https://arm.sputniknews.ru/20240705/rd-dashnajin-khvorhrdi-pvokhkhvosnak-rusastanum-gnahatum-en-hajastani-het-haraberutjunnery-78038428.html
ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ. Ռուսաստանում գնահատում են Հայաստանի հետ հարաբերությունները
ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ. Ռուսաստանում գնահատում են Հայաստանի հետ հարաբերությունները
Sputnik Արմենիա
Վոլոգդայի մարզում կայացած հանդիպմանը Յուրի Վորոբյովը և Հակոբ Արշակյանը քննարկել են երկկողմ հարաբերությունները: 05.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-05T21:25+0400
2024-07-05T21:25+0400
2024-07-05T21:25+0400
ռուսաստան
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
հակոբ արշակյան
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/05/78036016_0:0:1600:901_1920x0_80_0_0_711e7e7dce78aee31c50c676d174ec13.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը գնահատում է Հայաստանի հետ հարաբերությունները և շահագրգռված է, որ դրանք զարգանան դաշնակցային ճանապարհով, հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ Դաշնային Խորհրդի մամուլի ծառայությունը։Յուրի Վորոբյովը և Հակոբ Արշակյանը Ռուսաստանի Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներն են:Հանդիպումը տեղի է ունեցել Վոլոգդայի մարզում՝ «Կորաբելի Պրիոնեժյա» ուսումնական կենտրոնի և կադետական դպրոցի բազայում։ Արշակյանը պատվավոր հյուր է դարձել «Ավանդույթների ժառանգներ» ժողովրդական մշակույթի 9-րդ համառուսաստանյան մանկական փառատոնի բացման արարողությանը, որին մասնակցել են նաև երեխաներ Հայաստանից:Յուրի Վորոբյովը նշել է, որ հայ-ռուսական միջխորհրդարանական երկխոսությունն աչքի է ընկնում բարեկամական մթնոլորտով և անկեղծությամբ:Հայ և ռուս խորհրդարանականները երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր են քննարկել:Հանդիպմանը մասնակցել են նաև ՌԴ սենատոր Վլադիմիր Չիժովը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահե Ղալումյանը և Ալեքսեյ Սանդիկովը, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ինչպես նաև ՌԴ ԱԳՆ և փորձագիտական հանրության ներկայացուցիչներ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/05/78036016_180:0:1600:1065_1920x0_80_0_0_b142358c9adefdc3cd43418d06afd5f1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հակոբ արշակյան, աժ (ազգային ժողով)
ռուսաստան, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հակոբ արշակյան, աժ (ազգային ժողով)
ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ. Ռուսաստանում գնահատում են Հայաստանի հետ հարաբերությունները
Վոլոգդայի մարզում կայացած հանդիպմանը Յուրի Վորոբյովը և Հակոբ Արշակյանը քննարկել են երկկողմ հարաբերությունները:
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը գնահատում է Հայաստանի հետ հարաբերությունները և շահագրգռված է, որ դրանք զարգանան դաշնակցային ճանապարհով, հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ Դաշնային Խորհրդի մամուլի ծառայությունը։
Յուրի Վորոբյովը և Հակոբ Արշակյանը Ռուսաստանի Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներն են:
Հանդիպումը տեղի է ունեցել Վոլոգդայի մարզում՝ «Կորաբելի Պրիոնեժյա» ուսումնական կենտրոնի և կադետական դպրոցի բազայում։ Արշակյանը պատվավոր հյուր է դարձել «Ավանդույթների ժառանգներ» ժողովրդական մշակույթի 9-րդ համառուսաստանյան մանկական փառատոնի բացման արարողությանը, որին մասնակցել են նաև երեխաներ Հայաստանից:
Յուրի Վորոբյովը նշել է, որ հայ-ռուսական միջխորհրդարանական երկխոսությունն աչքի է ընկնում բարեկամական մթնոլորտով և անկեղծությամբ:
Հայ և ռուս խորհրդարանականները երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր են քննարկել:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՌԴ սենատոր Վլադիմիր Չիժովը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահե Ղալումյանը և Ալեքսեյ Սանդիկովը, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ինչպես նաև ՌԴ ԱԳՆ և փորձագիտական հանրության ներկայացուցիչներ: