00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
7 ր
Աբովյան time
On air
18:54
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
53 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայոց պատմության» կրթած սերունդն է ազատագրել Արցախը, վերստեղծել պետականությունը. պատմաբան

© Photo : ScreenshotԷդգար Հովհաննիսյան
Էդգար Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 11.07.2024
Բաժանորդագրվել
«Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխելու նախաձեռնությունը դեռ տարեսկզբին հանրության լուրջ դիմադրությանն էր արժանացել։ Քաղաքացիները բացասական կարծիքներ էին ներկայացրել, ինչը, սակայն, չխանգարեց, որ աղմկահարույց որոշումն արժանանա գործադիրի միաձայն հավանությանը։
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik, Նելլի Դանիելյան. «Հայոց պատմություն» բառակապակցության մեջ «հայոց» բառը գրաբարյան սեռական հոլովով ունի թե՛ «Հայաստանի պատմություն» արտահայտության նշանակությունը, և թե՛ հայերի պատմությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Հովհաննիսյանը` անդրադառնալով «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու` ՀՀ կառավարության որոշմանը։
Հայտնել ենք, որ ՀՀ կառավարությունը հուլիսի 11-ի նիստում հաստատեց «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու` տևական ժամանակ քննարկվող որոշումը։
«Հայոց պատմությունը հայոց իրար հաջորդող պետականությունների և դրանց բացկայության ժամանակ այդ պետականությունները վերականգնելուն ուղղված պայքարի պատմությունն է`գումարած` կենցաղ, տնտեսություն, մշակույթ, գաղթաշխարհ, սփյուռք և այլն։ Բայց հայոց պատմության առանցքը եղել է հայոց պետականությունների պատմությունը»,– ասել է պատմաբանը։
Նախարարը վստահեցրել է, որ բովանդակությունը մնալու է ծրագրի մաս, փոխվում է դեպքերը և իրողությունները ներկայացնելու ձևը։
Նշենք, որ նախագծի հիմնավորման համաձայն` ի տարբերություն «հայոց» բառի՝ «Հայաստան» բառը արդի պետական համակարգերի պատմության համատեքստում ավելի տեսանելի և համակարգային է ներկայացնում պատմությունը՝ ավելի ըմբռնելի դարձնելով պետականության գաղափարը: «Հայաստան» անվան ներքո պատմության ներկայացնելը սովորողի մոտ ավելի դյուրին է դարձնում ամբողջ պատմության և արդի պետության՝ Հայաստանի հետ կապի ընկալումը: Սովորողն արդեն պարզեցված տարբերակով է տեսնում ամբողջ պատմության և պետության կապը` պետությունն ընկալելով որպես պատմական դրվագների, գործընթացների արդյունք: Բացի այդ, նախագծի հեղինակները կարծում են, որ «Հայոց պատմություն» անվան պարագայում սովորողների մոտ կարող է կոգնիտիվ դիսոնանս կամ ճանաչողական խզում առաջանալ, քանի որ առարկայի անվանումից սկսած` հստակ չի տրվում կապը պատմության և ներկայում գոյություն ունեցող պետության ու պետականության միջև։
Որոշ հայ պատմաբաններ թուրքական խոսույթներ են տարածում. նախկին նախարար
Դասավանդման երկարամյա փորձ ունեցող պատմաբանը խնդիրը մտացածին ու արհեստական է համարում` ասելով. «Երբևէ նման հարց, հարցադրում որևէ ուսանողի, աշակերտի մտքով չի անցել։ Ավելին, այդ հարցադրումը որևէ մեկի մտքով չի անցել 1600 տարի, մեր բոլոր պատմիչ– պատմագետների մոտ։ Հիմա ինչո՞ւ պիտի անցնի»։
Պատմաբանը հիշեցնում է, որ «Հայոց պատմություն» կոչվող դասագրքերով դաստիարակված հայրենասեր սերունդն է ազատագրել Արցախը, վերստեղծել հայկական պետականությունը, այդ պետականությունը պահելու համար չի խնայել սեփական կյանքը` մասնակցելով ու հերոսաբար դիմակայելով մի քանի պատերազմների։
Էդգար Հովհաննիսյանի դիտարկմամբ` «Հայոց պատմություն» հասկացությունը գրաբարյան սեռական հոլովից բխած լեզվամտածողություն է, որը, ի դեպ, կիրառվում է ոչ միայն հայերի ու Հայաստանի նկատմամբ, այլև այլ երկրների ու ժողովուրդների։ Նրա դիտարկմամբ` պարսից շահ ասելով` ոչ թե պարսիկների շահ են հասկանում, այլ Պարսկատանի, կամ ռուսաց թագավոր ասելով` ոչ թե ռուսների թագավոր, այլ Ռուսաստանի։ Այս համատեքստում «Հայոց պատմություն» եզրույթը բառացի որպես «հայերի պատմություն» մեկնաբանելու` կառավարության գործելակերպը պատմաբանը որակում է որպես «արհեստական խնդիր ստեղծելու և այն հերոսաբար լուծելու» փորձ։
