00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական հետքը ԲԱՄ-ում․ Գաբրիելյանը «մշակույթը ժողովրդին էր հասցնում» շինարարների շրջանում

© Photo : provided by Mariam GabrielyanԶվյոզդնի ավանը
Զվյոզդնի ավանը - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2024
Բաժանորդագրվել
Բայկալ-Ամուրյան մայրուղու «Զվյոզդնայա» կայարանը կառուցել են հայերը, և այնտեղի առաջին բնակիչներին մշակութային ժամանցի հարցին լուրջ էին վերաբերվում։ Անսահման տայգայի մեջտեղում գտնվող հայկական կղզյակն ուներ մշակույթի տուն՝ գրադարանով և ազգային երաժշտական գործիքներով։
Մեր գործնական ժամանակներում այդպիսի ոգևորություն արդեն չես գտնի․ ԲԱՄ-ը, որը սկսեցին կառուցել ուղիղ կես դար առաջ, աշխատանքային ձեռքերի պակաս չէր զգում, ավելին՝ բոլոր ցանկացողներին չէին կարողանում տեղավորել։ Բարձր աշխատավարձերը, իհարկե, իրենց դերն ունեին, բայց չէ՞ որ խուլ տայգա էին գնում, ճանճ և մոծակի, արջերի մոտ, ճահիճներում վրանների մեջ ապրելու:
© Photo : provided by Mariam GabrielyanԶվյոզդնի ավանը
Поселок Звездный - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2024
Զվյոզդնի ավանը
Առաջին հերթին, իհարկե, բուն կայարանի շենքն էին կառուցում, այն նույնիսկ կայարան կոչելը դժվար էր։ Այնուհետև ավան էին կառուցում ապագա բնակիչների համար՝ վրանային ճամբարում ապրողների շարքերից, ավանում զուգահեռ մշակույթի տուն էին կառուցում կամ ակումբ՝ եթե կիսակայարան էր։ Բայց այնտեղ պարտադիր պետք է գրադարան և երաժշտական անկյուն լիներ։
Իսկ հիմա ամենահետաքրքիրը: Երբ ԲԱՄ-ի արևմտյան հատվածի առաջին կայարանն ավարտեցին և հանձնեցին, իսկ դա 1981 թվականի ամռանն էր, Երևանից Զվյոզդնի՝ հայկական տրեստի շինարարներին երգիչներից և դերասաններից բաղկացած դեսանտ այցելեց։ Խմբի կազմում էր ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս հայտնի ասմունքող և դերասանուհի Սուսաննա Գաբրիելյանը:
© Photo : Jan Merkeryan, provided by Mariam GabrielyanՍուսաննա Գաբրիելյան
Сусанна Габриелян - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2024
Սուսաննա Գաբրիելյան
Ըստ երևույթին, հեռավոր ճամփորդությունների ռոմանտիկան և կոմերիտական առաջնագնացների ոգևորությունն այնքան էին տպավորել նրան, որ տուն վերադառնալուց հետո դերասանուհին գնում է խոսելու «վերևների» հետ․ նախ՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանի, ապա՝ Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի։ Պատմում է, թե ինչ հրաշալի մարդիկ են ապրում ու աշխատում «Զվյոզդնայա»-ում, և թե հայկական ջերմության ու մշակույթի ինչպիսի պակաս կա՝ մշակույթի տունը տուֆից են կառուցել, իսկ ներսում հայկական ոչինչ չկա:
