https://arm.sputniknews.ru/20240702/jurik-hvovejany-ardzav-evrvopaji-arajnutjan-brvonze-medalakir-77903706.html
Յուրիկ Հովեյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Յուրիկ Հովեյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Sputnik Արմենիա
Մեր ըմբիշը բոլոր հնարավորություններն ուներ եզրափակիչ հասնելու համար, սակայն կիսաեզրափակիչում լավ հանդես չեկավ ու պարտվեց ռուսաստանցի Էրզու Զակրիևին։ 02.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-02T20:37+0400
2024-07-02T20:37+0400
2024-07-02T20:52+0400
ըմբիշ
մեդալ
բրոնզ
յուրիկ հովեյան
եվրոպայի ըմբշամարտի առաջնության
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/02/77904280_0:23:867:511_1920x0_80_0_0_4c71299e1e0f274120ae5a556d25c04f.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող մինչև 20 տարեկան հունահռոմեական ոճի ըմբիշների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականին առաջին մեդալը բերեց Յուրիկ Հովեյանը։67կգ քաշային կարգում երրորդ տեղի համար գոտեմարտում մեր ըմբիշը ժամանակից շուտ՝ 14։4 հաշվով հաղթանակի հասավ թուրք Էնես Ուլկուի նկատմամբ։Ըմբիշ Գասպար Տերտերյանը կգոտեմարտի ոսկե մեդալի համարՆշենք, որ Հովեյանն իր քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն էր, և գոտեմարտել սկսեց որակավորման փուլում, որում 10։0 հաշվով հաղթանակի հասավ ռումինացի Պավել Ալեքսի նկատմամբ։1/8 եզրափակիչում հետևեց Յուրիկի 8։0 հաշվով հաղթանակը Բելգիան ներկայացնող Բիլալ Մուսխաբովի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում էլ նույն հաշվով Հովեյանը առավելության հասավ հունգարացի Դանի Ռաֆայելի նկատմամբ։Մեր ըմբիշը բոլոր հնարավորություններն ուներ եզրափակիչ հասնելու համար, սակայն կիսաեզրափակիչում լավ հանդես չեկավ ու պարտվեց ռուսաստանցի Էրզու Զակրիևին։3 հայ ըմբիշ միջազգային վարկանիշային մրցաշարի եզրափակիչում են. նրանցից 2–ը կմրցեն իրար դեմԱյսօր բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է նաև Արամայիս Հարությունյանը, որը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/02/77904280_10:0:795:589_1920x0_80_0_0_97778aab97cc63431f0aa9c1b548e902.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ըմբիշ, մեդալ, բրոնզ, յուրիկ հովեյան, եվրոպայի ըմբշամարտի առաջնության
ըմբիշ, մեդալ, բրոնզ, յուրիկ հովեյան, եվրոպայի ըմբշամարտի առաջնության
Յուրիկ Հովեյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
20:37 02.07.2024 (Թարմացված է: 20:52 02.07.2024) Մեր ըմբիշը բոլոր հնարավորություններն ուներ եզրափակիչ հասնելու համար, սակայն կիսաեզրափակիչում լավ հանդես չեկավ ու պարտվեց ռուսաստանցի Էրզու Զակրիևին։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող մինչև 20 տարեկան հունահռոմեական ոճի ըմբիշների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականին առաջին մեդալը բերեց Յուրիկ Հովեյանը։
67կգ քաշային կարգում երրորդ տեղի համար գոտեմարտում մեր ըմբիշը ժամանակից շուտ՝ 14։4 հաշվով հաղթանակի հասավ թուրք Էնես Ուլկուի նկատմամբ։
Նշենք, որ Հովեյանն իր քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն էր, և գոտեմարտել սկսեց որակավորման փուլում, որում 10։0 հաշվով հաղթանակի հասավ ռումինացի Պավել Ալեքսի նկատմամբ։
1/8 եզրափակիչում հետևեց Յուրիկի 8։0 հաշվով հաղթանակը Բելգիան ներկայացնող Բիլալ Մուսխաբովի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում էլ նույն հաշվով Հովեյանը առավելության հասավ հունգարացի Դանի Ռաֆայելի նկատմամբ։
Մեր ըմբիշը բոլոր հնարավորություններն ուներ եզրափակիչ հասնելու համար, սակայն կիսաեզրափակիչում լավ հանդես չեկավ ու պարտվեց ռուսաստանցի Էրզու Զակրիևին։
Այսօր բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է նաև Արամայիս Հարությունյանը, որը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում։