00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը փոքր երկիր է, բայց ունի բավական տարողունակ շուկա և մեծ ներուժ. Դոնչենկո

Բաժանորդագրվել
Հայաստանում 100 տոկոս ռուսական կապիտալով ավելի քան 40 խոշոր ընկերություն կա, որոնք հանրապետության հիմնական հարկատուներից են:
Հայաստանը փոքր երկիր է, բայց ունի բավական տարողունակ շուկա և շատ մեծ ներուժ։ Sputnik գործակալությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն Եկատերինբուրգում անցկացվող «Իննոպրոմ» ցուցահանդեսի շրջանակում։
Նրա խոսքով՝ ներդրումային միջավայրի տեսանկյունից Հայաստանն ամենաբարենպաստ տարածաշրջանն է, որը կարելի էր պատկերացնել։ Դրա մասին են խոսում լուրջ, խոշոր միջազգային գործակալությունների վարկանիշները։ Դա վերաբերում է և՛ գործարար ակտիվությանը, և՛ դրա աճին, և՛ ՀՆԱ-ի ցուցանիշներին, և՛ ՌԴ-ի հետ առևտրաշրջանառությանը, որը նույնպես արտահայտված է խոշոր թվերով։
Դոնչենկոն ընդգծել է, որ Հայաստանում որոշ գերակա ճյուղեր ներդրումների, ապրանքների և ծառայությունների առաջխաղացման առումով ունեն մեծ ներուժ:
«Մենք դրանք անվանում ենք «որմնախորշեր» և լրջորեն աշխատում ենք արդյունաբերական կոոպերացիայի շրջանակներում համատեղ նախագծերի ստեղծման ուղղությամբ, անշուշտ, ինտեգրացիոն էֆեկտով», - ասել է նա:
ՌԴ–ն կարող է կարի պատվերներով ապահովել հայկական ձեռնարկություններին
Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչն ընդգծել է, որ մշտապես աշխատանքներ են տարվում համատեղ նախագծերի ստեղծման ուղղությամբ, որոնք կարելի է ԵԱՏՄ տարածքում առաջ մղել երրորդ երկրների հետ: Դոնչենկոն հիշեցրել է, որ Հայաստանում գործում են 100 տոկոս ռուսական կապիտալով ավելի քան 40 խոշոր ընկերություններ, որոնք երկրի հիմնական հարկատուների թվում են: Ռուսական փոքր և միջին բիզնեսը նույնպես ներկայացված է Հայաստանում։
Միաժամանակ հայկական արտադրանքը պահանջարկ ունի ռուսական շուկայում։ Ռուսական արտադրանքն էլ շարունակում է մնալ Հայաստանի շուկայի «թոփ»-ում և առաջնահերթություններում։
Ինչ վերաբերում է առևտրային ներկայացուցչության գործունեությանը, Դոնչենկոն ընդգծել է, որ օրական մշակվում է մոտ 10 հարցում, որոնց 70 տոկոսն ուղարկված է ռուսական արտադրողների և արտահանողների կողմից:
Նրանք դիմում են և՛ խորհրդատվության համար, և՛ շուկայի վերլուծությանն ու մարկետինգին վերաբերող հարցերով։
Դոնչենկոն ընդգծել է, որ առևտրային ներկայացուցչության աշխատակիցները վերլուծական աշխատանք են կատարում՝ հաշվի առնելով բաց տվյալները և համագործակցելով տարբեր մարմինների հետ։
«Լավ, վստահելի հարաբերություններ ունենք մեր գործընկերների հետ տարբեր ծառայություններում, գերատեսչություններում, ասոցիացիաներում, միություններում, որտեղ կարող ենք դիմել և օգնություն ստանալ», - ասել է Դոնչենկոն:
Ռուսական բիզնեսը հատկապես ակտիվ է շինարարության ոլորտում։ Դոնչենկոն ընդգծել է, որ շինարարական բում է ամբողջ Հայաստանում․ կոմերցիոն հիմունքներով կառուցվում են բնակելի տներ, այլ անշարժ գույք։ Ամեն տարի Հայաստանում միայն շինարարական թեմաներով անցկացվում են թվով 5 խոշոր մոնոցուցահանդեսներ։
Ինչ վերաբերում է համագործակցության զարգացման առաջնահերթ ուղղություններին, Դոնչենկոն ընդգծել է ՏՀՏ (տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ) ոլորտը՝ հավելելով, որ Հայաստանում վեկտորային թվայնացման մեկնարկը տրվել է դեռևս 20 տարի առաջ:
«ՏՀՏ-ն շատ լայն ուղղություն է, կարծում եմ՝ այստեղ մենք դեռ շատ բան ունենք աշխատելու։ Նմանօրինակ նախագծերին օգնելու համար մենք ունենք թվային կցորդների ծառայություն»,-ասել է Դոնչենկոն։
Կարճ ժամանակահատվածում արդեն կատարվել է մեծ աշխատանք, մշակվել են բազմաթիվ նախագծեր։
ՌԴ-ն կարող է ստորջրյա օպտիկամանրաթելային գծի կառուցման փորձը փոխանցել Հայաստանին. կցորդ
Լրահոս
0