00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում առաջարկում են մինչև 8 շաբաթական հղիության դեպքում թույլ տալ դեղորայքային ընդհատումը

© InfomrtՈւլտրաձայնային հետազոտություն
Ուլտրաձայնային հետազոտություն - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2024
Ուլտրաձայնային հետազոտություն
Բաժանորդագրվել
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանն ընդգծեց, որ առաջին անգամ են նման գլոբալ փոփոխություններ անում, հույս ունեն, որ դրանք կլավացնեն դեմոգրաֆիկ տվյալները կլավացնի։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն առաջարկում են մինչև 8 շաբաթական հղիության դեպքում թույլատրել դեղորայքային արհեստական ընդհատումը։ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստանալուց հետո ընդգրկվեց առաջիկա արտահերթ նիստի օրակարգում։
Նախագիծն առաջարկել են ՔՊ–ական պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը, Տաթևիկ Գասպարյանը, Լենա Նազարյանը։
Հանձնաժողովի նախագահ և նախագծի համահեղինակ Նարեկ Զեյնալյանը նշեց, որ նախագծով առավել հասանելի և անվտանգ են փորձում դարձնել հղիության արհեստական ընդհատումը, քանի որ գործող օրենսդրությունում միայն հիվանդանոցային պայմաններում և գործիքային մեթոդներով էր թույլատրվում հղիության արհեստական ընդհատումը։
«Իսկ ժամանակակից բժշկագիտության զարգացմանը համահունչ արդեն իսկ կան դեղորայքներ, որոնց միջոցով իրականցվում են հղիության անվնաս ընդհատումներ։ Այդ կարգավորումներն ենք մտցրել և հնարավորություն ենք տալիս մինչև 8 շաբաթական հղիության դեպքում իրականացնել հղիության արհեստական ընդհատում մանկաբարձագինեկոլոգիական լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում, ինչպես ամբուլատոր, այնպես էլ հիվանդանոցային պայմաններում»,–ասաց նա։
Զեյնալյանն ընդգծեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներով նախատեսված է մինչև 12 շաբաթական հղիության դեպքում թույլատրել դեղորայքային ընդհատում, բայց քանի որ այս կարգավորումը նոր են ցանկանում մտցնել, և բավարար փորձ է պետք կուտակել, որոշվել է շեմը իջեցնել։
Բացի այդ, նախագծի հեղինակներն առաջարկում են կարգավորում մտցնել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու դրույթներում և բարձրացրել են փոխնակ մայրերի և նրանց ծառայություններից օգտվողների տարիքային շեմը։
«Հաշվի ենք առել կարիքը, պահանաջարկը, և սուրոգատ կնոջ ծառայություններից օգտվողների տարիքային շեմը 53–ից բարձրացրել ենք 55 տարեկան։ Սուրոգատ կնոջ տարիքը գործող օրենսդրությունում 35 տարեկանն էր։ Հաշվի առնելով կարիքը` մենք բարձրացրել ենք մինչև 38 տարեկան»,–հավելեց Զեյնալյանը։
Մեկ այլ կարգավորում էլ վերաբերում է սեռաբջիջների պահպանմանը, արտահանմանը, ներմուծմանն ու ոչնչացմանը, որի վերաբերյալ նախկինում որևէ կարգավորում չի եղել, թե ինչ պետք է արվեր այն սեռաբջիջիների հետ, որոնք չեն օգտագործվել։
«Սրա հետ կապված կարգավորումներ ենք մտցրել. կենսաբանական ծնողը կկարողանա նվիրատվություն կատարել։ ԲԿ–ներին հնարավորություն ենք տվել իրականացնել ոչնչացում կամ կենսաբանական ծնողների թույլտվությամբ կատարել նվիրատվություն»,–ասաց նախագծի համահեղինակը։
Զեյնալյանն ընդգծեց, որ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներից օգտվելու որոշակի սահմանափակումներ են մտցրել ոչ ազգությամբ հայերի համար և առավելությունը տվել են հայերին` հաշվի առնելով կարիքը։
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանն ընդգծեց, որ առաջին անգամ են նման գլոբալ փոփոխություններ անում և հույս ունեն, որ այս ամենը դեմոգրաֆիկ տվյալները կլավացնի։
Զոհված զինծառայողների ընտանիքներում 28 երեխա է ծնվել անպտղության հաղթահարման ծրագրով
Լրահոս
0