https://arm.sputniknews.ru/20240705/amn-um-demvokratneri-dvonvornery-dzhgvoh-en-bajdeni-teknatsutjunic-ev-pvokharinvogh-en-pntrum-ft-78022912.html
ԱՄՆ-ում դեմոկրատների դոնորները դժգոհ են Բայդենի թեկնածությունից և փոխարինող են փնտրում. FT
ԱՄՆ-ում դեմոկրատների դոնորները դժգոհ են Բայդենի թեկնածությունից և փոխարինող են փնտրում. FT
Sputnik Արմենիա
Աղբյուրը նշում է, որ դոնորները պատրաստ են «հարյուր միլիոնավոր դոլարներ» հավաքել նոր թեկնածուին աջակցելու համար: 05.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-05T18:17+0400
2024-07-05T18:17+0400
2024-07-05T19:15+0400
դոնալդ թրամփ
ջո բայդեն
ամն
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/05/78027598_0:64:1600:964_1920x0_80_0_0_2274bdc45f45c6761b31395ade34ddb3.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. ԱՄՆ դեմոկրատական կուսակցության առաջատար հովանավորների շրջանում աճում է դժգոհությունը նախընտրական մրցավազքում գործող նախագահ Ջո Բայդենի թեկնածությունից: Նրանք փոխարինող են փնտրում ու Միչիգանի նահանգապետ Գրեթհեն Ուիթմերին և Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին դիտարկում են որպես առավել նախընտրելի թեկնածուներ։ Տեղեկությունը հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով դոնորներից մեկին:Աղբյուրը նշում է, որ դոնորները պատրաստ են «հարյուր միլիոնավոր դոլարներ» հավաքել նոր թեկնածուին աջակցելու համար:Ավելի վաղ Washington Post-ը հայտնել էր, որ դեմոկրատները դիտարկում են փոխնախագահ Կամալա Հարիսին որպես Բայդենին փոխարինելու գլխավոր թեկնածու: Պարբերականի տեղեկություններով՝ Ուիթմերն ու Նյուսոմը, հավանաբար, չեն մասնակցի նախընտրական մրցավազքին և կաջակցեն Հարիսին:Որոշ դեմոկրատներ արդեն կոչ են արել Բայդենին դուրս գալ մրցավազքից: Կոնգրեսական Լլոյդ Դոգեթը Բայդենին հրապարակավ առաջարկել է հրաժարվել ընտրություններին մասնակցելուց՝ հօգուտ այլընտրանքային թեկնածուի: Սպիտակ տունը հայտարարել է, որ Բայդենը «ինչպես միշտ սթափ վիճակում է» և չի պատրաստվում դուրս գալ ընտրություններից: Բայդենը խոստովանել է, որ Թրամփի հետ բանավեճի ժամանակ քիչ է մնացել` քնիԹրամփի հետ առաջին բանավեճում, որը տեղի է ունեցել հունիսի 28-ին Ատլանտայում, Բայդենը անհաջող ելույթ է ունեցել՝ հապաղելով և դադարներ անելով: Բանավեճից հետո տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է նրա կինը՝ Ջիլը, օգնում նրան իջնել աստիճաններից։ Քաղաքական գործիչներն ու լրագրողները քննարկում են Բայդենին այլ թեկնածուով փոխարինելու հնարավորությունը, սակայն դա դժվար կլինի իրականացնել, եթե նա ինքնակամ չհրաժարվի մասնակցությունից:Բայդենի և Թրամփի երկրորդ բանավեճը նախատեսված է սեպտեմբերի 10-ին, իսկ ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին:
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/05/78027598_0:0:1317:987_1920x0_80_0_0_a80def604a662a7ff260220485e31756.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, ջո բայդեն, ամն, ընտրություններ
դոնալդ թրամփ, ջո բայդեն, ամն, ընտրություններ
ԱՄՆ-ում դեմոկրատների դոնորները դժգոհ են Բայդենի թեկնածությունից և փոխարինող են փնտրում. FT
18:17 05.07.2024 (Թարմացված է: 19:15 05.07.2024) Աղբյուրը նշում է, որ դոնորները պատրաստ են «հարյուր միլիոնավոր դոլարներ» հավաքել նոր թեկնածուին աջակցելու համար:
ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. ԱՄՆ դեմոկրատական կուսակցության առաջատար հովանավորների շրջանում աճում է դժգոհությունը նախընտրական մրցավազքում գործող նախագահ Ջո Բայդենի թեկնածությունից: Նրանք փոխարինող են փնտրում ու Միչիգանի նահանգապետ Գրեթհեն Ուիթմերին և Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին դիտարկում են որպես առավել նախընտրելի թեկնածուներ։ Տեղեկությունը հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով դոնորներից մեկին:
Աղբյուրը նշում է, որ դոնորները պատրաստ են «հարյուր միլիոնավոր դոլարներ» հավաքել նոր թեկնածուին աջակցելու համար:
«Դոնորների շրջանում հիասթափությունն աճում է ու ճնշումը մեծանում է, որ կենտրոնանան այնպիսի թեկնածուի որոնման վրա, որը կարող է հաղթել Թրամփին», - նշել է Նյու Յորքից դրամահավաքներից մեկը:
Ավելի վաղ Washington Post-ը հայտնել էր, որ դեմոկրատները դիտարկում են փոխնախագահ Կամալա Հարիսին որպես Բայդենին փոխարինելու գլխավոր թեկնածու: Պարբերականի տեղեկություններով՝ Ուիթմերն ու Նյուսոմը, հավանաբար, չեն մասնակցի նախընտրական մրցավազքին և կաջակցեն Հարիսին:
Որոշ դեմոկրատներ արդեն կոչ են արել Բայդենին դուրս գալ մրցավազքից: Կոնգրեսական Լլոյդ Դոգեթը Բայդենին հրապարակավ առաջարկել է հրաժարվել ընտրություններին մասնակցելուց՝ հօգուտ այլընտրանքային թեկնածուի: Սպիտակ տունը հայտարարել է, որ Բայդենը «ինչպես միշտ սթափ վիճակում է» և չի պատրաստվում դուրս գալ ընտրություններից:
Թրամփի հետ առաջին բանավեճում, որը տեղի է ունեցել հունիսի 28-ին Ատլանտայում, Բայդենը անհաջող ելույթ է ունեցել՝ հապաղելով և դադարներ անելով: Բանավեճից հետո տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է նրա կինը՝ Ջիլը, օգնում նրան իջնել աստիճաններից։ Քաղաքական գործիչներն ու լրագրողները քննարկում են Բայդենին այլ թեկնածուով փոխարինելու հնարավորությունը, սակայն դա դժվար կլինի իրականացնել, եթե նա ինքնակամ չհրաժարվի մասնակցությունից:
Բայդենի և Թրամփի երկրորդ բանավեճը նախատեսված է սեպտեմբերի 10-ին, իսկ ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին: