https://arm.sputniknews.ru/20240712/urartun-nvor-marzadasht-kunena-isk-alashkerty-78243515.html
«Ուրարտուն» նոր մարզադաշտ կունենա, իսկ «Ալաշկե՞րտը»
«Ուրարտուն» նոր մարզադաշտ կունենա, իսկ «Ալաշկե՞րտը»
Sputnik Արմենիա
Հայկական ակումբներից մեկի ձեռքբերումների և մյուսի կորուստների մասին է պատմում Sputnik Արմենիայի սպորտային մեկնաբանը։ 12.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-12T08:55+0400
2024-07-12T08:55+0400
2024-07-12T08:55+0400
ֆուտբոլ
«ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ
ուրարտու
մարզադաշտ
աբրահամ խաշմանյան
ջևան չելոյանց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/03/63882488_0:73:1085:683_1920x0_80_0_0_ff8a6db18d73a32ba4f154e358ae9a35.jpg
Ֆուտբոլային 2024/25 մրցաշրջանի մեկնարկին շատ քիչ ժամանակ է մնացել։ Եվրոգավաթների խաղարկություններին մասնակցող թիմերը Պրեմիեր լիգայի մյուս մասնակիցների համեմատ ավելի արագ ընթացք են տվել տրանսֆերներին։ Եվ այս ֆոնի վրա հայտնի է դառնում, որ «Ալաշկերտ» ակումբը վաճառել է Երևանի «Նաիրի» մարզադաշտը «Ուրարտուի» սեփականատեր Ջևան Չելոյանցին։ «Ալաշկերտը» նաև նոր թիմ է հավաքում։Երկուսն էլ «Ուրարտուի» երկրպագուների համար ուրախալի նորություններ են։ Բացի այդ, Ստեփանավանում հիմնելով ֆուտբոլային ակադեմիա, «Ուրարտուն» անկասկած խթանում է ֆուտբոլի զարգացումը Ստեփանավան քաղաքում և Լոռու մարզում ընդհանրապես։ Բայց ինչպես միշտ` մեդալն ունի երկու երես։ «Ուրարտուն» ուրախացնում է իր նպատակներով, իսկ ի՞նչ է լինելու «Ալաշկերտի» հետ։Եվրո-2024-ի եզրափակիչի երկրորդ ուղեգիրը նվաճեց Անգլիայի հավաքականըՀայաստանի քառակի չեմպիոնը նախ հայտարարեց մարզչական փոփոխության մասին, ու թիմը ներկայումս գլխավորում է Աբրահամ Խաշմանյանը։ Այստեղ ոչ մի տարօրինակ բան չկա։ Փորձառու և արդյունք ապահովող մասնագետ է Խաշմանյանը։ «Ալաշկերտը» նաև հայտարարեց նոր թիմ հավաքելու մասին ու բաժանվեց շատ ֆուտբոլիստներից։ Թե «Ալաշկերտը» նոր կազմով ի՞նչ նպատակներ է հետապնդելու, դեռևս պարզ չէ։ Բացի այդ թիմը, վաճառելով «Նաիրի» մարզադաշտը, հիմա, ըստ որոշ տեղեկությունների, տնային խաղերն անցկացնելու է Աբովյանի մարզադաշտում։ Բայց կային նաև տեղեկություններ ևս, ըստ որոնց, «Ալաշկերտը» ուզում էր տեղափոխվել Մարտունի քաղաք, ու այնտեղ անցկացնել սեփական հարկի տակ սպասվող խաղերը։ Բայց երևի Մարտունու մարզադաշտը դեռևս չի համապատասխանում ՀՖՖ-ի կողմից պահանջվող չափորոշիչներին։Միգուցե հարցի պատասխանը պարփակված է նրանում, որ ակումբների սեփականատերերը անհատներ են, ու յուրաքանչյուր ակումբում ամեն ինչ ընթանում է ըստ սեփականատիրոջ հնարավորությունների ու ցանկությունների։ Միգուցե։ Ցույց կտա ժամանակը։«Փյունիկը» ոչ-ոքի խաղաց Բելառուսի չեմպիոն «Դինամոյի» հետ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Խաչիկ Չախոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/231/08/2310881_242:0:1310:1068_100x100_80_0_0_40abb0e21300e8efa2621019bae982b4.jpg
Խաչիկ Չախոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/231/08/2310881_242:0:1310:1068_100x100_80_0_0_40abb0e21300e8efa2621019bae982b4.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/03/63882488_121:0:1085:723_1920x0_80_0_0_3b0e3f769b6e433b752ff60f9fc73419.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Խաչիկ Չախոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/231/08/2310881_242:0:1310:1068_100x100_80_0_0_40abb0e21300e8efa2621019bae982b4.jpg
