00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը Հայաստանի ՀՆԱ-ի 6,3 տոկոս աճ է կանխատեսում

© Photo : press office of Eurasian Fund for Stabilization and DevelopmentԿայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամ
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամ - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2024
Բաժանորդագրվել
Հիմնադրամի վերլուծաբաններն ակնկալում են, որ 2024 թվականի երկրորդ կեսից ապրանքների և ծառայությունների արտահանման աճը կդանդաղի, իսկ որպես հիմնական շարժիչներ կմնան սպառողական և ներդրումային պահանջարկը։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը (ԿԶԵՀ) 2024 թվականին Հայաստանի տնտեսության 6,3 տոկոս աճ է կանխատեսում, այս մասին ասվում է 2024 թվականի ամառվա համար ԿԶԵՀ տարածաշրջանային տնտեսական հետազոտության մեջ:
Վերլուծության մեջ նշվում է, որ չնայած 2024 թվականի առաջին եռամսյակում արձանագրված բարձր տնտեսական աճին, 2024 թվականի ՀՆԱ-ի կանխատեսումը անփոփոխ է մնացել կառուցվածքային զգալի փոփոխությունների պատճառով։
Աճի հիմնական շարժիչները զգալիորեն դանդաղել են, բացառությամբ զուտ արտահանման (ոսկու վերաարտահանում)։ Մասնավորապես, ԿԶԵՀ-ն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ 2024 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ոսկերչական իրերի արտադրությունն աճել է 12 անգամ, և դա ապահովել է ՀՆԱ-ի լրացուցիչ 3% աճ (9,2%-ից):
Ըստ ԿԶԵՀ-ի փորձագետների վերլուծությունների՝ աճի շարժիչ ուժ կմնա սպառողական և ներդրումային պահանջարկը: Սպառողական պահանջարկը կպահպանվի սպառողական վարկավորման և աշխատավարձերի շարունակական աճի շնորհիվ: Ընդ որում, իրական աշխատավարձի աճի տեմպը փոքր-ինչ կդանդաղի։
Ներդրումային պահանջարկի բարձրացումը պայմանավորված կլինի պետական ներդրումների և բնակարանաշինության հետագա աճով։ Միջնաժամկետ ժամանակահատվածում տնտեսական աճի տեմպերը կհամապատասխանեն պոտենցիալ մակարդակին և 2025-2026 թվականներին կկազմեն մոտ 5,6 տոկոս, կարծում են հիմնադրամի վերլուծաբանները։
© Photo : ЕФСРԱրտադրության ՀՆԱ-ի տարեկան աճի վերակազմավորումը
Արտադրության ՀՆԱ-ի տարեկան աճի վերակազմավորումը - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2024
Արտադրության ՀՆԱ-ի տարեկան աճի վերակազմավորումը
Նշենք, որ Եվրասիական զարգացման բանկը (նախկինում դրա կառուցվածքում էր նաև ԿԶԵՀ-ը- խմբ.) կանխատեսել էր, որ Հայաստանում տնտեսական աճը 2024 թվականի արդյունքներով կարող է կազմել 7,5 տոկոս։
Լրահոս
0