https://arm.sputniknews.ru/20240702/egheq-nergravvats-ev-mi-anteseq-mer-taratsashrjany-khandanjani-kvochy-eahkin-77900398.html
Եղե՛ք ներգրավված և մի' անտեսեք մեր տարածաշրջանը. Խանդանյանի կոչը ԵԱՀԿ–ին
Եղե՛ք ներգրավված և մի' անտեսեք մեր տարածաշրջանը. Խանդանյանի կոչը ԵԱՀԿ–ին
Sputnik Արմենիա
Խոսելով խաղաղության պայմանագրի մասին` ԱԺ պատվիրակության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի կողմից ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջները բացահայտ միջամտություն... 02.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-02T19:36+0400
2024-07-02T19:36+0400
2024-07-02T19:39+0400
սարգիս խանդանյան
եահկ
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/02/77898721_0:0:800:451_1920x0_80_0_0_0a8cca9d8097d4d285a8e5d2641cea39.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ԵԱՀԿ մասնակցությունը մեր տարածաշրջանում շատ կարևոր է։ Բուխարեստում ընթացող ԵԱՀԿ ԽՎ–ում իր ելույթի ժամանակ այս մասին հայտարարել է ԱԺ պատվիրակության ղեկավար, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։Պատգամավորն անդրադարձել է նաև Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ ստորագրել համապարփակ և կայուն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը` հիմնված միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, սահմանների անխախտելիության, ուժի չկիրառման սկզբունքի վրա:Երբ խաղաղության պայմանագիր կնքվի, ԵԱՀԿ Մինսկի խմբի իմաստն ուղղակի կկորչի. ՍիմոնյանՆա ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել առաջիկա մեկ ամսվա ընթացքում կնքել խաղաղության պայմանագիրը, որը, սակայն, Ադրբեջանի կողմից հակադարձվել է ՀՀ Սահմանադրության փոփոխության պատճառաբանությամբ:ԱԺ պատվիրակության ղեկավարը զգուշացրել է, որ Ադրբեջանի կողմից նման հռետորաբանությունն ու պահանջները բացահայտ միջամտություն են ՀՀ ներքին քաղաքականությանը և ներքին գործերին, ինչն անընդունելի է։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/02/77898721_88:0:800:534_1920x0_80_0_0_635df1d4e8b64d9633e2c1a765139e0f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սարգիս խանդանյան, եահկ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
սարգիս խանդանյան, եահկ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Եղե՛ք ներգրավված և մի' անտեսեք մեր տարածաշրջանը. Խանդանյանի կոչը ԵԱՀԿ–ին
19:36 02.07.2024 (Թարմացված է: 19:39 02.07.2024) Խոսելով խաղաղության պայմանագրի մասին` ԱԺ պատվիրակության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի կողմից ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջները բացահայտ միջամտություն են ՀՀ ներքին քաղաքականությանը և ներքին գործերին, ինչն անընդունելի է։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ԵԱՀԿ մասնակցությունը մեր տարածաշրջանում շատ կարևոր է։ Բուխարեստում ընթացող ԵԱՀԿ ԽՎ–ում իր ելույթի ժամանակ այս մասին հայտարարել է ԱԺ պատվիրակության ղեկավար, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, հայտնում է
ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
«Տարածաշրջանի հանդեպ ձեր ուշադրությունը կայունության բանալին է, քանի որ երբ դուք անտեսում եք մեր տարածաշրջանը, այլ դերակատարներ, որոնք այնքան էլ շահագրգռված չեն խաղաղությամբ և կայունությամբ, ակտիվացնում են իրենց վտանգավոր ազդեցությունը, ինչը վատթարացնում է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և լուրջ սպառնալիք է ներկայացնում իմ երկրի ժողովրդավարական ձգտումներին, անկախությանն ու ինքնիշխանությանը: Եվ ուղերձս, որն իմ երկրի անունից փոխանցում եմ ձեզ` միջազգային հանրությանը, հետևյալն է. «Եղե'ք ներգրավված և մի' անտեսեք մեր տարածաշրջանը»,– ընդգծեց նա:
Պատգամավորն անդրադարձել է նաև Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ ստորագրել համապարփակ և կայուն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը` հիմնված միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, սահմանների անխախտելիության, ուժի չկիրառման սկզբունքի վրա:
Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել առաջիկա մեկ ամսվա ընթացքում կնքել խաղաղության պայմանագիրը, որը, սակայն, Ադրբեջանի կողմից հակադարձվել է ՀՀ Սահմանադրության փոփոխության պատճառաբանությամբ:
«Խաղաղության համաձայնագրի նախագծում համաձայնեցված դրույթ կա այն մասին, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը խաղաղության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար, ինչը նաև միջազգային իրավունքի հայտնի սկզբունք է»,– հայտարարել է Խանդանյանը:
ԱԺ պատվիրակության ղեկավարը զգուշացրել է, որ Ադրբեջանի կողմից նման հռետորաբանությունն ու պահանջները բացահայտ միջամտություն են ՀՀ ներքին քաղաքականությանը և ներքին գործերին, ինչն անընդունելի է։