«Ունեն դրսից պատվիրատու»․ Հայկ Դեմոյանը՝ «Հայոց պատմություն» առարկան վերանվանելու մասին
««Հայոց պատմությունից» ավելի լավ արտահայտություն գտնել, որն ամբողջությամբ կբնութագրի մեր ժողովրդի անցած պատմությունը, այդ թվում` պետականությունների պատմությունը, մենք չենք կարող։ Կան պատմական ու պատմագիտական տրադիցիաներ. Խորենացուց սկսած մեր բոլոր պատմիչներն ու պատմագետները մինչև մեր օրերը «Հայոց պատմություն» տերմինով են առաջնորդվել։ Թերևս միայն խորհրդային շրջանում կարող էինք հանդիպել «Հայ ժողովրդի պատմություն» վերնագրով աշխատություններ։ Բայց անկախացումից հետո մենք երբևէ այլ խորագրով գրքեր, աշխատություններ, դասագրքեր չենք ունեցել»,– արձանագրում է մասնագետը։
Առարկայի անունը փոխելու, դրանում մի բառը մյուսով փոխարինելու թվացյալ պարզունակ գործողության տակ մեր զրուցակիցն իրականում թաքնված վտանգ է տեսնում` հիշեցնելով պատմության 7-րդ դասարանի դասագրքի դառը փորձը։
«Հաշվի առնելով այդ դասագրքի վիճահարույց, խնդրահարույց բովանդկությունը` ես որոշակի մտավախություն ունեմ, որ ապագայում կարող են որոշակի մտագոհիչ թեզեր, դրույթներ տեղ գտնել ու շրջանառվել։ Մեր բոլոր պատմաբանները մեր պետականությունները համարում են գերագույն, սրբագույն արժեք։ Չկա մի պատմաբան, որ այդ գաղափարն իր աշխատության առանցքը չդարձնի։ Ի՞նչ է, իրենց թվում է` մենք մինչ այս գրել ենք հայ ժողովրդի ընդհանրական ինչ–որ պատմություն` անտեսելով պետականություննե՞րը։ Իհարկե ոչ։ Դա անգամ ծիծաղելի է։ Դա իրականությունը չէ» ,– նշում է Հովհաննիսյանը։
«Հայոց պատմություն» առարկայի անվանափոխության որոշման հիմնավորումներում նաև նշվում է, որ ծրագրի բովանդակության մեջ հիմնականում շեշտադրվելու են պետականության վերականգնմանը, արժևորմանը և պահպանմանը վերաբերող փաստերը, պատմական իրողությունները, իրադարձությունները։ Սովորողները հնարավորություն են ստանալու նորովի վերաիմաստավորել բոլոր այն ժամանակահատվածները, երբ տեղի է ունեցել պետականության կորուստ, պետությունը և պետական համակարգը չեն գործել: Սովորողը կարողանալու է համեմատել ու համադրել այն մարտահրավերները, որ ունեցել է հայ ժողովուրդը պետության բացակայության պայմաններում։
Հեղինակների համոզմամբ` «Հայաստանի պատմություն» անվանումը հնարավորություն կտա նաև պատմությունը ներկայացնել ավելի ներառական՝ ընդգրկելով նաև Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների պատմությունը, որոնք Հայաստանը դիտում են որպես իրենց հայրենիք, և ՀՀ քաղաքացիներ են:
Էդգար Հովհաննիսյանն այս հիմնավորումը ևս կեղծ թեզերի շարքին է դասում` շեշտելով, որ Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ ազգային փոքրամասությունների համար բացառիկ պայմաններ են ստեղծված իրենց իրավունքները իրացնելու, կենցաղային–մշակութային ավանդույթները պահպանելու համար։
«Նորից ստիպված եմ կրկնել. «Հայոց պատմությունը» հայերի պատմություն չէ, դա նախ և առաջ Հայաստանի պատմությունն է` այն Հայաստանի, որտեղ դարեր շարունակ ապրում են նաև այլ էթնո–կրոնական, եղբայրական ժողովուրդներ։ Այնպես որ, սա ևս չի կարող փաստարկ հանդիսանալ դասագրքի վերնագիրը փոխելու համար»,– շեշտում է պատմաբանը։
Հիշեցնենք` ՀՀ կառավարության նիստում նախագծի քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը վստահեցրել էր, որ խոսքը ոչ թե առարկայի բովանդակության փոփոխության, այլ «պատմություն» առարկայի մեջ պետականության կորստին հանգեցրած իրադարձությունների վերագնահատման մասին է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանի պատմությունը պետության գոյության զարգացման պատմությունն է` պետության չգոյության դրվագներով, իսկ հայոց պատմությունը` պետության չգոյության պատմությունն է պետության գոյության դրվագներով։
Նշենք նաև, որ առարկայի անվանումը փոխելու ծրագրերի մասին հայտնի դարձավ դեռ այս տարեսկզբին։ Իշխանությունների այս նախաձեռնությունը բուռն դժգոհություն առաջացրեց հասարակության շրջանում։ Իսկ e–draft.am կայքում քվեարկած քաղաքացիների մեծ մասը դեմ է հանդես եկել այս փոփոխություններին։
Հայոց պատմության դասագիրքը շրջանառությունից հանելու մասին խոսք չկա․ Անդրեասյան
Լրահոս
0