00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
3 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անորոշություն ընտրություններից հետո. ի՞նչ կփոխվի հայ–ֆրանսիական հարաբերություններում

© AFP 2024 / CHRISTOPHE PETIT TESSONՆիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը
Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը - Sputnik Արմենիա, 1920, 09.07.2024
Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը
Բաժանորդագրվել
Քաղաքագետը կարծում է, որ չնայած որոշակի անորոշությանը` Մակրոնի դիրքերն ամուր կմնան, քանի որ Ֆրանսիայի նախագահն օժտված է բավական լուրջ լծակներով։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով Ֆրանսիան մտնում է ներքաղաքական անորոշության փուլ. երկիրն այս պահին ունի բաժանված խորհրդարան ու ոչ այնքան հստակ պատկեր, թե ով և ինչպես կարող է դառնալ Ֆրանսիայի վարչապետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ-միջազգայնագետ Բենիամին Պողոսյանը։
Ֆրանսիայում հուլիսի 7-ին անցկացվեց Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) արտահերթ ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը: Նախնական տվյալներով՝ խորհրդարանական ընտրություններում հաղթել է «Նոր ժողովրդական ճակատ» ձախակողմյան կուսակցությունների դաշինքը՝ ստանալով Ազգային ժողովի 577 տեղերից 181-ը: Երկրորդ տեղը զբաղեցրել է նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին» դաշինքը՝ ստանալով 168 տեղ։ Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» խորհրդարանական ընտրությունների արդյունքներով զբաղեցրել է երրորդ տեղը՝ ստանալով 143 տեղ։
Մակրոնը չի ընդունել վարչապետի հրաժարականը և խնդրել է նրան շարունակել պաշտոնավարումը
«Մի կողմից բարդ է պատկերացնել Մակրոնի կոալիցիան ծայրահեղ աջերի հետ, բայց բարդ է պատկերացնել նաև Մակրոնի կոալիցիան ձախերի կոալիցիայի հետ՝ սոցիալիստների, կոմունիստների, «Կանաչների» և այլ կուսակցությունների մասնակցությամբ։ Այնպես որ այս վիճակը կպահպանվի մինչև 2027 թվականի նախագահական ընտրություններ»,– ասաց Պողոսյանը։
Նշենք, որ ընտրությունների առաջին փուլում Լը Պենի կուսակցությունն ամենաշատ քվեներն էր հավաքել, և կանխատեսվում էր, որ այդ քաղաքական ուժը մեծամասնություն կկազմի խորհրդարանում։ Ֆրանսիական TF1-ին տված հարցազրույցում քաղաքական գործիչը նշել է, որ ինքը շատ հիասթափություններ է ունեցել, ու հիմա այս արդյունքը դիտում է որպես ապագա հաղթանակի հետաձգում։
Քաղաքագետը խոսքով` չնայած որոշակի անորոշությանը` Մակրոնի դիրքերն ամուր կմնան, քանի որ նախագահը Ֆրանսիայի Սահմանադրությամբ օժտված է բավական լուրջ լծակներով։
«Նույնիսկ եթե վարչապետ դառնա ընդդիմության ներկայացուցիչը, ինչպես դա եղել է Ժակ Շիրակի նախագահության օրոք, արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտում նախագահն է առանցքային որոշումներ կայացնելու։ Այնպես որ պետական համակարգի պարալիզացման մասին խոսելը ճիշտ չէ»,– ասաց քաղաքագետը։
Ինչ վերաբերում է հայ-ֆրանսիական հարաբերություններին, ապա փորձագետը վստահ է, որ ներկայիս քաղաքական վայրիվերումները չեն ազդի դրանց զարգացման գործընթացի վրա: ՀՀ–ի հետ համագործակցությունը վերաբերում է Փարիզի արտաքին և պաշտպանական քաղաքականությանը, որը նախագահի իրավասությունն է ։
Քաղաքագետը հիշեցրեց, որ վերջին ամիսներին կողմերը կնքել են մի շարք խոշոր ռազմատեխնիկական պայմանագրեր, որոնցից ամենակարևորը CAESAR թնդանոթներ ձեռք բերելու պայմանագիրն է։ Ըստ Պողոսյանի` նախադրյալներ չկան, որ Մակրոնը կվերանայի իր քաղաքականությունը Հարավային Կովկասում։
Նա վստահեցրեց, որ թե՛ ծայրահեղ աջերը, թե՛ ձախերը ադրբեջանամետ, թուրքամետ կամ հակահայկական տրամադրություններ չունեն, այնպես որ եթե անգամ կոալիցիա ձևավորվի, Ֆրանսիայի դիրքորոշումն առանձնապես չի փոխվի։
Լրահոս
0