ֆուտբոլ, «ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ, ուրարտու, մարզադաշտ, աբրահամ խաշմանյան, ջևան չելոյանց
ֆուտբոլ, «ալաշկերտ» ֆուտբոլային ակումբ, ուրարտու, մարզադաշտ, աբրահամ խաշմանյան, ջևան չելոյանց
«Ուրարտուն» նոր մարզադաշտ կունենա, իսկ «Ալաշկե՞րտը»
Հայկական ակումբներից մեկի ձեռքբերումների և մյուսի կորուստների մասին է պատմում Sputnik Արմենիայի սպորտային մեկնաբանը։
Ֆուտբոլային 2024/25 մրցաշրջանի մեկնարկին շատ քիչ ժամանակ է մնացել։ Եվրոգավաթների խաղարկություններին մասնակցող թիմերը Պրեմիեր լիգայի մյուս մասնակիցների համեմատ ավելի արագ ընթացք են տվել տրանսֆերներին։ Եվ այս ֆոնի վրա հայտնի է դառնում, որ «Ալաշկերտ» ակումբը վաճառել է Երևանի «Նաիրի» մարզադաշտը «Ուրարտուի» սեփականատեր Ջևան Չելոյանցին։ «Ալաշկերտը» նաև նոր թիմ է հավաքում։
Ջևան Չելոյանցն արդեն հայտարարել է, որ գնել է մարզադաշտի ենթակառուցվածքները, ու «Նաիրիի» տեղում շուտով կարող է վեր հառնել նոր մարզադաշտ, որտեղ էլ հավանաբար տնային իր հանդիպումները կանցկացնի «Ուրարտուն»։ Բացի այդ, Չելոյանցի հայտարարության համաձայն` «Ուրարտուն» մանկապատանեկան դպրոց է հիմնելու Ստեփանավան քաղաքում, ու չի բացառվում որ այդ քաղաք տեղափոխվի «Ուրարտու-2» թիմը և այնտեղ անցկացնի իր հանդիպումները։
Երկուսն էլ «Ուրարտուի» երկրպագուների համար ուրախալի նորություններ են։ Բացի այդ, Ստեփանավանում հիմնելով ֆուտբոլային ակադեմիա, «Ուրարտուն» անկասկած խթանում է ֆուտբոլի զարգացումը Ստեփանավան քաղաքում և Լոռու մարզում ընդհանրապես։ Բայց ինչպես միշտ` մեդալն ունի երկու երես։ «Ուրարտուն» ուրախացնում է իր նպատակներով, իսկ ի՞նչ է լինելու «Ալաշկերտի» հետ։
Հայաստանի քառակի չեմպիոնը նախ հայտարարեց մարզչական փոփոխության մասին, ու թիմը ներկայումս գլխավորում է Աբրահամ Խաշմանյանը։ Այստեղ ոչ մի տարօրինակ բան չկա։ Փորձառու և արդյունք ապահովող մասնագետ է Խաշմանյանը։ «Ալաշկերտը» նաև հայտարարեց նոր թիմ հավաքելու մասին ու բաժանվեց շատ ֆուտբոլիստներից։ Թե «Ալաշկերտը» նոր կազմով ի՞նչ նպատակներ է հետապնդելու, դեռևս պարզ չէ։ Բացի այդ թիմը, վաճառելով «Նաիրի» մարզադաշտը, հիմա, ըստ որոշ տեղեկությունների, տնային խաղերն անցկացնելու է Աբովյանի մարզադաշտում։ Բայց կային նաև տեղեկություններ ևս, ըստ որոնց, «Ալաշկերտը» ուզում էր տեղափոխվել Մարտունի քաղաք, ու այնտեղ անցկացնել սեփական հարկի տակ սպասվող խաղերը։ Բայց երևի Մարտունու մարզադաշտը դեռևս չի համապատասխանում ՀՖՖ-ի կողմից պահանջվող չափորոշիչներին։
Ստացվում է, որ Պրեմիեր լիգայի թիմերից մեկը նոր ձեռքբերումներ է արձանագրում` զարգացնելով ակումբային ենթակառուցվածքները ու տարածելով իր ռազմավարություն Երևանից դուրս, իսկ մյուսը կորցնում է իր ձեռքբերումներն ու դեռևս հայտնի չէ, թե ինչ կարգավիճակում կհայտնվի։ Սա էլ մեդալի մյուս կողմը։
Միգուցե հարցի պատասխանը պարփակված է նրանում, որ ակումբների սեփականատերերը անհատներ են, ու յուրաքանչյուր ակումբում ամեն ինչ ընթանում է ըստ սեփականատիրոջ հնարավորությունների ու ցանկությունների։ Միգուցե։ Ցույց կտա ժամանակը։