00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ուրարտուն» կամային հաղթանակ տոնեց Էստոնիայում

© Photo : press office of Urartu Football ClubԴրվագ հանդիպումից
Դրվագ հանդիպումից - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2024
Բաժանորդագրվել
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի խաղին «Ուրարտուն» չկարողացավ ներկայանալ մարտական կազմով, քանի որ ռուսաստանցի բոլոր վեց ֆուտբոլիստներին վիզա չտրամադրվեց։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի–Sputnik, Խաչիկ Չախոյան. Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Երևանի «Ուրարտուն» Էստոնիայում Էդգար Մովսեսյանի դուբլի շնորհիվ 2։1 հաշվով հաղթանակի հասավ«Կալևի» նկատմամբ։
Հայկական թիմը մինչև խաղի մեկնարկն արդեն լուրջ խնդիրներ ուներ` կապված մեկնարկային կազմի հետ։
Հայտնել ենք արդեն, որ «Ուրարտու» ակումբում հանդես եկող դարպասապահ Ալեքսանդր Մելիխովը, պաշտպան Ալեքսանդր Պուցկոն, կիսապաշտպաններ Օլեգ Պոլյակովը և Անտոն Կիլինը, հարձակվողներ Լեոն Սաբուան և Իվան Իգնատևը մուտքի վիզա չեն ստացել և չէին կարող մասնակցել հանդիպմանը, քանի որ Ռուսաստանի քաղաքացիություն ունեն։
Հանդիպման մեկնարկին, ավելի կոնկրետ` 11-րդ րոպեին, «Կալևի» ֆուտբոլիստները տուգանայինից հետևած փոխանցումից հետո առաջ անցան հաշվի մեջ։ Մերոնք համարյա անմիջապես կարող էին խփել պատասխան գնդակը, բայց Էդգար Մովսիսյանի հարվածը հետ մղեց էստոնացիների դարպասապահը։
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչն ասել է` ով կդառնա Եվրո-2024-ի հաղթող
Հետո արդեն «Ուրարտուն» խաղային առավելություն ձեռք բերեց, ու նույն Մովսիսյանը 28-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը։ Մինչև ընդմիջում «Ուրարտուն» նույնիսկ որոշակի առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, ու եթե չլիներ «Կալևի» դարպասապահ Օսկարի Ֆրոսմանի հուսալի խաղը, մերոնք կարող էին և առաջ անցնել հաշվի մեջ։
Երկրորդ խաղակեսը առաջինի համեմատ անցավ շատ հանգիստ պայքարում։ Թիմերը չէին շտապում ու զգույշ էին գործում պաշտպանությունում։ Բայց միևնույն է` «Ուրարտուն» անհամեմատ վտանգավոր էր գործում, իսկ Էդգար Մովսեսյանը անընդհատ սպառնում էր մրցակցի դարպասին։
Մեկ անգամ Ֆրոսմանը նորից անհավանական սեյվով փրկեց իր թիմին Մովսեսյանի հարվածից հետո, բայց 77-րդ րոպեին արդեն ոչ ոք չկարողացավ խանգարել «Ուրարտուի» նորեկին, որը դարձավ դուբլի հեղինակ։
Պատասխան խաղը կայանալու է մեկ շաբաթ անց` հուլիսի 18-ին, Երևանում։ Այս զույգի մեջ ֆավորիտն ակնհայտորեն հայկական թիմն է, որի կազմում Երևանում արդեն կլինեն բոլոր ֆուտբոլիստները։
Հավելենք, որ ասօր ավելի վաղ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում «Նոան» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթանակի հասավ Հյուսիսային Մակեդոնիայի «Շկենդիա» թիմի նկատմամբ։
Լրահոս
0