00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Վահան Քերոբյան
Այս բյուջեն հանգեցնելու է կառավարության ծրագրի տապալմանը․ Վահան Քերոբյան
09:06
7 ր
Արմեն Պետրոսյան
Թուրքիայի հռետորաբանությունը Իսրայելի նկատմամբ հիմնականում ձևական բնույթ է կրում.Պետրոսյան
09:14
7 ր
Տաթև Հայրապետյան
Փաշինյանը հասկանում է, որ Ալիևը չի գնալու փաստաթղթի ստորագրման.Հայրապետյան
09:27
10 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ես չեմ հանդիպել սահմանազատումից դժգոհ կիրանցեցու. ՔՊ–ականը հպարտ է սկսված գործընթացով

© Sputnik / Aram NersesyanՆարեկ Զեյնալյան
Նարեկ Զեյնալյան - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2024
Բաժանորդագրվել
ՔՊ–ական Նարեկ Զեյնալյանը վստահ է` Կիրանցում սահմանազատման համար աննկարագրելի որակի և ծավալի աշխատանք է կատարվել, նա միևնույն ժամանակ նաև հպարտանում է, որ հիմա է արվում այդ գործընթացը։
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղում բնակիչներից որևէ մեկը չի բողոքում իրենց մոտ կատարված սահմանազատման գործընթացից, ավելին` գոհ են, որ արդեն հստակ սահման ունեն։ Այս մասին ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։

«Մենք մի քանի պատգամավորով որոշեցինք գնալ Կիրանց ու տեղում ծանոթանալ սահմանազատված սահմանին ու պաշտպանական ամրաշինական աշխատանքներին։ Աննկարագրելի որակի և ծավալի աշխատանք է կատարվել, որը պետք է վերջին 20-25 տարվա ընթացքում արվեր, ու դրա արդյունքում մենք ուղղակի չէինք ունենա այն իրավիճակը, որը հիմա ունենք, ու դրա համար հպարտ եմ»,– ասաց Զեյնալյանը։

Նա շեշտեց` շրջել են գյուղում, մի քանի հոգու հետ հանդիպել են, զրուցել նրանց հետ ու եկել այն եզրահանգման, որ բնակիչներից որևէ մեկը չի բողոքում ու բացասական չի արտահայտվում գյուղում կատարվող աշխատանքների մասով։ ՔՊ–ական պատգամավորը շեշտեց, որ կիրանցեցիներն իրենց առօրյա հոգսերով են զբաղված` դաշտերում ու այգիներում են, իրենց գործն են անում։
«Որևէ բողոք, բացասական տրամադրություն, էմոցիա չի եղել։ Իրենք իրենց աչքով տեսել են այն, ինչ կատարվում է, ու վստահ եմ, որ նրանք հստակ արձանագրել են` փողոցային ընդդիմության կողմից ինչ ասվել է, եղել է սուտ ու կեղծիք։ Բնակիչները գոհ են, որ սահմանն արդեն հստակ է, ու երկուստեք ընդունելի է, որ այդ գծից այս կողմ Հայաստանն է, իսկ այն կողմ Հայաստանը չէ»,– ասաց Զեյնալյանը։
Հարցին` արդյոք սահմանազատումից հետո կարելի է երաշխիք ունենալ, որ Ադրբեջանն այլևս չի խախտի գծված սահմանը, ՔՊ–ականը շեշտեց` երկրագնդի վրա չկա որևէ երկիր, որը երաշխիք ունի, որ իր սահմանները չեն խախտվի։ Միևնույն ժամանակ վստահեցրեց` էսկալացիայի ռիսկերն անհամեմատ նվազել են ու կառավարելի են։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Մայիսի 24–ին ՀՀ ԱԱԾ–ն հայտնեց, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։
Լրահոս
0