00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:23
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պահանջելով արգելել հայկական և վրացական գինիները` Ուկրաինայում «մոռացել են» ադրբեջանականը

© Sputnik / Aram NersesyanВинный фестиваль в Дилижане
Винный фестиваль в Дилижане - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2024
Բաժանորդագրվել
Ուկրաինացի գինեգործները պահանջում են էմբարգո սահմանել հայկական և վրացական ընկերությունների նկատմամբ, որոնք վաճառք են իրականացնում «ժամանակավորապես օկուպացված տարածքներում»: Ադրբեջանական գինիներն այնտեղ ավելի շատ են, բայց դրա մասին ոչինչ չի ասվում։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Ուկրաինացի գինեգործները պահանջում են արգելել հայկական և վրացական գինիները, բայց չգիտես ինչու լռում են ադրբեջանական գինիների մասին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հայաստանի գինու ազգային կենտրոն» կազմակերպության նախագահ Ավագ Հարությունյանը` մեկնաբանելով «Экономическая правда»–ում հրապարակված հոդվածը։
Այդ հոդվածում ասվում է`«Ուկրվինպրոմ» ասոցիացիան, որը միավորում է այդ երկրի մի շարք գինու գործարաններ, դիմել է Ուկրաինայի անվտանգության ծառայությանը` խնդրելով էմբարգո սահմանել 17 վրացական և հայկական գինի ու կոնյակ արտադրողների նկատմամբ այն հիմքով, որ նրանք «վաճառք են իրականացնում ժամանակավորապես օկուպացված տարածքներում»:
Առաջարկվում է այս ընկերություններին 10 տարով արգելել վաճառքը Ուկրաինայում, ինչպես նաև սառեցնել ակտիվներն ու ապրանքային նշանների նկատմամբ իրավունքները (այսինքն` ըստ էության, օրինականացնել այդ ապրանքանիշների անվան տակ կեղծված արտադրանքը. խմբ)։
«Բայց հստակ տեղեկություն կա, որ այն տարածքներում, որոնց հղում է արվում, ադրբեջանական գինեգործական արտադրանքն ավելի շատ է վաճառվում, քան հայկականը։ Այս դեպքում առավել տարօրինակ է, որ այդ (ադրբեջանական. խմբ.) գինիների մասին ոչինչ չի խոսվում։ Կարելի է ենթադրել, որ երկակի ստանդարտներ են,- ասաց Հարությունյանը։
Որպես հայ գինեգործների շահերը պաշտպանող ճյուղային ասոցիացիայի ղեկավար` նա առաջիկայում կդիմի «Ուկրվինպրոմ»` քննարկումների համար։ Ե՛վ հակամարտությունից առաջ, և՛ հիմա Ուկրաինայում վրացական և ադրբեջանական գինիները շատ ավելի լայն են ներկայացված, քան հայկականը։ Բացի այդ, վրացի (էլ ավելի շատ` ադրբեջանցի և թուրք) գործարարները, Հարությունյանի խոսքով, Ուկրաինայում մի շարք գինու գործարաններ են ձեռք բերել։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մինչև 2022 թվականը Ուկրաինայի մասնաբաժինը հայկական գինու և կոնյակի ընդհանուր արտահանման մեջ չէր գերազանցում 10%-ը։ Հակամարտության սկսվելուց հետո այդ շուկան գրեթե կորցրինք, բայց հետո վաճառքները սկսեցին վերականգնվել։ Բացի այդ, փորձագետը նշում է, որ վերջին ամիսներին հայկական ապահովագրական ընկերությունները արտասահմանյան վերապահովագրողների հետ առաջարկներ են պատրաստել Ուկրաինա ապրանքային մատակարարումների ապահովագրության վերաբերյալ:
«Որոշ ժամանակ միջազգային ընկերությունները հրաժարվում էին ապահովագրել ցանկացած նման բեռ։ Բայց ոչ վաղ անցյալում սկսվեցին քննարկումները, և հիմա, որքան գիտեմ, հարցը գրեթե լուծված է, ինչը պետք է օգնի բիզնեսին։ Այդ պատճառով այն լուրը, որ մենք լսեցինք, այնքան էլ լավը չէր»,- ասաց Հարությունյանը։
Հավելենք, որ ցանկը, որը «Ուկրվինպրոմը» ներկայացրել է Ուկրաինայի անվտանգության ծառայությանը, ներառում է հայաստանյան գրեթե բոլոր խոշոր արտադրողներին` Երևանի կոնյակի գործարան, Պռոշյանի կոնյակի գործարան, «ՄԱՊ», «Աստաֆյան հոլդինգ», Արարատի կոնյակի գործարան: Ցանկում են նաև Ավշարի գինու գործարանը (գինի և օղի արտադրող) և «Վեդի Ալկոն» (գինիներ):
Վրաստանի ձեռնարկություններից ցուցակում է հայտնվել կոնյակի խոշորագույն տեղական արտադրող «Սարաջիշվիլին», ինչպես նաև մի քանի գինու գործարաններ («Ասքանելի եղբայրներ», «Վրացական գինու տուն» և այլն):
Նշենք, որ Հայաստանի մաքսային վիճակագրության համաձայն` 2023 թվականի առաջին կիսամյակում (2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ) Հայաստանից Ուկրաինա կոնյակի արտահանումը նվազել է 5,36 դոլարից մինչև 3,11 մլն դոլար, մրգային գինիների արտահանումը նվազել է 290 հազար դոլարից մինչև 43 հազար դոլար, իսկ խաղողի գինիներինը գրեթե զրոյի է հասել (281 հազար դոլարից մինչև 7,2 հազար դոլար)։
Լրահոս
0