանգվածային անկարգություններով։ Այս բոլոր գործոններն իրենց հետքն են թողել երկկողմ հարաբերությունների վրա, Ադրբեջանն ակտիվորեն փորձում էր Իրանում ստեղծված բարդ իրավիճակն օգտագործել իր խնդիրները լուծելու համար։
Էթնիկ ադրբեջանցին` Իրանի նախագահ. ինչ կփոխվի Հայաստանի հետ հարաբերություններում
Հիմա, Պետրոսյանի խոսքով, գործընթացներն ավելի դիվանագիտական հուն են տեղափոխվել։ Մթնոլորտի փոփոխության են հանգեցրել նաև նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահը, որը տուն էր վերադառնում ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպումից հետո, ինչպես նաև ազգությամբ ադրբեջանցի Մասուդ Փեզեշքիանի՝ ԻԻՀ նոր նախագահ ընտրվելը: Ակնհայտ է, որ Բաքուն և Անկարան նոր նախագահին դիտարկում են որպես թյուրքական ազգի շահերի ուղղորդող։ Սրանով տանդեմի հետաքրքրությունը Իրանի հետ հարաբերությունների խորացման հարցում է՛լ ավելի է խորանում։
«Իրանի նկատմամբ «կառուցողական» վերաբերմունքի ճանապարհով Թուրքիան և Ադրբեջանը կփորձեն լուծել նաև Հայաստանի հետ կապված տարածաշրջանային խնդիրները։ Հաշվի առնելով, որ Իրանը դեմ է Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքին, Իրանի հետ հարաբերությունների ջերմացմամբ թուրք-ադրբեջանական տանդեմը մի կողմից կփորձի ազդել Իրանի դիրքորոշման վրա, մյուս կողմից կփորձի Հայաստանին ստիպել ավելի զիջող դառնալ այս հարցում»,-կարծում է արևելագետը։
Իրավիճակը, անշուշտ, որոշակի բարդություններ է ստեղծում Հայաստանի համար, քանի որ հարևանների միջև դիվանագիտական առևտրի համար տարածությունն ավելանում է։ Թեհրանի և Բաքվի միջև կոշտ դիմակայության իրավիճակում հասկանալի էր, որ նույն «միջանցքի» հարցում դիրքորոշումների մերձեցում սպասել պետք չէ։ Բայց հիմա գործարքների շրջանակներն ընդլայնվում են, տեսականորեն կարելի է ենթադրել, որ այդ գործարքները կարող են տեղի ունենալ նաև Հայաստանի շահերի հաշվին։
Լրահոս
0