https://arm.sputniknews.ru/20240701/vajvoc-dzvori-marzum-khachqarery-nvor-kjanq-en-stacel-77853621.html
Վայոց Ձորի մարզում խաչքարերը նոր կյանք են ստացել
Վայոց Ձորի մարզում խաչքարերը նոր կյանք են ստացել
Sputnik Արմենիա
Ընկած խաչքարերը կանգնեցվել են նույն տեղում։ 01.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-01T15:30+0400
2024-07-01T15:30+0400
2024-07-01T16:04+0400
խաչքար
վայոց ձոր
արգելոց
գնդեվազ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/01/77852348_0:471:594:805_1920x0_80_0_0_fb29b830ac3d05de2c1d414a2746aee8.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի - Sputnik. ՀՀ Վայոց Ձորի մարզում խաչքարերը նոր կյանք են ստացել, հայտնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։Նշվում է, որ Գնդեվազ գյուղում պատմական միջավայրի պահպանության Վայոց Ձորի մարզային ծառայության աշխատակիցները տեխնիկայի օգնությամբ բարձրացրել են 13–14 րդ դդ թվագրվող խաչքարը։«Այն գտնվել է Գնդեվազ գյուղի 13–17–րդ դդ թվագրվող գերեզմանոցի տարածքում։ Գերեզմանոցը գտնվում է գյուղի հյուիսային մասում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցուց 250 մ արևելք, որտեղ առկա են հարթ ու սեղանաձև տապանաքարեր, մահարձաններ և խաչքարեր»,–նշված է հաղորդագրության մեջ։Բացի այդ, մարզային ծառայության աշխատակիցները կիսագետնաթաղ խաչքարեր են բարձրացրել նաև Ռինդ բնակավայրի գյուղատեղիում գտնվող գերեզմանոցում։Ընկած խաչքարերը կանգնեցվել են նույն տեղում։ ՊՈԱԿ–ից նաև հայտնում են, որ ծրագիրը կրելու է շարունակական բնույթ։
վայոց ձոր
գնդեվազ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/01/77852348_0:461:594:907_1920x0_80_0_0_9193a4f4297b392abe65e76ae17e230e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խաչքար, վայոց ձոր, արգելոց, գնդեվազ
խաչքար, վայոց ձոր, արգելոց, գնդեվազ
Վայոց Ձորի մարզում խաչքարերը նոր կյանք են ստացել
15:30 01.07.2024 (Թարմացված է: 16:04 01.07.2024) Ընկած խաչքարերը կանգնեցվել են նույն տեղում։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի - Sputnik. ՀՀ Վայոց Ձորի մարզում խաչքարերը նոր կյանք են ստացել, հայտնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։
Նշվում է, որ Գնդեվազ գյուղում պատմական միջավայրի պահպանության Վայոց Ձորի մարզային ծառայության աշխատակիցները տեխնիկայի օգնությամբ բարձրացրել են 13–14 րդ դդ թվագրվող խաչքարը։
«Այն գտնվել է Գնդեվազ գյուղի 13–17–րդ դդ թվագրվող գերեզմանոցի տարածքում։ Գերեզմանոցը գտնվում է գյուղի հյուիսային մասում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցուց 250 մ արևելք, որտեղ առկա են հարթ ու սեղանաձև տապանաքարեր, մահարձաններ և խաչքարեր»,–նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, մարզային ծառայության աշխատակիցները կիսագետնաթաղ խաչքարեր են բարձրացրել նաև Ռինդ բնակավայրի գյուղատեղիում գտնվող գերեզմանոցում։
Ընկած խաչքարերը կանգնեցվել են նույն տեղում։ ՊՈԱԿ–ից նաև հայտնում են, որ ծրագիրը կրելու է շարունակական բնույթ։