00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եղե՛ք ներգրավված և մի' անտեսեք մեր տարածաշրջանը. Խանդանյանի կոչը ԵԱՀԿ–ին

© Photo : official site of the National Assembly of RAՍարգիս Խանդանյանը ԵԱՀԿ ԽՎ–ում
Սարգիս Խանդանյանը ԵԱՀԿ ԽՎ–ում  - Sputnik Արմենիա, 1920, 02.07.2024
Բաժանորդագրվել
Խոսելով խաղաղության պայմանագրի մասին` ԱԺ պատվիրակության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի կողմից ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջները բացահայտ միջամտություն են ՀՀ ներքին քաղաքականությանը և ներքին գործերին, ինչն անընդունելի է։
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. ԵԱՀԿ մասնակցությունը մեր տարածաշրջանում շատ կարևոր է։ Բուխարեստում ընթացող ԵԱՀԿ ԽՎ–ում իր ելույթի ժամանակ այս մասին հայտարարել է ԱԺ պատվիրակության ղեկավար, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
«Տարածաշրջանի հանդեպ ձեր ուշադրությունը կայունության բանալին է, քանի որ երբ դուք անտեսում եք մեր տարածաշրջանը, այլ դերակատարներ, որոնք այնքան էլ շահագրգռված չեն խաղաղությամբ և կայունությամբ, ակտիվացնում են իրենց վտանգավոր ազդեցությունը, ինչը վատթարացնում է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և լուրջ սպառնալիք է ներկայացնում իմ երկրի ժողովրդավարական ձգտումներին, անկախությանն ու ինքնիշխանությանը: Եվ ուղերձս, որն իմ երկրի անունից փոխանցում եմ ձեզ` միջազգային հանրությանը, հետևյալն է. «Եղե'ք ներգրավված և մի' անտեսեք մեր տարածաշրջանը»,– ընդգծեց նա:
Պատգամավորն անդրադարձել է նաև Հայաստանի կողմից Ադրբեջանի հետ ստորագրել համապարփակ և կայուն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը` հիմնված միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, սահմանների անխախտելիության, ուժի չկիրառման սկզբունքի վրա:
Երբ խաղաղության պայմանագիր կնքվի, ԵԱՀԿ Մինսկի խմբի իմաստն ուղղակի կկորչի. Սիմոնյան
Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել առաջիկա մեկ ամսվա ընթացքում կնքել խաղաղության պայմանագիրը, որը, սակայն, Ադրբեջանի կողմից հակադարձվել է ՀՀ Սահմանադրության փոփոխության պատճառաբանությամբ:
«Խաղաղության համաձայնագրի նախագծում համաձայնեցված դրույթ կա այն մասին, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը խաղաղության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար, ինչը նաև միջազգային իրավունքի հայտնի սկզբունք է»,– հայտարարել է Խանդանյանը:
ԱԺ պատվիրակության ղեկավարը զգուշացրել է, որ Ադրբեջանի կողմից նման հռետորաբանությունն ու պահանջները բացահայտ միջամտություն են ՀՀ ներքին քաղաքականությանը և ներքին գործերին, ինչն անընդունելի է։
Լրահոս
0