https://arm.sputniknews.ru/20240704/shhk-erkrnery-petq-e-miasnabar-dimakajen-artaqin-mijamtutjany-si-tsinpin-77960196.html
ՇՀԿ երկրները պետք է միասնաբար դիմակայեն արտաքին միջամտությանը. Սի Ծինփին
ՇՀԿ երկրները պետք է միասնաբար դիմակայեն արտաքին միջամտությանը. Սի Ծինփին
Sputnik Արմենիա
2024 թվականին ՇՀԿ-ում նախագահում է Ղազախստանը։ 04.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-04T11:53+0400
2024-07-04T11:53+0400
2024-07-04T12:58+0400
սի ծինփին (չինաստանի նախագահ)
սի ծինփին
շհկ
աստանա
ղազախստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/04/77959717_0:114:1600:1015_1920x0_80_0_0_8835e4de4e8a68dffadf385ac2639595.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի - Sputnik. Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրները պետք է միասնաբար դիմակայեն արտաքին միջամտությանը և ամուր աջակցեն միմյանց։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը՝ ելույթ ունենալով Աստանայում ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի 24-րդ նիստում:Նա հավելել է, որ կազմակերպության անդամ երկրները պետք է լուծեն ներքին տարաձայնությունները՝ ելնելով նրանից, որ բարեկամությունն ու խաղաղությունն ամենակարևորն են:Սի Ծինփինը հիշեցրել է, որ տարածաշրջանի խաղաղ զարգացումը գտնվում է կազմակերպության անդամ պետությունների ձեռքում:ՇՀԿ երկրների անվտանգությունն առաջնահերթություն է կազմակերպության համար. Պուտին2024 թվականին ՇՀԿ-ում նախագահում է Ղազախստանը։ Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, Մոնղոլիայի, ԱՄԷ-ի, Պակիստանի, Թուրքիայի և Կատարի պետությունների և կառավարությունների ղեկավարները:
աստանա
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/04/77959717_74:0:1515:1081_1920x0_80_0_0_79702c62b17a24a6eec126782036eadb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սի ծինփին (չինաստանի նախագահ), սի ծինփին, շհկ, աստանա, ղազախստան
սի ծինփին (չինաստանի նախագահ), սի ծինփին, շհկ, աստանա, ղազախստան
ՇՀԿ երկրները պետք է միասնաբար դիմակայեն արտաքին միջամտությանը. Սի Ծինփին
11:53 04.07.2024 (Թարմացված է: 12:58 04.07.2024) 2024 թվականին ՇՀԿ-ում նախագահում է Ղազախստանը։
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի - Sputnik. Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրները պետք է միասնաբար դիմակայեն արտաքին միջամտությանը և ամուր աջակցեն միմյանց։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը՝ ելույթ ունենալով Աստանայում ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի 24-րդ նիստում:
«Իրական մարտահրավերներին (ինչպիսիք են արտաքին միջամտությունն ու մասնատումը) դիմակայելիս պետք է միավորենք ուժերը՝ ցուցաբերելով համերաշխություն։ Մենք պետք է ձեռք-ձեռքի դիմագրավենք արտաքին միջամտությանը, ամուր աջակցություն ցուցաբերենք միմյանց», - ասել է նա։
Նա հավելել է, որ կազմակերպության անդամ երկրները պետք է լուծեն ներքին տարաձայնությունները՝ ելնելով նրանից, որ բարեկամությունն ու խաղաղությունն ամենակարևորն են:
Սի Ծինփինը հիշեցրել է, որ տարածաշրջանի խաղաղ զարգացումը գտնվում է կազմակերպության անդամ պետությունների ձեռքում:
2024 թվականին ՇՀԿ-ում նախագահում է Ղազախստանը։ Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, Մոնղոլիայի, ԱՄԷ-ի, Պակիստանի, Թուրքիայի և Կատարի պետությունների և կառավարությունների ղեկավարները: