https://arm.sputniknews.ru/20240706/pashinjany-kiranci-hatvatsum-handipel-e-sahmanapahnerin-apa-hetevel-banakajin-khagherin--78054532.html
Փաշինյանը Կիրանցի հատվածում հանդիպել է սահմանապահներին, ապա հետևել բանակային խաղերին
Փաշինյանը Կիրանցի հատվածում հանդիպել է սահմանապահներին, ապա հետևել բանակային խաղերին
Sputnik Արմենիա
Փաշինյանը Տավուշում հետևել է բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: 06.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-06T18:05+0400
2024-07-06T18:05+0400
2024-07-06T18:24+0400
նիկոլ փաշինյան
բանակային խաղեր
տավուշ
սահման
սահմանապահ
հհ պաշտպանության նախարարություն (պն)
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/06/78052756_0:165:1600:1066_1920x0_80_0_0_5095fd60dacb0cfd83ef4e202e066515.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Կիրանց գյուղում այցելել է Հայաստան–Ադրբեջան սահման, հանդիպել այնտեղ ծառայություն իրականացնող սահմանապահներին։Փաշինյանն իր սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ սահմանի ողջ երկայնքով մետաղյա փշալարեր են տեղադրված։Սահմանապահ զորքերի շտաբի պետ, գնդապետ Հունանյանը զեկուցել է, որ սահմանապահ զորքերի (ՍԶ) կողմից պահպանվող պետական սահմանի տեղամասում օրվա ընթացքում սահմանի խախտում չի արձանագրվել։ Նա նաև նշել է, որ արտառոց դեպքեր և պատահարներ տեղի չեն ունեցել։Փաշինյանը սահմանի մոտ կանգնած մի քանի հարց էլ ուղղել է սահմանապահներին, մարզպետին և այլ պաշտոնատար անձանց։ՀՀ վարչապետը Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում նաև հետևել է բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին:Նշվում է, որ բանակային խաղերը մեկնարկել են հունիսի 30-ից։ Դրանց մասնակցում են ՀՀ պաշտպանության, ներքին գործերի, արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների, Քննչական, Հակակոռուպցիոն կոմիտեների, դատախազության և Պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, որոնցում ներգրավված են նաև կին ծառայողներ:Ընդհանուր առմամբ, խաղերին մասնակցել է 18 թիմ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/06/78052756_142:0:1564:1066_1920x0_80_0_0_33144f3e4e789831da5376732c96ea09.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, բանակային խաղեր, տավուշ, սահման, սահմանապահ, հհ պաշտպանության նախարարություն (պն), կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
նիկոլ փաշինյան, բանակային խաղեր, տավուշ, սահման, սահմանապահ, հհ պաշտպանության նախարարություն (պն), կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
Փաշինյանը Կիրանցի հատվածում հանդիպել է սահմանապահներին, ապա հետևել բանակային խաղերին
18:05 06.07.2024 (Թարմացված է: 18:24 06.07.2024) Փաշինյանը Տավուշում հետևել է բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին:
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Կիրանց գյուղում այցելել է Հայաստան–Ադրբեջան սահման, հանդիպել այնտեղ ծառայություն իրականացնող սահմանապահներին։
Փաշինյանն իր սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ սահմանի ողջ երկայնքով մետաղյա փշալարեր են տեղադրված։
Սահմանապահ զորքերի շտաբի պետ, գնդապետ Հունանյանը զեկուցել է, որ սահմանապահ զորքերի (ՍԶ) կողմից պահպանվող պետական սահմանի տեղամասում օրվա ընթացքում սահմանի խախտում չի արձանագրվել։ Նա նաև նշել է, որ արտառոց դեպքեր և պատահարներ տեղի չեն ունեցել։
Փաշինյանը սահմանի մոտ կանգնած մի քանի հարց էլ ուղղել է սահմանապահներին, մարզպետին և այլ պաշտոնատար անձանց։
ՀՀ վարչապետը Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում նաև հետևել է բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին:
Նշվում է, որ բանակային խաղերը մեկնարկել են հունիսի 30-ից։ Դրանց մասնակցում են ՀՀ պաշտպանության, ներքին գործերի, արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների, Քննչական, Հակակոռուպցիոն կոմիտեների, դատախազության և Պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, որոնցում ներգրավված են նաև կին ծառայողներ:
Ընդհանուր առմամբ, խաղերին մասնակցել է 18 թիմ:
Բանակային խաղերի մասնակիցներ
Բանակային խաղերի մասնակից
Բանակային խաղերի մասնակիցներ
Բանակային խաղերի մասնակից
Բանակային խաղերի մասնակիցներ
Բանակային խաղերի մասնակից
Բանակային խաղերի մասնակիցներ
Բանակային խաղերի մասնակից