https://arm.sputniknews.ru/20240713/hajastancinery-sksel-en-aveli-qich-ajcelel-vrastan-vitshakagrakan-tvjalner-78296877.html
Հայաստանցիները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան. վիճակագրական տվյալներ
Հայաստանցիները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան. վիճակագրական տվյալներ
Sputnik Արմենիա
Վերջին տարիներին Հայաստանը կայուն երրորդ տեղն է զբաղեցնում Վրաստան այցելողների ցուցանիշում։ 13.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-13T13:03+0400
2024-07-13T13:03+0400
2024-07-13T13:04+0400
հայաստան
վրաստանի հանրապետություն
զբոսաշրջություն
զբոսաշրջիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/1953/27/19532729_0:92:1601:992_1920x0_80_0_0_b0e73e6ca60daa4e8a8790c98209a32d.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. 2024 թվականի առաջին կիսամյակում հարևան Վրաստան այցելած քաղաքացիների թվով Հայաստանը զբաղեցրել է երրորդ տեղը։ Այս մասին նշված է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության զեկույցում։2024 թվականի հունվար–հունիս ժամանակահատվածում Հայաստանից Վրաստան է այցելել 387 691 մարդ, ինչը 2,4 տոկոսով (9 425 հազար) քիչ է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։Այդ ամիսներին Վրաստան է այցելել ընդհանուր առմամբ ավելի քան 3 մլն զբոսաշրջիկ, ինչը 5,6 տոկոսով շատ է 2023 թվականի համեմատ։ Առաջին և երկրորդ տեղերը զբաղեցնում են Թուրքիայից (623 972 հազար մարդ կամ +7,1 տոկոս) և Ռուսաստանից (527 519 հազար մարդ կամ -8,7 տոկոս) ժամանած այցելուները։Հնգյակում են նաև Իսրայելն ու Ադրբեջանը։Հիշեցնենք, որ վերջին տարիներին Հայաստանը կայուն երրորդ տեղն է զբաղեցնում Վրաստան այցելողների ցուցանիշում։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1953/27/19532729_78:0:1521:1082_1920x0_80_0_0_a1126b3581ede90db20b08ad203e3e65.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վրաստանի հանրապետություն, զբոսաշրջություն , զբոսաշրջիկ
հայաստան, վրաստանի հանրապետություն, զբոսաշրջություն , զբոսաշրջիկ
Հայաստանցիները սկսել են ավելի քիչ այցելել Վրաստան. վիճակագրական տվյալներ
13:03 13.07.2024 (Թարմացված է: 13:04 13.07.2024) Վերջին տարիներին Հայաստանը կայուն երրորդ տեղն է զբաղեցնում Վրաստան այցելողների ցուցանիշում։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. 2024 թվականի առաջին կիսամյակում հարևան Վրաստան այցելած քաղաքացիների թվով
Հայաստանը զբաղեցրել է երրորդ տեղը։ Այս մասին նշված է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության զեկույցում։
2024 թվականի հունվար–հունիս ժամանակահատվածում Հայաստանից Վրաստան է այցելել 387 691 մարդ, ինչը 2,4 տոկոսով (9 425 հազար) քիչ է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Այդ ամիսներին Վրաստան է այցելել ընդհանուր առմամբ ավելի քան 3 մլն զբոսաշրջիկ, ինչը 5,6 տոկոսով շատ է 2023 թվականի համեմատ։ Առաջին և երկրորդ տեղերը զբաղեցնում են Թուրքիայից (623 972 հազար մարդ կամ +7,1 տոկոս) և Ռուսաստանից (527 519 հազար մարդ կամ -8,7 տոկոս) ժամանած այցելուները։
Հնգյակում են նաև Իսրայելն ու Ադրբեջանը։
Հիշեցնենք, որ վերջին տարիներին Հայաստանը կայուն երրորդ տեղն է զբաղեցնում Վրաստան այցելողների ցուցանիշում։