https://arm.sputniknews.ru/20240707/lernajin-gharabaghic-teghahanvats-erekhanery-meknel-en-rusastan-hangstanalu-78079687.html
Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաները մեկնել են Ռուսաստան՝ հանգստանալու
Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաները մեկնել են Ռուսաստան՝ հանգստանալու
Sputnik Արմենիա
Ծրագիրը ներառում է վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, էքսկուրսիաներ Մոսկվայում, ռուսաց լեզվի ուսուցում և շփում Ռուսաստանի հասակակիցների հետ: 07.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-07T19:03+0400
2024-07-07T19:03+0400
2024-07-07T19:03+0400
բռնի տեղահանված
արցախցի
երեխա
ռուսաստան
ճամբար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/07/78078156_0:67:1280:787_1920x0_80_0_0_21f6f3e0c140b812645fe9d7f44c6b46.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները Ռուսաստան են մեկնել ամառային հերթափոխին հանգստանալու։ Այս մասին հայտնում է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը։Նշվում է, որ հուլիսի 7-ին Իվանովոյի Ե․Դ․ Ստասովայի անվան «Ինտերդոմ» միջազգային դպրոցում մեկնարկել է «Վաղվա օրը» երիտասարդական նախագծի ամառային հերթափոխը: Միջոցառմանը մասնակցում են 60 արցախցի դպրոցականներ։«Հերթափոխի շրջանակներում երեխաները կծանոթանան Ռուսաստանի մշակույթին։ Ծրագիրը ներառում է վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, էքսկուրսիաներ Մոսկվայում, ռուսաց լեզվի ուսուցում և շփում Ռուսաստանից հասակակիցների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:Խաղերի միջոցով նրանք կսովորեն աշխատել թիմով, լսել միմյանց և միասին լուծել խնդիրները: Նրանց ժամանումը Ռուսաստան կազմակերպելու հարցում օգնել են ՌԴ լուսավորության նախարարության միջազգային համագործակցության կենտրոնը, «Ժառանգություն և առաջընթաց» բարեգործական հիմնադրամը, ինչպես նաև «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը Երևանում:Հիշեցնենք, որ Հայաստանում գրանցված է Լեռնային Ղարաբաղից տեղահանված 101 848 մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա: Մարզերում բնակվում է 72 626 տեղահանված անձ, մյուսները բնակվում են Երևանում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/07/78078156_72:0:1209:853_1920x0_80_0_0_7fdb635993fd3bf54d9edb8427bf531c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բռնի տեղահանված, արցախցի, երեխա, ռուսաստան, ճամբար
բռնի տեղահանված, արցախցի, երեխա, ռուսաստան, ճամբար
Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաները մեկնել են Ռուսաստան՝ հանգստանալու
Ծրագիրը ներառում է վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, էքսկուրսիաներ Մոսկվայում, ռուսաց լեզվի ուսուցում և շփում Ռուսաստանի հասակակիցների հետ:
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները Ռուսաստան են մեկնել ամառային հերթափոխին հանգստանալու։ Այս մասին հայտնում է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը։
Նշվում է, որ հուլիսի 7-ին Իվանովոյի Ե․Դ․ Ստասովայի անվան «Ինտերդոմ» միջազգային դպրոցում մեկնարկել է «Վաղվա օրը» երիտասարդական նախագծի ամառային հերթափոխը: Միջոցառմանը մասնակցում են 60 արցախցի դպրոցականներ։
«Հերթափոխի շրջանակներում երեխաները կծանոթանան Ռուսաստանի մշակույթին։ Ծրագիրը ներառում է վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, էքսկուրսիաներ Մոսկվայում, ռուսաց լեզվի ուսուցում և շփում Ռուսաստանից հասակակիցների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Խաղերի միջոցով նրանք կսովորեն աշխատել թիմով, լսել միմյանց և միասին լուծել խնդիրները: Նրանց ժամանումը Ռուսաստան կազմակերպելու հարցում օգնել են ՌԴ լուսավորության նախարարության միջազգային համագործակցության կենտրոնը, «Ժառանգություն և առաջընթաց» բարեգործական հիմնադրամը, ինչպես նաև «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը Երևանում:
«Վաղվա օրը» նախագծի արցախցի երեխաների հերթափոխի համակազմակերպիչն է ՌԴ նախագահին առընթեր երեխայի իրավունքների հարցերով լիազոր Մարիա Լվովա-Բելովային կցված «Երկիրը երեխաների համար» բարեգործական հիմնադրամը:
Հիշեցնենք, որ Հայաստանում գրանցված է Լեռնային Ղարաբաղից տեղահանված 101 848 մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա: Մարզերում բնակվում է 72 626 տեղահանված անձ, մյուսները բնակվում են Երևանում։