https://arm.sputniknews.ru/20240705/sahmanadrutjuny-mekangamja-amragrman-hrchakagir-che-ajl-tshkun-gvortsiq-khachaturjan-77996038.html
Սահմանադրությունը մեկանգամյա ամրագրման հռչակագիր չէ, այլ ճկուն գործիք. Խաչատուրյան
Սահմանադրությունը մեկանգամյա ամրագրման հռչակագիր չէ, այլ ճկուն գործիք. Խաչատուրյան
Sputnik Արմենիա
ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի Անկախության և 1995 թ–ի հուլիսի 5-ի Սահմանադրական հանրաքվեները ՀՀ ժողովրդի՝ անկախ... 05.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-05T09:53+0400
2024-07-05T09:53+0400
2024-07-05T09:57+0400
սահմանադրություն
վահագն խաչատուրյան
նախագահ
շնորհավորանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/19/73801463_0:34:1600:934_1920x0_80_0_0_005bfac17f1f36774bf57dfb80321f2a.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը համարում է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը մեկանգամյա ամրագրման հռչակագիր չէ, այլ ճկուն գործիք։ Նախագահի մամուլի ծառայությունը հրապարակել է Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ։«Պետականությունների ստեղծման և ամրության հիմնաքարային դրույթները շատ չեն և հաճախ հանգում են Անկախության հռչակմանն ու Սահմանադրության ընդունմանը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ի Անկախության և 1995 թ–ի հուլիսի 5-ի Սահմանադրական հանրաքվեները ՀՀ ժողովրդի՝ անկախ ինքնիշխան, սոցիալական ու զարգացող պետություն ունենալու հավաքական կամքի արտահայտություններն էին: ՀՀ Սահմանադրությունն անցած շուրջ երեք տասնամյակի ընթացքում բազում խոչընդոտներ, փոփոխություններ ու նաև ոտնձգություններ է հաղթահարել, և հենց այստեղ է կայանում նաև Սահմանադրության էությունը»,– ասված է Սահմանադրության օրվա առթիվ ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում։Խաչատուրյանը հայ ժողովրդին մաղթել է տոկունություն և ամրություն, իսկ Հայաստանի Հանրապետությանը` զարգացում, հզորություն և բարգավաճում:Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ի ՀՀ հանրաքվեով: ՀՀ Սահմանադրության փոփոխությունները կատարվել են 2005թ. նոյեմբերի 27-ի և 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով:Մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/19/73801463_65:0:1488:1067_1920x0_80_0_0_722c59febc834936d5fe708726dc26f3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սահմանադրություն, վահագն խաչատուրյան, նախագահ, շնորհավորանք
սահմանադրություն, վահագն խաչատուրյան, նախագահ, շնորհավորանք
Սահմանադրությունը մեկանգամյա ամրագրման հռչակագիր չէ, այլ ճկուն գործիք. Խաչատուրյան
09:53 05.07.2024 (Թարմացված է: 09:57 05.07.2024) ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի Անկախության և 1995 թ–ի հուլիսի 5-ի Սահմանադրական հանրաքվեները ՀՀ ժողովրդի՝ անկախ ինքնիշխան, սոցիալական ու զարգացող պետություն ունենալու հավաքական կամքի արտահայտություններն էին:
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը համարում է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը մեկանգամյա ամրագրման հռչակագիր չէ, այլ ճկուն գործիք։ Նախագահի մամուլի ծառայությունը
հրապարակել է Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ։
«Պետականությունների ստեղծման և ամրության հիմնաքարային դրույթները շատ չեն և հաճախ հանգում են Անկախության հռչակմանն ու Սահմանադրության ընդունմանը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ի Անկախության և 1995 թ–ի հուլիսի 5-ի Սահմանադրական հանրաքվեները ՀՀ ժողովրդի՝ անկախ ինքնիշխան, սոցիալական ու զարգացող պետություն ունենալու հավաքական կամքի արտահայտություններն էին: ՀՀ Սահմանադրությունն անցած շուրջ երեք տասնամյակի ընթացքում բազում խոչընդոտներ, փոփոխություններ ու նաև ոտնձգություններ է հաղթահարել, և հենց այստեղ է կայանում նաև Սահմանադրության էությունը»,– ասված է Սահմանադրության օրվա առթիվ ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում։
Նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ Սահմանադրությունը մեկանգամյա ամրագրման հռչակագիր չէ, այլ ճկուն ու բազմաբովանդակ գործիք, որը հավասարակշռում է իշխանության թևերի, երկրում իրականացվող բարեփոխումների, ընթացիկ զարգացումների, հասարակական և քաղաքական անցուդարձի՝ ինչպես ընդունված է ասել, սահմանադրական հունի մեջ մնալը։
Խաչատուրյանը հայ ժողովրդին մաղթել է տոկունություն և ամրություն, իսկ Հայաստանի Հանրապետությանը` զարգացում, հզորություն և բարգավաճում:
Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ի ՀՀ հանրաքվեով: ՀՀ Սահմանադրության փոփոխությունները կատարվել են 2005թ. նոյեմբերի 27-ի և 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով: