https://arm.sputniknews.ru/20240714/pashinjann-yntaniqi-het-trel-e-berlin-futbvol-najelu-78322667.html
Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ թռել է Բեռլին՝ ֆուտբոլ դիտելու
Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ թռել է Բեռլին՝ ֆուտբոլ դիտելու
Sputnik Արմենիա
Կառավարության ղեկավարը Գերմանիայի մայրաքաղաքում հանդիպել է ՈւԵՖԱ-ի սլովեն նախագահի հետ. վերջինիս հրավերով նա մարզադաշտում կհետևի ֆուտբոլային հանդիպմանը։ 14.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-14T15:39+0400
2024-07-14T15:39+0400
2024-07-14T18:52+0400
նիկոլ փաշինյան
բեռլին
ֆուտբոլ
ալեքսանդր չեֆերին
ուեֆա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/0e/78322493_0:0:1440:810_1920x0_80_0_0_6bc6a30edae266f8cd261588d3ba4da3.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆուտբոլի «Եվրո 2024»-ի եզրափակիչ Իսպանիա-Անգլիա խաղին կհետևի Բեռլինում՝ անմիջապես մարզադաշտում։ Այսօր վաղ առավոտյան նա կնոջ՝ Աննա Հակոբյանի և կրտսեր դստեր՝ Արփիի հետ, Գերմանիայի մայրաքաղաք է մեկնել «Eurowings» ավիաընկերության Երևան-Բեռլին ուղիղ չվերթով։ Ավելի վաղ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել թռիչքից՝ չմանրամասնելով, թե ուր և ինչի համար է մեկնում։Քիչ առաջ իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում Փաշինյանը գրառում է կատարել՝ նշելով, որ հանդիպել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ։Փաշինյանի խոսքով՝ իրենք ՈւԵՖԱ-ի սլովեն նախագահի հրավերով այսօր ներկա կգտնվեն Իսպանիա-Անգլիա եզրափակիչ խաղին։Կառավարության մամուլի ծառայությունը մանրամասներ է հրապարակել Փաշինյանի և Չեֆերինի հանդիպումից։ Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը վերաբերող հարցեր: Չեֆերինն իր հերթին նշել է, որ ՈւԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է Հայաստանի եւ Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությյունն անցկացնելու համատեղ հայտին:Հրապարակված լուսանկարներում երևում է, որ վարչապետին բեռլինյան այցի ժամանակ ուղեկցում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։
բեռլին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/0e/78322493_72:0:1352:960_1920x0_80_0_0_ff4eb47775bcf93477ad0c5e036e12be.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, բեռլին, ֆուտբոլ, ալեքսանդր չեֆերին, ուեֆա
նիկոլ փաշինյան, բեռլին, ֆուտբոլ, ալեքսանդր չեֆերին, ուեֆա
Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ թռել է Բեռլին՝ ֆուտբոլ դիտելու
15:39 14.07.2024 (Թարմացված է: 18:52 14.07.2024) Կառավարության ղեկավարը Գերմանիայի մայրաքաղաքում հանդիպել է ՈւԵՖԱ-ի սլովեն նախագահի հետ. վերջինիս հրավերով նա մարզադաշտում կհետևի ֆուտբոլային հանդիպմանը։
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆուտբոլի «Եվրո 2024»-ի եզրափակիչ Իսպանիա-Անգլիա խաղին կհետևի Բեռլինում՝ անմիջապես մարզադաշտում։
Այսօր վաղ առավոտյան նա կնոջ՝ Աննա Հակոբյանի և կրտսեր դստեր՝ Արփիի հետ, Գերմանիայի մայրաքաղաք է մեկնել «Eurowings» ավիաընկերության Երևան-Բեռլին ուղիղ չվերթով։ Ավելի վաղ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել թռիչքից՝ չմանրամասնելով, թե ուր և ինչի համար է մեկնում։
Քիչ առաջ
իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում Փաշինյանը գրառում է կատարել՝ նշելով, որ հանդիպել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ։
Փաշինյանի խոսքով՝ իրենք ՈւԵՖԱ-ի սլովեն նախագահի հրավերով այսօր ներկա կգտնվեն Իսպանիա-Անգլիա եզրափակիչ խաղին։
Կառավարության մամուլի ծառայությունը մանրամասներ է հրապարակել Փաշինյանի և Չեֆերինի հանդիպումից։ Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը վերաբերող հարցեր:
Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանի ու Վրաստանի ֆեդերացիաները որոշել են դիմել ՖԻՖԱ՝ 2029 թվականին անցկացվելիք Աշխարհի երիտասարդական առաջնությունը համատեղ ուժերով անցկացնելու նպատակով: Նա հույս է հայտնել, որ համատեղ հայտը կբավարարվի։ Հավելել է, որ այդ հարցում ակնկալվում է նաև ՈւԵՖԱ-ի աջակցությունը։
Չեֆերինն իր հերթին նշել է, որ ՈւԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է Հայաստանի եւ Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությյունն անցկացնելու համատեղ հայտին:
Հրապարակված լուսանկարներում երևում է, որ վարչապետին բեռլինյան այցի ժամանակ ուղեկցում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։