Հիբրիդային մոտեցում անձնագրայիններում. ինչո՞ւ են բաժիններում հերթեր, և ի՞նչ է անում ՄՔԾ–ն
© SputnikՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Անձնագրային և վիզաների վարչության «Կենտրոն-1» բաժին
© Sputnik
Բաժանորդագրվել
Այս ոլորտում բարեփոխումները մեկնարկել են 2023 թվականի հունվարից, իսկ առցանց հերթագրման համակարգը Հայաստանում ներդրվել է նույն տարվա մայիսից։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան. ՀՀ ՆԳՆ Անձնագրային և վիզաների վարչության տարածքային ստորաբաժանումներում նույնականացման քարտերի (ID) ստացման համար էլեկտրոնային ամրագրումները չեղարկվել են, որպեսզի ներդրվի հիբրիդային մոտեցումը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) պետի տեղակալ Նելլի Դավթյանը։
© Sputnik ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյան
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյան
© Sputnik
Ավելի վաղ լրատվամիջոցները գրում էին, որ Անձնագրային և վիզաների վարչության Երևանի տարածքային ստորաբաժանումներում նույնականացման քարտի ստացման հետ կապված խնդիրներ են առաջացել` համապատասխան սարքերը նորմալ չեն աշխատում, առցանց հերթագրման համակարգն էլ վերացվել է։ Դրա հետևանքով մարդիկ ստիպված են ժամերով հերթ կանգնել կամ «բախտը փորձում են» մարզերային բաժիններում։
© SputnikԱնձնագրային բաժին
Անձնագրային բաժին
© Sputnik
Նշենք, որ ընդհանուր առմամբ, ոլորտում բարեփոխումները մեկնարկել են 2023 թվականի հունվարից, իսկ առցանց հերթագրման համակարգը Հայաստանում ներդրվել է նույն տարվա մայիսից։
«Մենք, վերլուծելով նախորդ տարվա էլեկտրոնային հերթագրման կարգի ողջ ընթացքը և դրա բաղադրիչ հանդիսացող պրոցեսները, եկել ենք այն որոշման, որ պետք է հիբրիդային մոտեցում լինի։ Նախորդ տարվա մայիսից ներդրված համակարգը գործածելուց հետո արձանագրել ենք, որ այն բազմաթիվ առումներով արդյունավետ է եղել։ Կան «բայց»–եր` ունենք թիրախային խմբեր (ծերեր, հաշմանդամություն ունեցողներ, ավիատոմս ունեցողներ), որոնց համար ծառայությունները մատուցվում են ոչ առցանց տարբերակով։ Հիմա մենք ցանկանում ենք հավասար հնարավորություններ ստեղծել բոլորի համար` և՛ օնլայն հերթագրման տարբերակով, և՛ «կենդանի հերթի» ձևաչափով»,– ասաց Դավթյանը։
Ստացվում է, որ այն անձինք, որոնց շատ շտապ է պետք ստանալ նույնականացման քարտ կամ ուղղակի հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ), կարող են ուղղակի մոտենալ, հերթ կանգնել անձնագրային բաժնում և սպասարկվել։ Դավթյանն ընդգծեց, որ իրենց գնահատմամբ` առցանց հերթն էլ չպետք է գերազանցի 2 շաբաթը, որպեսզի խելամիտ ժամկետներ լինեն։ Ըստ ՄՔԾ պետի տեղակալի`այս փոփոխություններով քաղաքացիներին ընտրելու հնարավորություն է տրվում։
«Նույնականացման քարտերի համար առցանց ամրագրումները չեղարկվել են, մարդկանց էլ ծանուցումներ են ուղարկվել, որպեսզի իրենք մոտենան բաժիններ և սպասարկվեն «կենդանի հերթերի» ձևաչափով։ Առցանց հերթագրումներն արդեն հասել էին մինչև սեպտեմբերի կեսեր»,– ասաց Դավթյանը։
Նրա խոսքով` այժմ նոր էլեկտրոնային հերթագրման համակարգը թեստավորման փուլն է անցնում ու այնպես է արված, որ որևէ իմաստով բարդություն չառաջացնի քաղաքացիների համար։
