00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամրապնդվում են ՀՀ–ում. փորձագետը` ԱՄՆ պաշտոնյաների հաճախակի այցերի մասին

© Sputnik / Andranik GhazaryanԴավիթ Հարությունով
Դավիթ Հարությունով - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2024
Բաժանորդագրվել
Սենատորից, ապա ԱՄՆ ՄԶԳ ղեկավարից հետո Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը:
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հաճախակի այցելությունները Հայաստան վկայում են այն մասին, որ ՀՀ իշխանությունները քաղաքական առումով իրենց առջև վերակողմնորոշվելու ռազմավարական խնդիր են դրել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ, անվտանգության ոլորտի փորձագետ Դավիթ Հարությունովը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի սկզբին Երևանում էր ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունը, որին հաջորդեց ԱՄՆ ՄԶԳ նախագահ Սամանտա Փաուերի այցը Հայաստան։ Դրանից հետո հայտնի դարձավ, որ հուլիսի 13–16–ը ՀՀ–ում է գտնվելու պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան:
Հարությունովի խոսքով` այն պայմաններում, երբ ՀՀ իշխանությունները ցանկանում են քաղաքական ուղղվածությունը փոխել դեպի Արևմուտք, ԱՄՆ–ն նման այցերի միջոցով փորձում է առավելագույնս ամրապնդվել Հայաստանում՝ հաստատելով իր դիրքերը թե պետական, թե հասարակական հատվածներում, բարելավելով իր վարկանիշը հայ հասարակության մեջ։
Փորձագետը համոզված է` Արևմուտքը և, մասնավորապես, ԱՄՆ–ն պատրաստ չեն կասեցնել Հայաստանի համար առկա բոլոր մարտահրավերներն ու խնդիրները, որքան էլ այստեղի ղեկավարությունը ձգտի ցույց տալ իր հավատարմությունն արևմտամետ ուղղությանը։
Ըստ Հարությունովի` չպետք է մոռանալ նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև պահպանվող համակարգային խորը կապերի մասին. որքան էլ ՀՀ իշխանությունները վերակողմնորոշվելու ռազմավարական խնդիր են իրենց առջև դրել, այնուամենայնիվ, փորձագետը նրանց գործողություններում մանևրելու տարրեր է տեսնում։ Նա կարծում է, որ այդ մարտավարությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում են Ռուսաստանի հետ սերտ կապերը, իսկ Արևմուտքը պատրաստ է միայն սահմանափակ ծավալով ստանձնել Հայաստանի խնդիրների լուծման պատասխանատվությունը։
«ՀՀ–ի համար տնտեսականից առավել կարևոր են անվտանգային խնդիրները, ու քաղաքական կուրսի փոփոխության դրդապատճառն էլ հիմնականում անվտանագային խնդիրներն էին։ Ընդհանրապես, ես կարծում եմ, որ ՀՀ–ն կկողմնորոշվի ուժային այն կենտրոնի վրա, որը այս պահին իր անվտանգային խնդիրները ինչ–որ կերպ կլուծի»,– նշեց փորձագետը։
Ինչ վերաբերում է Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ հետ տնտեսական կապերի զարգացմանը, Հարությունովը կարծում է, որ այս պահին դրանք դեռևս դեկլարատիվ բնույթ են կրում։ Փորձագետի խոսքով` դա արագ գործընթաց չէ` Արևմուտքում հասկանում են, որ ՌԴ-ի հետ ՀՀ տնտեսական կապերը պատմական խորը արմատներ ունեն, ու դրանք շատ դժվար է արագ փոխել։
Այս պահին, ըստ նրա` Արևմուտքի հետ քննարկումներ են ընթանում էներգետիկ ոլորտում համագործակցության շուրջ։ Բացի այդ, ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հայտարարություններ են հնչում, որ ՀՀ–ն կարող է կարևոր ուղղություն դառնալ` որպես տարանցիկ ուղի Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա։
«Սա արտացոլում է բավականին լուրջ տնտեսական ռազմավարություն։ Խոսքը վերաբերում է նրան, որ ՀՀ–ն ինտեգրվի արևմտյան ծրագրերի մեջ, որոնք շրջանցում են ՌԴ–ն։ Այս դեպքում տնտեսական կապն ավելի կուժեղանա ու կամրապնդվի արևմտյան երկրների հետ»,– ընդգծեց Հարությունովը։
Միևնույն ժամանակ նա հիշեցնում է` որպեսզի աշխատեն այս ծրագրերը, պետք է տարածաշրջանում ապաշրջափակվեն ենթակառուցվածքները, մինչդեռ այս հարցում հիմա կա լուրջ արգելափակում` իրավիճակը փակուղում է։
Այս հարցում արդյոք ԱՄՆ–ն կկարողանա՞ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա` ՀՀ-ի հետ, ի վերջո, կնքելու խաղաղության պայմանագիրն ու, ըստ այդմ, նաև ապաշրջափակելու ենթակառուցվածքները տարածաշրջանում։ Փորձագետն այս հարցով վստահ է, որ ԱՄՆ–ն երկակի խաղերի մեջ է. ճիշտ է, ամեն ինչ չէ, որ ԱՄՆ–ին դուր է գալիս Ադրբեջանի քաղաքականության մեջ, սակայն նրա հետ հատկապես էներգետիկ հարցերով ունի բազմակողմ կապեր։ Հետևաբար, ըստ Հարությունովի` լուրջ ճնշումներ ԱՄՆ կողմից չեն լինի. Արևմուտքը դրան դեռ պատրաստ չէ։
Լրահոս
0