https://arm.sputniknews.ru/20240712/nerqashum-en-hakarusakan-nakhagtseri-mej-zakharvovan-haj-amerikjan-zvoravarzhutjan-masin-78280490.html
Ներքաշում են հակառուսական նախագծերի մեջ․ Զախարովան՝ հայ-ամերիկյան զորավարժության մասին
Ներքաշում են հակառուսական նախագծերի մեջ․ Զախարովան՝ հայ-ամերիկյան զորավարժության մասին
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ հայկական կողմին պարտադրում են ՆԱՏՕ-ի ստանդարտներ, որոնք կվերափոխեն ՀՀ անվտանգության ողջ համակարգը: 12.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-12T17:30+0400
2024-07-12T17:30+0400
2024-07-12T17:30+0400
նատօ
մարիա զախարովա
ամն
հայաստան
ռուսաստան
զորավարժություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/0c/78277289_0:0:2222:1250_1920x0_80_0_0_89cd426b5a272c35ac3f3bd936baa999.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Արևմուտքի ներկայացուցիչները Հայաստանին ներքաշում են Անդրկովկասում փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ, որոնք ուղղած են առաջին հերթին Ռուսաստանի դեմ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ խոսելով հուլիսի 15-24-ը Հայաստանում կայանալիք հայ-ամերիկյան Eagle Partner 2024 խաղաղապահ ուժերի զորավարժությունների մասին։Ինչ խաղաղ, խաղաղարար նպատակներ էլ հռչակեն արևմտականները, ակնհայտ է, որ գլխավոր խնդիրը աշխարհաքաղաքական նախագծերի համար հարթակ ստեղծելն է։ Հարավային Կովկասում ամերիկացիների հայտնվելը միայն կթեժացնի տարածաշրջանում պահպանվող կոնֆլիկտային ներուժը և կստեղծի նոր բաժանարար գծեր։Նրա խոսքով՝ ամերիկացիները զորավարժությունների քողի ներքո Հայաստանին պարտադրում են զինված ուժերի ՆԱՏՕ-ի չափանիշները։ Սա հանգեցնում է Հայաստանի անվտանգության ողջ համակարգի վերաձևակերպմանը։ Արդյունքնում դա Արևմուտքին լրացուցիչ լծակներ կտա ազդելու Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության վրա։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/0c/78277289_199:0:2084:1414_1920x0_80_0_0_c73a19111e8c143e115d2978106f9ba6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նատօ, մարիա զախարովա, ամն, հայաստան, ռուսաստան, զորավարժություններ
նատօ, մարիա զախարովա, ամն, հայաստան, ռուսաստան, զորավարժություններ
Ներքաշում են հակառուսական նախագծերի մեջ․ Զախարովան՝ հայ-ամերիկյան զորավարժության մասին
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ հայկական կողմին պարտադրում են ՆԱՏՕ-ի ստանդարտներ, որոնք կվերափոխեն ՀՀ անվտանգության ողջ համակարգը:
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Արևմուտքի ներկայացուցիչները Հայաստանին ներքաշում են Անդրկովկասում փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ, որոնք ուղղած են առաջին հերթին Ռուսաստանի դեմ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ խոսելով հուլիսի 15-24-ը Հայաստանում կայանալիք հայ-ամերիկյան Eagle Partner 2024 խաղաղապահ ուժերի զորավարժությունների մասին։
Դիվանագետի խոսքով ՝ այդ զորավարժությունները ափսոսանքից բացի այլ բան չեն առաջացնում: Դրանք տեղի կունենան Երևանի կողմից ՀԱՊԿ-ում իր մասնակցության սառեցման և կազմակերպության հասցեին հրապարակային հարձակումների ֆոնին։
Ինչ խաղաղ, խաղաղարար նպատակներ էլ հռչակեն արևմտականները, ակնհայտ է, որ գլխավոր խնդիրը աշխարհաքաղաքական նախագծերի համար հարթակ ստեղծելն է։ Հարավային Կովկասում ամերիկացիների հայտնվելը միայն կթեժացնի տարածաշրջանում պահպանվող կոնֆլիկտային ներուժը և կստեղծի նոր բաժանարար գծեր։
Նրա խոսքով՝ ամերիկացիները զորավարժությունների քողի ներքո Հայաստանին պարտադրում են զինված ուժերի ՆԱՏՕ-ի չափանիշները։ Սա հանգեցնում է Հայաստանի անվտանգության ողջ համակարգի վերաձևակերպմանը։ Արդյունքնում դա Արևմուտքին լրացուցիչ լծակներ կտա ազդելու Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության վրա։