https://arm.sputniknews.ru/20240705/putinn-u-orbany-qnnarkel-en-ukrainajum-khaghaghutjan-tsragiry-78014951.html
Պուտինն ու Օրբանը քննարկել են Ուկրաինայում խաղաղության ծրագիրը
Պուտինն ու Օրբանը քննարկել են Ուկրաինայում խաղաղության ծրագիրը
Sputnik Արմենիա
Կրեմլում բանակցություններ են ընթանում Պուտինի և աշխատանքային այցով Մոսկվա ժամանած Օրբանի միջև։ 05.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-05T15:10+0400
2024-07-05T15:10+0400
2024-08-19T15:00+0400
հունգարիա
տեսանյութեր
տեսանյութ
վիկտոր օրբան
վլադիմիր պուտին
ուկրաինա
ռուսաստան
հատուկ ռազմական գործողություն
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/05/78013017_0:0:801:450_1920x0_80_0_0_d777e8e1e300c7f4e1a808d9c4ce6636.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին կծանոթացնի Ուկրաինայի խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ Մոսկվայի առաջարկների մանրամասներին։Պուտինը և Սի Ծինփինը մանրամասն քննարկել են ուկրաինական խնդիրը. ՈւշակովԱվելի վաղ Օրբանը հայտարարել էր, որ իր այցը Մոսկվա Ուկրաինայում խաղաղության առաքելության հաջորդ փուլն է։ Մինչ այդ նա աշխատանքային այցով գտնվում էր Կիևում։Ռուսաստանի Դաշնության նախագահը հիշեցրել է, որ խաղաղության նախաձեռնություններով հանդես է եկել նաև ԱԳՆ-ում ունեցած ելույթում։Օրբանը Պուտինի հետ բանակցություններում ասել է, որ Հունգարիան ամենայն հավանականությամբ շուտով կդառնա Եվրոպայի միակ երկիրը, որը կարող է խոսել բոլոր կողմերի հետ։ Նա նշել է, որ այն երկրների թիվը, որոնք կարող են խոսել հակամարտության երկու կողմերի հետ, արագորեն սպառվում են։Հունգարիայի ղեկավարը Մոսկվա կատարած այցից առաջ գտնվում էր Կիևում, որտեղ Վլադիմիր Զելենսկիին առաջարկել էր զինադադար հաստատել Ռուսաստանի հետ` երկրում զինված հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ սկսելու համար, սակայն Զելենսկին մերժել էր նրա առաջարկը։Էրդողանն ակնկալում է Աստանայում Պուտինի հետ քննարկել Ուկրաինայի իրադրությունը. ԶԼՄՕրբանի Մոսկվա կատարած այցի ֆոնին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Հունգարիայի վարչապետը ԵՄ-ից Ռուսաստան այցելելու մանդատ չի ստացել, և այդ այցը տեղի է ունենում բացառապես Հունգարիայի և Ռուսաստանի Դաշնության միջև երկկողմ հարաբերությունների շրջանակներում, բայց ոչ մի կերպ ոչ որպես Եվրամիության ներկայացուցիչ։Հունգարիան ԵՄ անդամ երկիր է, որը կնախագահի ԵՄ խորհրդում մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։
հունգարիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/05/78013017_63:0:663:450_1920x0_80_0_0_999f73d661c194c5ceca617b63382344.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հունգարիա, տեսանյութեր, տեսանյութ, видео, վիկտոր օրբան, վլադիմիր պուտին, ուկրաինա, ռուսաստան, հատուկ ռազմական գործողություն
հունգարիա, տեսանյութեր, տեսանյութ, видео, վիկտոր օրբան, վլադիմիր պուտին, ուկրաինա, ռուսաստան, հատուկ ռազմական գործողություն
Պուտինն ու Օրբանը քննարկել են Ուկրաինայում խաղաղության ծրագիրը
15:10 05.07.2024 (Թարմացված է: 15:00 19.08.2024) Կրեմլում բանակցություններ են ընթանում Պուտինի և աշխատանքային այցով Մոսկվա ժամանած Օրբանի միջև։
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին կծանոթացնի Ուկրաինայի խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ Մոսկվայի առաջարկների մանրամասներին։
Ավելի վաղ Օրբանը հայտարարել էր, որ իր այցը Մոսկվա Ուկրաինայում խաղաղության առաքելության հաջորդ փուլն է։ Մինչ այդ նա աշխատանքային այցով գտնվում էր Կիևում։
«Իհարկե, ես պատրաստ եմ ձեզ հետ քննարկել այդ հարցի նրբությունները (ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման մասին, - խմբ.), հուսով եմ, որ դուք ինձ կծանոթացնեք ձեր դիրքորոշմանը, եվրոպացի գործընկերների դիրքորոշմանը»,- ասել է Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպման ժամանակ։
Ռուսաստանի Դաշնության նախագահը հիշեցրել է, որ խաղաղության նախաձեռնություններով հանդես է եկել նաև ԱԳՆ-ում ունեցած ելույթում։
Օրբանը Պուտինի հետ բանակցություններում ասել է, որ Հունգարիան ամենայն հավանականությամբ շուտով կդառնա Եվրոպայի միակ երկիրը, որը կարող է խոսել բոլոր կողմերի հետ։ Նա նշել է, որ այն երկրների թիվը, որոնք կարող են խոսել հակամարտության երկու կողմերի հետ, արագորեն սպառվում են։
Հունգարիայի ղեկավարը Մոսկվա կատարած այցից առաջ գտնվում էր Կիևում, որտեղ Վլադիմիր Զելենսկիին առաջարկել էր զինադադար հաստատել Ռուսաստանի հետ` երկրում զինված հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ սկսելու համար, սակայն Զելենսկին մերժել էր նրա առաջարկը։
Օրբանի Մոսկվա կատարած այցի ֆոնին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Հունգարիայի վարչապետը ԵՄ-ից Ռուսաստան այցելելու մանդատ չի ստացել, և այդ այցը տեղի է ունենում բացառապես Հունգարիայի և Ռուսաստանի Դաշնության միջև երկկողմ հարաբերությունների շրջանակներում, բայց ոչ մի կերպ ոչ որպես Եվրամիության ներկայացուցիչ։
Հունգարիան ԵՄ անդամ երկիր է, որը կնախագահի ԵՄ խորհրդում մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։