00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ ԱԴԾ-ն կանխել է «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա ահաբեկչության փորձը. մանրամասներ

Բաժանորդագրվել
Ուկրաինայի հատուկ ծառայություններն ուզում էին հրկիզում կազմակերպել ռուսական նավի վրա։
ՌԴ ԱԴԾ-ն կանխել է Մուրմանսկում ռուսական միակ՝ «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա ահաբեկչություն իրականացնելու ուկրաինական հատուկ ծառայությունների փորձը, հայտնում է ՌԴ ԱԴԾ Կենտրոնական կոմիտեն:
Նշվում է, որ 2024 թվականի մարտին ավիակրի վրա զինվորական ծառայություն անցնող Ռուսաստանի քաղաքացու հետ ինտերնետ-մեսինջերների միջոցով կապվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների աշխատակիցը, որը ներկայացել է որպես «Օլեգ»։
Հեռախոսազրույցների ընթացքում նա օգտագործել է հոգեբանական ազդեցության մեթոդներ. խոստացել է ապահովել կեղծ փաստաթղթերով արտերկիր մեկնել, խոշոր պարգևատրում, սպառնացել է քրեական պատասխանատվությամբ` Ուկրաինայի զինված ուժերի ֆինանսավորման համար շինծու հիմքերով, այդ կերպ համոզել է զինծառայողին ահաբեկչություն իրականացնել ռազմանավի վրա։
Սպան դիմել է անվտանգության մարմիններին, ինչից հետո նրանց լիակատար վերահսկողության ներքո, օպերատիվ խաղի շրջանակներում, հետագա միջոցառումներ են իրականացվել «Օլեգի» անօրինական գործունեությունն արձանագրելու և Կիևի ռեժիմի հնարավոր գործակալներին և հանցակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
«Հրկիզման սարքը հավաքելու համար ուկրաինական հատուկ ծառայությունը տրանսպորտային-լոգիստիկ ընկերության միջոցով զինծառայողին ուղարկել է բացակայող բաղադրիչները։ Նրան հավաստիացրել են, որ ավիակրի վրա հրկիզման հաստատման տեսագրությունը ստանալուց անմիջապես հետո նա կտարհանվի Ֆինլանդիա, իսկ սահմանամերձ շրջանում պատրաստված թաքստոցում արդեն կան նրա համար պատրաստված փաստաթղթերն ու դրամական միջոցները»,-նշել են ՌԴ ԱԴԾ-ում։
Ընդ որում, «Օլեգը» պնդել էր, որ «ամբողջ գործողությունը վերահսկվում է անձամբ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովի կողմից»:
«Ադմիրալ Կուզնեցով»-ում ահաբեկչական գործողության բեմականացման տեսագրությունը ստանալուց հետո՝ հրդեհային տագնապի գործողությունների համար անձնակազմի պատրաստվածությունը ստուգելու պլանային զորավարժությունների անվան տակ, համակարգողն անջատել է կապի միջոցները և ջնջել է մեսինջերների օգտահաշիվները:
Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության Հյուսիսային նավատորմի քննչական բաժինը «Օլեգի» և այլ չպարզված անձանց նկատմամբ քրեական գործ է հարուցել և հետաքննում է Ռուսաստանի քրեական օրենսգրքի 205.1-րդ հոդվածի 1.1-րդ մասով («Անձի հավաքագրում կամ այլ կերպ ներգրավում ահաբեկչական բնույթի հանցագործության կատարման մեջ»), որը որպես պատիժ նախատեսում է մինչև ցմահ ազատազրկում:
ԱԴԾ-ն կանխել է ՌԴ օդատիեզերական ուժերի Տու-22Մ3 ռմբակոծիչի առևանգումը
Լրահոս
0