00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
25 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Блокада Ленинграда. Новые рассекреченные документы
15:04
24 ր
Исторический ликбез
Дорога жизни: как спасали блокадный Ленинград
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չնայած Հայաստանի որոշմանը` 2025-ի համար ՀԱՊԿ-ի վճարը կհաշվեգրվի. Վասիլև

© Sputnik / Михаил ВоскресенскийՀԱՊԿ անդամ երկրների դրոշները
ՀԱՊԿ անդամ երկրների դրոշները - Sputnik Արմենիա, 1920, 13.07.2024
ՀԱՊԿ անդամ երկրների դրոշները
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԳՆ–ն մայիսին հայտարարեց, որ Երևանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Չնայած Հայաստանի որոշմանը` 2025 թվականի համար ՀԱՊԿ-ի վճարը կհաշվեգրվի: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՀԱՊԿ–ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը` մեկնաբանելով կազմակերպության բյուջե Հայաստանի մուծման հետ կապված իրավիճակը։
Մայիսին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտարարեց, որ Հայաստանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ 2023 թվականի նոյեմբերի 23–ի «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշմանը միանալուց և այդ որոշմամբ նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց: Անդրադառնալով այդ հայտարարությանը` Ռուսաստանի ԱԳՆ–ից հայտնեցին, որ սա Երևանի առաջին հայտարարությունը չէ իր մասնակցությունը սառեցնելու և ՀԱՊԿ-ի ֆինանսավորումը դադարեցնելու մասին: Ըստ գերատեսչության` կազմակերպության բյուջե վճարումներ կատարելու պարտքեր նախկինում էլ են եղել, այդ թվում` Հայաստանի կողմից։ 2024 թվականի համար Հայաստանի Հանրապետության բաժնային վճարը 53,22 միլիոն ռուբլի է կազմում (այսօրվա փոխարժեքով` ավելի քան 225 մլն դրամ):
«2025 թվականի բյուջեի նախագիծը կվերանայվի, համապատասխանաբար կհաշվարկվեն բոլոր հոդվածները։ Այդ գումարի 10 տոկոսը կհաշվեգրվի Հայաստանին»,– ընդգծել է Վասիլևը։ ՀՀ–ն կվճարի այդ գումարը, թե ոչ, ըստ նրա, դա արդեն երկրի ղեկավարության քաղաքական կամքն է:
Ընդհանուր առմամբ խոսելով բյուջեի խնդիրների մասին` ՀԱՊԿ–ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը նշել է` որ այն, ինչ վերաբերում է առաջիկա ժամանակաշրջանին՝ 2025 թվականին, հետագա քննարկումների առարկա է։
Նա նաև նշել է, որ կազմակերպության բյուջեն սահմանված համամասնությամբ բաշխվել է բոլոր անդամ պետությունների միջև։
«Մուծումների 50 տոկոսը վճարում է Ռուսաստանի Դաշնությունը, մնացած 50%–ը բաշխված է մյուս հինգ անդամ պետությունների միջև։ Համապատասխանաբար յուրաքանչյուրը (բացի Ռուսաստանից) վճարում է բյուջեի 10–ական տոկոսը, այդ թվում` նաև Հայաստանի Հանրապետությունը»,– պարզաբանել է Վասիլևը։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել հաշվարկված վճարը․ ՌԴ ԱԳՆ
Լրահոս
0