https://arm.sputniknews.ru/20240705/ukrainakan-drvonneri-hardzakum-rd-kurski-marzum-erku-mard-viravvorvel-e-78010569.html
Ուկրաինական դրոնների հարձակում ՌԴ Կուրսկի մարզում. երկու մարդ վիրավորվել է
Ուկրաինական դրոնների հարձակում ՌԴ Կուրսկի մարզում. երկու մարդ վիրավորվել է
Sputnik Արմենիա
ՌԴ Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերը ԱԹՍ-ներովհարվածներ են հասցրել Կուրսկի մարզի Սուջանի շրջանի ուղղությամբ։ 05.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-05T13:54+0400
2024-07-05T13:54+0400
2024-08-19T15:01+0400
անօդաչու թռչող սարք (աթս)
անօդաչու
կուրսկ
ուկրաինա
հատուկ ռազմական գործողություն
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/1d/77797565_0:78:1280:798_1920x0_80_0_0_779cfe0aa47fe5512dd91c59eda7c0cf.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. ՌԴ Կուրսկի մարզում ուկրաինական դրոնների հարձակման հետևանքով երկու մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը: Հուլիսի 5-ի ցերեկը Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հարվածներ են հասցրել Կուրսկի մարզի Սուջանի շրջանի ուղղությամբ։Եվս մեկ ուկրաինական ԱԹՍ, Սմիրնովի տվյալներով, Սուջանի շրջանի Զաոլեշենկա գյուղում ավտոմեքենա և բենզալցակայան է վնասել: Արդյունքում մեկ մարդ վիրավորվել է, նրան տեղափոխել են շրջանային հիվանդանոց։ Նրա մեքենան հրդեհվել է, հրշեջներին հաջողվել է օպերատիվ կերպով մարել հրդեհը։Կուրսկի մարզում ուկրաինական ԱԹՍ–ի հարձակման հետևանքով 5 մարդ է մահացել. 2-ը երեխաներ ենՍուջանի շրջանը Կուրսկի մարզի 6 սահմանամերձ շրջաններից մեկն է, Ուկրաինայի կողմից պարբերաբար ենթարկվում է գնդակոծությունների և ԱԹՍ-ների հարվածների:Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները:
կուրսկ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/1d/77797565_0:0:1280:960_1920x0_80_0_0_57d55209217f98d18d4c92151163fddd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, կուրսկ, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն
անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, կուրսկ, ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն
Ուկրաինական դրոնների հարձակում ՌԴ Կուրսկի մարզում. երկու մարդ վիրավորվել է
13:54 05.07.2024 (Թարմացված է: 15:01 19.08.2024) ՌԴ Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերը ԱԹՍ-ներովհարվածներ են հասցրել Կուրսկի մարզի Սուջանի շրջանի ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. ՌԴ Կուրսկի մարզում ուկրաինական դրոնների հարձակման հետևանքով երկու մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը: Հուլիսի 5-ի ցերեկը Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հարվածներ են հասցրել Կուրսկի մարզի Սուջանի շրջանի ուղղությամբ։
«Սուջանի շրջանում ուկրաինական անօդաչուները հարձակվել են բենզալցակայանների վրա։ Սուջե քաղաքում ռումբերի ընկնելու հետևանքով վիրավորվել է մարդատար մեքենայի վարորդը։ Նա տեղափոխվել է Սուջանի շրջանային հիվանդանոց, որտեղ նրան բուժօգնություն է ցուցաբերվել»,-գրել է Սմիրնովը իր Telegram ալիքում։
Եվս մեկ ուկրաինական ԱԹՍ, Սմիրնովի տվյալներով, Սուջանի շրջանի Զաոլեշենկա գյուղում ավտոմեքենա և բենզալցակայան է վնասել: Արդյունքում մեկ մարդ վիրավորվել է, նրան տեղափոխել են շրջանային հիվանդանոց։ Նրա մեքենան հրդեհվել է, հրշեջներին հաջողվել է օպերատիվ կերպով մարել հրդեհը։
Սուջանի շրջանը Կուրսկի մարզի 6 սահմանամերձ շրջաններից մեկն է, Ուկրաինայի կողմից պարբերաբար ենթարկվում է գնդակոծությունների և ԱԹՍ-ների հարվածների:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: