https://arm.sputniknews.ru/20240708/papvojann-u-ame-artaqin-arevtri-nakhararn-artahanmany-verabervogh-harcer-en-qnnarkel-78100483.html
Պապոյանն ու ԱՄԷ արտաքին առևտրի նախարարը քննարկել են «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը
Պապոյանն ու ԱՄԷ արտաքին առևտրի նախարարը քննարկել են «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը
Sputnik Արմենիա
Գևորգ Պապոյանն առաջարկել է քննարկել նաև Շիրակի մարզի «չոր նավահանգիստ» նախագծի ուղղությամբ համագործակցելու հնարավորությունները։ 08.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-08T13:39+0400
2024-07-08T13:39+0400
2024-07-08T14:24+0400
հայաստան
գևորգ պապոյան
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
առևտուր
գյուղատնտեսություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/08/78098089_0:69:1280:789_1920x0_80_0_0_26bb33d365141413579eef82c29f2977.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։Քննարկումը տեղի է ունեցել ՌԴ–ում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ու ԱՄԷ արտաքին առևտրի պետական նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զայուդիի և Արդյունաբերության և առաջատար տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Օմար Սուվայնա Ալ Սուվայդիի միջև։Ներկայացնելով Շիրակի մարզում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը՝ նախարարն առաջարկել է քննարկել այս ուղղությամբ ևս համագործակցելու հնարավորությունները։Գևորգ Պապոյանն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը` նշելով, որ այն կնպաստի Հայաստանի և հարևան երկրների համար տարածաշրջանում խաղաղության և կայունության նոր իրավիճակի ստեղծմանը։Հիշեցնենք` Պապոյանը հուլիսի 7–9–ը գործուղվել է Ռուսաստան` մասնակցելու Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6–րդ նիստին։
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/08/78098089_0:0:1280:960_1920x0_80_0_0_9548afbecbaee711f248ab46dcd60516.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գևորգ պապոյան, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), առևտուր, գյուղատնտեսություն
հայաստան, գևորգ պապոյան, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), առևտուր, գյուղատնտեսություն
Պապոյանն ու ԱՄԷ արտաքին առևտրի նախարարը քննարկել են «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը
13:39 08.07.2024 (Թարմացված է: 14:24 08.07.2024) Գևորգ Պապոյանն առաջարկել է քննարկել նաև Շիրակի մարզի «չոր նավահանգիստ» նախագծի ուղղությամբ համագործակցելու հնարավորությունները։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։
Քննարկումը տեղի է ունեցել ՌԴ–ում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ու ԱՄԷ արտաքին առևտրի պետական նախարար Թանի բին Ահմեդ Ալ Զայուդիի և Արդյունաբերության և առաջատար տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Օմար Սուվայնա Ալ Սուվայդիի միջև։
«Կողմերը քննարկել են նաև արտահանման խթանմանը և որակի ստանդարտացմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձել են այն ծրագրերին, որտեղ էմիրաթական կողմը կարող է հանդես գալ որպես համաներդրող»,– նշված է հաղորդագրությունում։
Ներկայացնելով Շիրակի մարզում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը՝ նախարարն առաջարկել է քննարկել այս ուղղությամբ ևս համագործակցելու հնարավորությունները։
Գևորգ Պապոյանն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը` նշելով, որ այն կնպաստի Հայաստանի և հարևան երկրների համար տարածաշրջանում խաղաղության և կայունության նոր իրավիճակի ստեղծմանը։
Հիշեցնենք`
Պապոյանը հուլիսի 7–9–ը գործուղվել է Ռուսաստան` մասնակցելու Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6–րդ նիստին։