00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:40
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եկեղեցու բակում թողնված երեխան վերամիավորվել է մոր հետ և մանկատնից կգնա տուն. ՆԳՆ

Բաժանորդագրվել
Ոստիկանությունից վստահեցնում են, որ մշտապես ուշադրության կենտրոնում կպահեն փոքրիկին, կլինեն նրա և մայրիկի կողքին։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Շուրջ երկու ամիս մանկատանն անցկացնելուց հետո Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում թողնված երեխան վերամիավորվել է մոր հետ և մանկատնից կգնա տուն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում մայիսի 8–ին 5 օրական երեխա է հայտնաբերվել։ Փոքրիկին նկատել է եկեղեցու այգեպանը, այդ մասին հայտնել իր ծանոթին` Երևանի բնակիչ 68-ամյա Մարիամ Հ.-ին։ Նա երեխային տարել է իր տուն, խնամել, որից հետո ահազանգել է ոստիկանություն։ Երեխային տեղափոխել են հիվանդանոց, ապա մանկատուն։
ՀՀ ՆԳՆ–ից հայտնում են, որ ոստիկանության, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ–ի և մի շարք այլ գերատեսչությունների համատեղ աշխատանքի շնորհիվ փոքրիկն այսօր կքնի ոչ թե մանկատան, այլ իր տան օրորոցում։
Մանկատան տնօրենի խոսքով՝ սա այն դեպքն է, երբ բոլորն աշխատել են մեկ նպատակի շուրջ՝ կարևորելով երեխայի շահը։
ՀՀ ոստիկանությունը և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ցուցաբերելով մարդասիրական մոտեցում, աջակցել են նորածնի մորը հայտնաբերելու և բալիկի հետ միավորվելու հարցում։
Ոստիկանությունից վստահեցնում են, որ մշտապես ուշադրության կենտրոնում կպահեն փոքրիկին, կլինեն նրա և մայրիկի կողքին։
Հիշեցնենք, որ նորածին երեխային լքած մայրը հայտնաբերվել է մայիսի 14–ին։ Նա Շիրակի մարզի բնակչուհի է, ծնված 2000 թ։
Լրահոս
0