00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Երևանում կայանատեղիները կտարբերակվեն. կապույտ ու կարմիր գծանշումների տարբերությունը

Կայանատեղիների ծանրաբեռնվածության հարցը կլուծվի տրանսպորտային համակարգի բարելավմամբ
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ԺՊ Հայկ Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է մայրաքաղաքի կայանատեղիների խնդրին, ինչպես նաև վճարովի կայանատեղիները կապուտ գույնով ներկելու նախագծին։
Մայրաքաղաքի կենտրոնում առանձին հատվածներ կահավորված են կարմիր գծերով և համապատասխան նշաններն էլ վկայում են, որ դա վճարովի կամ ծառայողական կայանատեղի է, բայց քաղաքացիներից շատերն այդ նշաններին չեն նայում, այլ ուշադրություն են դարձնում միայն կարմիր գծանշումներին, ուստի որոշում կայացվեց կայանատեղիները տարբերակել գույներով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ԺՊ Հայկ Սարգսյանը։
Վարորդները դարձել են «տուգանքի ենթակա իրական մատերիալ». Քեյան
Ըստ նրա`ծառայողական կայանատեղիները հետայսու կլինեն կարմիր գծերով, իսկ վճարովի կայանատեղիները` կապույտ գծերով, որպեսզի քաղաքացիները նույնպես կարողանան գույնով տարբերել։ Նախագիծն արդեն դրվել է շրջանառության, համապատասխան դիտարկումների վերաբերյալ կլինեն քննարկումներ, և որոշման հաստատումից հետո կհայտնվեն նաև կապույտ գծանշումները։
«Մեր հանրության շրջանում կարմիր գծանշումներով հատվածներն ընկալվել են որպես վճարովի կայանատեղիներ, մինչդեռ իրականում կարմիր գծերն ընդամենը սահմանազատում են կայանատեղիների տարածքը, ու քանի որ ավագանու որոշմամբ մայրաքաղաքում ունենք նաև վճարովի կայանատեղիներ, որոնք նույնպես սահմանազատված են կարմիր նշագծերով, ուստի քաղաքացիների մոտ թյուրըմբռնում կա, թե կարող են վճարելու դեպքում մեքենան կայանել այդտեղ, այնինչ դա արդեն իրավական կարգավորմամբ համարվում է որպես ծառայողական կայանատեղի` համապատասխան սահմանափակումով»,– նշեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ԺՊ Հայկ Սարգսյանը։
Նրա խոսքով` եթե մայրաքաղաքի վարչական մյուս շրջաններից լինեն տնտեսվարողներ, որոնք իրենց ավագանու որոշման համաձայն ծառայողական կայանատեղիներ ունենալու նպատակով կդիմեն քաղաքապետարան, այնտեղ նույնպես կլինեն կարմիր գծանշումներ, իսկ ինչ վերաբերում է վճարովի կայանատեղիներին, ապա դրանց վերաբերյալ, Սարգսյանի վկայակոչմամբ, գործում է համապատասխան օրենք իր կարգավորումներով։
Անդրադառնալով նաև որոշ հատվածներում կայանատեղիների գերծանրաբեռնվածության խնդրին, ինչն իր հերթին խոչընդոտներ է հարուցում բնականոն երթևեկության համար, Սարգսյանն ընդգծեց, որ տրանսպորտային ընդհանուր համակարգը բարելավելուց և լավ որակի սպասարկում իրականացնելուց հետո որոշակիորեն կլուծվի նաև այդ խնդիրը։
Նրա տեղեկացմամբ` քաղաքապետարանում քննարկվում է նաև այլընտրանքային ստորգետնյա կայանատեղիների ավելացման հարցը։
Գծանշումները չպետք է վարորդներին շփոթեցնեն և նրանց դարձնեն «տուգանքի մատերիալ». Քեյան
Նշենք, որ Երևանում վճարովի կայանատեղիները կներկվեն կապույտ գույնով: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի առաջարկով օրենքի նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ և երբ ստանա դրական եզրակացություն, կկատարվի փոփոխությունը:
Քաղաքացիներն արդեն գույնով կկարողանան տարբերակել` տվյալ կայանատեղին ծառայողական է, թե ընդհանուր հիմունքներով օգտագործվող վճարովի տարածք։ Մյուս կողմից էլ, կայանատեղին կապույտով ներկելը կապահովագրի բազմաթիվ քաղաքացիների, ովքեր չիմանալով՝ վճարովի է այն, թե ոչ, կայանում էին մեքենան և տուգանքներ ստանում։
Լրահոս
0