https://arm.sputniknews.ru/20240707/israjelum-bvoghvoqi-akcianer-en-ishkhanutjunnerin-ajsor-dimadrutjan-or-e-hajtararvats-78070799.html
Իսրայելում բողոքի ակցիաներ են. իշխանություններին այսօր «դիմադրության օր» է հայտարարված
Իսրայելում բողոքի ակցիաներ են. իշխանություններին այսօր «դիմադրության օր» է հայտարարված
Sputnik Արմենիա
Նախատեսվում է զանգվածային երթ դեպի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նստավայր: 07.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-07T12:49+0400
2024-07-07T12:49+0400
2024-07-07T12:49+0400
իսրայել
պաղեստին
համաս
բենիամին նեթանյահու
բողոքի ակցիա
գազայի հատված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/07/78070340_0:0:1280:720_1920x0_80_0_0_299e651cd94473473a040c2870c9d588.jpg
Իսրայելում բողոքի ակցիաներ են։ Շարժման մասնակիցները հուլիսի 7-ը կառավարությանը համազգային «դիմադրության օր» են հայտարարել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։Վաղ առավոտից հարյուրավոր ցուցարարներ սկսել են արգելափակել մայրուղիները երկրի տարբեր մասերում՝ պահանջելով արտահերթ ընտրություններ անցկացնել և անհապաղ ազատ արձակել Գազայի հատվածից պատանդներին, որոնք առևանգվել էին ՀԱՄԱՍ շարժման կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ին: Ոստիկանությունն արդեն սկսել է ձերբակալությունները։Զանգվածային հանրահավաքներ կանցկացվեն Թել Ավիվում, Երուսաղեմում, Հայֆայում և տասնյակ այլ քաղաքներում:Կազմակերպիչների տվյալներով՝ ցերեկը Թել Ավիվում ցույց կանցկացվի Իսրայելի աշխատավորների համընդհանուր ֆեդերացիայի շենքի դիմաց։Նախատեսվում է նաև զանգվածային երթ դեպի Երուսաղեմում վարչապետ Բենյամին Նեթանյահուի նստավայր:Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման է ենթարկվել։ Այնուհետև պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մարտիկները ներխուժել են սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա, ավելի քան 250 պատանդ են վերցրել։Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսել է «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է հարվածներ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ: Իսրայելը հայտարարել է անկլավի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել են ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:
իսրայել
պաղեստին
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/07/78070340_265:0:1225:720_1920x0_80_0_0_8324375a8dad1cebef1ee7bc50b6c31c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, պաղեստին, համաս, բենիամին նեթանյահու, բողոքի ակցիա, գազայի հատված, видео
իսրայել, պաղեստին, համաս, բենիամին նեթանյահու, բողոքի ակցիա, գազայի հատված, видео
Իսրայելում բողոքի ակցիաներ են. իշխանություններին այսօր «դիմադրության օր» է հայտարարված
Նախատեսվում է զանգվածային երթ դեպի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նստավայր:
Իսրայելում բողոքի ակցիաներ են։ Շարժման մասնակիցները հուլիսի 7-ը կառավարությանը համազգային «դիմադրության օր» են հայտարարել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Վաղ առավոտից հարյուրավոր ցուցարարներ սկսել են արգելափակել մայրուղիները երկրի տարբեր մասերում՝ պահանջելով արտահերթ ընտրություններ անցկացնել և անհապաղ ազատ արձակել Գազայի հատվածից պատանդներին, որոնք առևանգվել էին ՀԱՄԱՍ շարժման կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ին: Ոստիկանությունն արդեն սկսել է ձերբակալությունները։
Զանգվածային հանրահավաքներ կանցկացվեն Թել Ավիվում, Երուսաղեմում, Հայֆայում և տասնյակ այլ քաղաքներում:
Կազմակերպիչների տվյալներով՝ ցերեկը Թել Ավիվում ցույց կանցկացվի Իսրայելի աշխատավորների համընդհանուր ֆեդերացիայի շենքի դիմաց։
Ցույցերը գագաթնակետին կհասնեն կիրակի երեկոյան, երբ բազմահազարանոց հանրահավաքը կհասնի Թել Ավիվում կառավարական շենքերի համալիրին:
Նախատեսվում է նաև զանգվածային երթ դեպի Երուսաղեմում վարչապետ Բենյամին Նեթանյահուի նստավայր:
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման է ենթարկվել։ Այնուհետև պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մարտիկները ներխուժել են սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա, ավելի քան 250 պատանդ են վերցրել։
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսել է «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է հարվածներ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ: Իսրայելը հայտարարել է անկլավի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել են ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: