https://arm.sputniknews.ru/20240710/septemberi-3-ic-hajastanic-chinastan-kmeknen-ughigh-chvertvov-78194625.html
Սեպտեմբերի 3-ից Հայաստանից Չինաստան կմեկնեն ուղիղ չվերթով
Սեպտեմբերի 3-ից Հայաստանից Չինաստան կմեկնեն ուղիղ չվերթով
Sputnik Արմենիա
Ուղիղ չվերթերն իրականացվելու են շաբաթական երկու անգամ հաճախականությամբ՝ երեքշաբթի և շաբաթ օրերին։ 10.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-10T10:32+0400
2024-07-10T10:32+0400
2024-07-10T11:57+0400
հայաստան
չինաստան
չվերթ
«զվարթնոց» օդանավակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/0a/78194603_0:101:1600:1001_1920x0_80_0_0_a4b7de1fff0febb0b037bf4530bcf883.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Սեպտեմբերի 3-ից Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցություն է հաստատվում։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ գործարկվում են ուղիղ չվերթեր Ուրումչի-Երևան ու հակառակ ուղղությամբ։Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:Ուրումչին Սինծիան շրջանի կենտրոնն է։ՀՀ-ում Չինաստանի դեսպան Պան Յունն էլ մի քանի հավելյալ մանրամասներ է հայտնել սոցցանցի էջում։CZ5091/2 համարի չվերթը կիրականացվի յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին։ Թռիչքը կիրականացվի B737-800 տեսակի ինքնաթիռներով (ավելի քան 300 նստատեղ):CZ5091 չվերթը կմեկնի Ուրումչի քաղաքից 16:00-ին Պեկինի ժամանակով և կժամանի Երևան տեղական ժամանակով 17:35-ին: CZ5092 համարի հետադարձ չվերթը Երևանից կմեկնի տեղական ժամանակով 21:50-ին և վայրէջք կկատարի Ուրումչիում Պեկինի ժամանակով 07:00-ին, թռիչքի տևողությունը ընդամենը 5 ժամ է: Չինաստանը պատրաստ է իրանական նավթ գնել՝ անտեսելով ամերիկյան պատժամիջոցների սպառնալիքըՈւղևորները կարող են նույն օրը Ուրումչիից մեկնել Պեկին, Շանհայ, Գուանչժոու և Չինաստանի այլ 41 քաղաքներ։Նշենք, որ տևական ժամանակ է՝ քննարկվում էր Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հարցը։ Վերջին շրջանում ակտիվացել են բոլոր մակարդակներում փոխադարձ այցերը։ Հայաստանը նաև զբոսաշրջային հետաքրքիր ուղղություն է դարձել չինացի զբոսաշրջիկների համար, որոնք ևս ավելի հաճախ են սկսել մեր երկիր գալ։ 2020 թվականի հունվարի 19-ից փոխադարձության սկզբունքով երկու երկրների միջև զբոսաշրջիկների համար ազատ վիզային ռեժիմ է գործարկվել։
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/0a/78194603_177:0:1600:1067_1920x0_80_0_0_25df32d2eaed78941d02ba95a9e202a7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, չինաստան, չվերթ, «զվարթնոց» օդանավակայան
հայաստան, չինաստան, չվերթ, «զվարթնոց» օդանավակայան
Սեպտեմբերի 3-ից Հայաստանից Չինաստան կմեկնեն ուղիղ չվերթով
10:32 10.07.2024 (Թարմացված է: 11:57 10.07.2024) Ուղիղ չվերթերն իրականացվելու են շաբաթական երկու անգամ հաճախականությամբ՝ երեքշաբթի և շաբաթ օրերին։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Սեպտեմբերի 3-ից Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցություն է հաստատվում։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ գործարկվում են ուղիղ չվերթեր Ուրումչի-Երևան ու հակառակ ուղղությամբ։
«Չինական China Southern Airlines ավիաընկերությունը սեպտեմբերի 3-ից առաջին անգամ գործարկելու է ուղիղ չվերթեր դեպի Չինաստանի Ուրումչի քաղաք»,- տեղեկացնում են օդանավակայանից:
Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:
Ուրումչին Սինծիան շրջանի կենտրոնն է։
ՀՀ-ում Չինաստանի դեսպան Պան Յունն էլ մի քանի հավելյալ մանրամասներ է հայտնել
սոցցանցի էջում։
CZ5091/2 համարի չվերթը կիրականացվի յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին։ Թռիչքը կիրականացվի B737-800 տեսակի ինքնաթիռներով (ավելի քան 300 նստատեղ):
CZ5091 չվերթը կմեկնի Ուրումչի քաղաքից 16:00-ին Պեկինի ժամանակով և կժամանի Երևան տեղական ժամանակով 17:35-ին: CZ5092 համարի հետադարձ չվերթը Երևանից կմեկնի տեղական ժամանակով 21:50-ին և վայրէջք կկատարի Ուրումչիում Պեկինի ժամանակով 07:00-ին, թռիչքի տևողությունը ընդամենը 5 ժամ է:
Ուղևորները կարող են նույն օրը Ուրումչիից մեկնել Պեկին, Շանհայ, Գուանչժոու և Չինաստանի այլ 41 քաղաքներ։
Նշենք, որ տևական ժամանակ է՝ քննարկվում էր Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հարցը։ Վերջին շրջանում ակտիվացել են բոլոր մակարդակներում փոխադարձ այցերը։ Հայաստանը նաև զբոսաշրջային հետաքրքիր ուղղություն է դարձել չինացի զբոսաշրջիկների համար, որոնք ևս ավելի հաճախ են սկսել մեր երկիր գալ։ 2020 թվականի հունվարի 19-ից փոխադարձության սկզբունքով երկու երկրների միջև զբոսաշրջիկների համար ազատ վիզային ռեժիմ է գործարկվել։