Անդրադառնալով քաղաքացիների դժգոհություններին, որ անձնագրային բաժիններում սարքավորումներն էլ են հաճախ փչանում, Դավթյանն ընդգծեց` խնդիրների մի մասը հնամաշ ենթակառուցվածքների, սարքավորումները ժամկետից կրկնակի և ավելի անգամ օգտագործելու արդյունք են։ Նա չժխտեց,որ քաղաքացիների դժգոհություններն օբյեկտիվ են` նշելով, որ խնդիրը շատ խորքային է ու այն հնարավորինս արագ վերացնելու ուղղությամբ մի ամբողջ թիմ է աշխատում։
Մենք այցելեցինք նաև Անձնագրային և վիզաների վարչության տարածքային ստորաբաժանումներից մեկը` «Կենտրոն-1» բաժին, որտեղ հերթում մոտ 20-25 անձ կար։ Նրանց մի մասը սպասում էր նույնականացման քարտի դիմում ներկայացնելու համար, մյուս մասը` անձնագրի հետ կապված հարցերով։
© SputnikՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Անձնագրային և վիզաների վարչության «Կենտրոն-1» բաժին
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Անձնագրային և վիզաների վարչության «Կենտրոն-1» բաժին
© Sputnik
Քաղաքացիներից մեկը, որը եկել էր նույնականացման քարտ ստանալու համար դիմում ներկայացնելու, Sputnik Արմենիային հայտնեց, որ արդեն 1.5 ժամ է` սպասում է իր հերթին։
© SputnikՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Անձնագրային և վիզաների վարչության «Կենտրոն-1» բաժին
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Անձնագրային և վիզաների վարչության «Կենտրոն-1» բաժին
© Sputnik
«Երևի մոտ 1 ժամ էլ կսպասեմ, որ հասնի իմ հերթը։ Ես բժիշկ եմ, հերթապահությունս թողել եմ, եկել այստեղ, որպեսզի այդ գործն անեմ։ Այսքան ժամանակ ուղղակի նստած եմ։ Սպասում եմ։ Վիճակն ուղղակի ահավոր է»,– ասաց նա։
© SputnikԱնձնագրային և վիզաների վարչության տարածքային ստորաբաժանումներից մեկը` «Կենտրոն-1» բաժին
Անձնագրային և վիզաների վարչության տարածքային ստորաբաժանումներից մեկը` «Կենտրոն-1» բաժին
© Sputnik
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Անձնագրային և վիզաների վարչության «Կենտրոն-1» բաժնի ղեկավար Աննա Սաղաթելյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ իրենց մոտ հազվադեպ են լինում դեպքերը, երբ 2-3 ժամ մարդիկ սպասում են հերթում։ Վստահեցրեց` 7 պատուհան կա, բոլորն աշխատում են` անելով հնարավորը, որ հերթեր չգոյանան։
© SputnikՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Անձնագրային և վիզաների վարչության «Կենտրոն-1» բաժնի ղեկավար Աննա Սաղաթելյան
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Անձնագրային և վիզաների վարչության «Կենտրոն-1» բաժնի ղեկավար Աննա Սաղաթելյան
© Sputnik
Հիշեցնենք, որ դեռ մայիսին Նելլի Դավթյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ 2025 թվականից Հայաստանում գործելու է առանց խնդիրների անձնագրային համակարգ։ Նախատեսվում է, որ նույնականացման քարտերի ու կենսաչափական անձնագրերի ներդրման նոր ծրագիրն իրականացնելու է աշխարհի առաջատար մասնավոր որևէ ընկերություն։ Մրցույթի առաջին փուլն արդեն հայտարարվել է և տարբեր երկրներում անձնագրային ծառայություններ մատուցած 3 ընկերություն որակավորվել է երկրորդ փուլին մասնակցելու համար։ Հաղթող ընկերության հետ պայմանագրի կնքումից առավելագույնը 1 տարի հետո արդեն պետք է թողարկվեն և շրջանառության մեջ դրվեն միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր` կենսաչափական անձնագրերը։