00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՊՆ նախկին պաշտոնյան 19 հողամասի ապօրինի օտարմամբ 6 մլրդ 200 մլն դրամի վնաս է պատճառել. ՔԿ

© Photo : press office of the Investigative Committee of RAՀՀ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 13.07.2024
Բաժանորդագրվել
Նախկին պաշտոնատար անձին վերջնական մեղադրանք է ներկայացվել՝ 2 դրվագ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը) և իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը հոդվածների հատկանիշներով։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի - Sputnik. Ավարտվել է Երևան քաղաքի Իսակովի պողոտային և Եռաբլուրին կից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը՝ ՀՀ ՊՆ նախկին պաշտոնատար անձի մասով։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Պարզվել է, որ 2005-2008թթ. ընթացքում ՀՀ պաշտպանության նախարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձը իր ղեկավարած ստորաբաժանման համապատասխան ծառայողներին կարգադրել է պաշտպանության նախարարի կողմից տրված լիազորագրերի հիման վրա նոտարական վավերացման ներկայացնել ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ կազմված, ՊՆ-ին պատկանող Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Եռաբլուր» կոչվող բլուրներին, Ծովակալ Իսակովի պողոտային, ՀՀ ՊՆ ընդունելությունների տանը հարակից տարածքներում գտնվող տարբեր մակերեսներով, 17 հողատարածքները օտարելու վերաբերյալ առուվաճառքի պայմանագրերի նախագիծը:
Հանցակիցների կողմից նախապես մշակված հանցավոր սխեմայի կիրառմամբ 2005-2008թթ. վարչության ծառայողները առուվաճառքի պայմանագրերի նախագծերը, արդեն իսկ պաշտպանության նախարարների կողմից ստորագրված վիճակում, ներկայացրել են նոտարական վավերացման, նույն օրը կնքվել են անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրեր։
Դրանցով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջների խախտմամբ վերոնշյալ տարածքներում գտնվող հողամասերը շուկայական արժեքից մի քանի անգամ էժան գներով վաճառվել են գործով պարզված ընկերություների, ՊՆ բարձրաստիճան զինվորականներին և տարբեր ֆիզիկական անձանց, ապա այդ անշարժ գույքերը որպես սեփականություն գրանցվել են վերջիններիս անվամբ։ Նրանցից ոմանք կարճ ժամանակ անց անշարժ գույքերը ձեռքբերման գնից անհամեմատ բարձր գներով օտարել են այլ անձանց։
Այդ կերպ պետությանը՝ ի դեմս ՀՀ ՊՆ-ի, պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` 5.913.147.300 դրամի վնաս։
Բացի այդ, նույն պաշտոնատար անձը ի պաշտոնե տեղեկացված լինելով սեփականության իրավունքով ՀՀ-ին պատկանող 2 հողամասերը նախարարության պաշտոնատար անձանց կողմից օտարելու մտադրության մասին շուկայական արժեքից մի քանի անգամ ցածր գնով ձեռք բերելու նպատակով դիմել է պաշտպանության նախարարին ու ստացել նշված հողամասերն իրեն օտարելու վերաբերյալ վերջինիս համաձայնությունը:
Պաշտոնատար անձը, ապօրինի գործարքներում իր մասնակցությունը չբացահայտելու համար, պաշտպանության նախարարի գիտությամբ, որպես գնորդ է ներկայացրել իր ազգական Հ.Մ.–ին։
Արդյունքում 217.160.000 դրամ ընդհանուր շուկայական արժեքով հողամասն ընդամենը 51.176.000 ՀՀ դրամով, իսկ մյուս՝ 304.260.000 դրամ ընդհանուր շուկայական արժեքով հողամասը ընդամենը 79.800.000 ՀՀ դրամով ուղղակի վաճառքով փաստացի վաճառվել են նույն պաշտոնատար անձին՝ որպես սեփականություն՝ ձևական գրանցվելով վերջինիս ազգականի անվամբ։
Արդյունքում պետությանն անզգուշությամբ պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր ավելի քան 390 մլն ՀՀ դրամի վնաս:
Այնուհետև վերոնշյալ անշարժ գույքերը, նվիրատվության պայմանագրերով, փոխանցվել է պաշտոնատար անձի կնոջը, և անշարժ գույքերի նկատմամբ գրանցվել է վերջինիս սեփականության իրավունքը։
Այսինքն՝ նշվածն պաշտոնատար անձն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված՝ ընդհանուր 390մլն. ՀՀ դրամ շուկայական արժեքներով վերոգրյալ գույքերը, այսինքն՝ կատարել է փողերի լվացում։
Փողերի լվացում Covid-19-ի շրջանում. «Մեդլայնի» 8 աշխատակիցներն ազատության մեջ են
Նշված արարքները կատարելու համար նշված նախկին պաշտոնատար անձին վերջնական մեղադրանք է ներկայացվել՝ 2 դրվագ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 19 դրվագ նույն օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով։
Քրեական վարույթի՝ վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է և մեղադրական եզրակացությունը հաստատելու, դատարան հանձնելու նպատակով ուղարկվել է վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։
Պետությանը պատճառված վնասը վերականգնելու համար պաշտոնատար անձի գույքը արգելադրվել է։
Լրահոս
0