00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս է ապացուցվելու, որ անձն աշխատել է ԼՂ ԱԱԾ–ում. Անդրանիկ Սիմոնյանը` օրինագծի մասին

© Photo : official site of the NSS of RAԱնդրանիկ Սիմոնյան
Անդրանիկ Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2024
Անդրանիկ Սիմոնյան
Բաժանորդագրվել
Կարգավորումն ընդունվելու դեպքում այն ժամանակավոր է գործելու` մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հստակ գործիքակազմ ունի պարզելու համար` արդյոք անձը ծառայել է Լեռնային Ղարաբաղում ԱԱԾ–ում, թե ոչ։ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը։
Հունիսի 27-ին հայտնել էինք, որ ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց Լեռնային Ղարաբաղից տեղահանված և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ԼՂ ԱԱԾ–ում պաշտոն զբաղեցրած անձանց ՀՀ ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը շարունակելու օրինագիծը։
«Առաջարկվող փոփոխությամբ ՀՀ ԱԱԾ թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են անցնել և պաշտոնի նշանակվել նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ԼՂ ԱԱԾ–ում պաշտոն զբաղեցրած անձինք։ Միաժամանակ հաշվի է առնվելու ԼՂ–ում նրանց ծառայության ժամանակահատվածը, զբաղեցրած պաշտոնը և կոչումը։ Նշված կարգավորումը ժամանակավոր է գործելու` մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը»,– նշեց Սիմոնյանը։
ՔՊ–ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն էլ հետաքրքրվեց, թե ինչպես է ապացուցվելու կամ հաստատվելու, որ դիմող անձինք ԼՂ ԱԱԾ–ի ծառայողներ են եղել, որն է լինելու իրավական հիմքը։
Սիմոնյանը վստահեցրեց` իրենք տիրապետում են ինֆորմացիային, բոլոր գործիքակազմերն էլ ունեն` պարզելու` արդյոք դիմողները պահանջում են պայմաններին, թե ոչ։
Հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ նշեց, որ թափուր պաշտոններ մնալու պարագայում հնարավորություն կունենան դիմել նաև ՀՀ ԶՈւ, ՆԳՆ, ՊՊԾ աշխատակիցները և բոլոր չափանիշներին համապատասխանելու դեպքում անցնել ծառայության։
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին։
Լրահոս
0