Այն ժամանակ ներկայիս չափանիշներով շատ ինքնատիպ որոշում կայացվեց։ Հայաստանից Տայուրի գետի ափ երկու վագոն ուղարկեցին՝ բեռնված գրքերով, կինոժապավեններով, հայկական երաժշտական գործիքների ամբողջական հավաքածուով և այլ անհրաժեշտ պարագաներով, որոնք անհրաժեշտ էին այն ժամանակ ավանում բնակվող ավելի քան 8 հազար մարդկանց մշակութային զարգացմանն ու հանգստին աջակցելու համար: Մշակութային բեռը տնօրինում էր անձամբ Սուսաննա Գաբրիելյանը։
© Photo : provided by Mariam GabrielyanԶվյոզդնի ավանը
Поселок Звездный - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2024
Զվյոզդնի ավանը
Հենց նրան էլ նշանակեցին Զվյոզդնի ավանի մշակույթի տան տնօրեն։ Ավելի քան ութ օր պահանջվեց, որ վագոնները ավան հասնեն, իսկ տնօրենը շուրջ մեկուկես տարի ձևավորում էր հայկական մշակույթի այս յուրօրինակ օջախը հայրենի Հայաստանից հեռու: Կային հայկական պարի և ազգային նվագարանների խմբակներ, ընդարձակ գրադարան, բարեբախտաբար, այդ առումով Հայաստանի ղեկավարությունը միջոցներ չէր խնայում։ Հայրենիքը շռայլ էր նաև հայկական ֆիլմերի ֆոնդի թարմ ֆիլմերի առումով՝ ժապավեններ հաճախ էին ուղարկում և շատ։
Եվ երբ մեկ տարի անց մշակութային օջախի աշխատանքը կարգավորված էր, իսկ Զվյոզդնի ավանի մշակույթի տան տնօրեն Սուսաննա Գաբրիելյանը պատրաստվում էր վերադառնալ տուն՝ Երևան, նրան ամենաբարձր ատյաններից խնդրեցին ևս մի ժամկետով մնալ: Ստիպված եղավ դստերը Հայաստան ուղարկել՝ ծնողների մոտ, և աշխատել ևս կես տարի։
© Photo : provided by Mariam GabrielyanԶվյոզդնի ավանը
Поселок Звездный - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2024
Զվյոզդնի ավանը
Հայաստանում բոլորի կողմից ճանաչված և սիրված դերասանուհի ու ասմունքող Սուսաննա Գաբրիելյանին Զվյոզդնիից ամբողջ ավանով էին ճանապարհում, ինչպես ասում են՝ քնքշությամբ ու սիրով: Եվ հիմա, ասում են, Մշակույթի տան պատից կախված է նրա լուսանկարը՝ Զվյոզդնի ավանի տուֆե մշակույթի տան ֆոնին, որը 50 տարի առաջ կառուցել են են հայ առաջնագնաց շինարարներն ու կոմերիտական էնտուզիաստները:
Սկզբում Զվյոզդնի ավանը ուզում էին Սնեժնի անվանել, քանի որ մայիսին, երբ այստեղ իրենց առաջին վրանները տեղադրեցին ԲԱՄ-ի արևմտյան հատվածի շինարարները, դեռ ձյուն էր նստած։ Բայց ռոմանտիկան հաղթեց, և կոմսոմոլ-շինարարները առաջին հերթին ուշադրություն դարձրին տայգայի աստղաշատ երկնքին․․․
© Photo : Субъективный путеводительԶվյոզդնի ավանի երկաթուղային կայարանը
Здание железнодорожного вокзала в поселке Звездный - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2024
Զվյոզդնի ավանի երկաթուղային կայարանը
Իրկուտսկի մարզի Զվյոզդնին ԲԱՄ-ի արևմտյան հատվածի առաջին կայարանն է, կառուցվել է «ՀայՇինԲԱՄ» տրեստի շինարարների կողմից։ Այդ պատճառով էլ ավանը հայկական էր համարվում, չնայած բացի երեք հազար հայ շինարարներից, որոնք մասնակցում էին Բայկալ-Ամուրյան մայրուղու այս հատվածի ստեղծմանը, այստեղ աշխատում էին ևս 4-5 հազար կոմսոմոլ- էնտուզիաստներ ԽՍՀՄ գրեթե բոլոր ազգերից։
Լրահոս
0