00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բողոքի ակցիա Երևանում. բնակիչները դժգոհ են, որ բակում ուզում են կլինիկա կառուցել

Բաժանորդագրվել
Բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել, քանի որ, ըստ նրանց, շինթույլտվությունն ապօրինի կերպով է ստացվել։
Երևանի Ազատության պողոտայի 12 շենքի բակում կառուցված կաթսայատունը ինչ–որ անձ է գնել, փոխարենն ուզում է բժշկական կենտրոն կառուցել։
Այդ պատճառով այսօր հարակից շենքերի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել` պահանջելով կասեցնել աշխատանքները։
Շենքի բակում բացի քաղաքացիներից նաև բազմաթիվ ոստիկաններ էին, որոնք բնակիչներից մի քանիսի նկատմամբ բռնի ուժ կիրառելով՝ բերման ենթարկեցին։
Ոստիկանների և բողոքի ակցիա իրականացնողների քաշքշուկից հետո Ազատության պողոտայի 12 /2 շենքի բնակիչներից մեկը` Արթուր Գրիգորյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ վաղ առավոտից շինարարները եկել են, իրենց հետ էլ շուրջ 100-120 ոստիկան է եղել։ Նրա խոսքով` ոստիկանները բերման ենթարկելուց բացի ծեծել են քաղաքացիներից մեկին` գլխին են հարվածել։ Շեշտեց` տեսանյութեր ունեն, կարող են ապացուցել։
Գրիգորյանը նաև պարզաբանեց` բողոքի ակցիա են իրականացնում, քանի որ իրենց շենքի կաթսայատան տեղում նախատեսվում է 3-4 հարկանի բժշկական կենտրոն կառուցել։
«Կարող է վաղն էլ 8-10 հարկանի դառնա, իրենք են 3-4 հարկանի ասում, չգիտեմ։ Այդ շենքը քաղաքաշինական, գեոլոգիական, սեյսմիկ, բնապահպանական, կոմունիկացիոն լուրջ խախտումներով են ուզում կառուցել։ Դիմել ենք քաղաքապետարան, դատախազություն, քաղաքաշինության կոմիտե, ամեն տեղ ահազանգել ենք և՛ օնլայն, և՛ գրավոր ձևով։ Մենք ուզում ենք, որ առայժմ կասեցվի շինարարությունը, որևէ գործողություն չկատարվի մինչև փաստաթղթերի օրինականությունը համապատասխանեցվի։ Շինթույլտվությունն էլ ապօրինաբար է տրվել»,– ասաց բնակիչը։
Կաթսայատան հարակից շենքերի բոլոր բնակիչների փոխարեն թաղապետարանում կեղծ ստորագրություններ են դրվել, իբրև թե իրենք համաձայն են ԲԿ–ի կառուցմանը և ուղարկել են քաղաքապետարան։ Բնակիչները կասկածներ ունեն, որ այդ ամենը կոռուպցիոն սխեմաներով է արվել։
Արթուր Գրիգորյանը նշեց, որ տրված շինթույլտվության ժամկետը լրանում է ուղիղ 20 օրից, մինչ այդ շինարարություն չսկսելու դեպքում էլ երկրորդ անգամ թույլտվություն չի տրվելու։ Դրա համար էլ կառուցապատողն ուժով է ցանկանում գործողություն իրականացնել։
Լրահոս
0