00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
3 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

«Ուղեղները կտոր-կտոր կլինեն»․ Արեստովիչը քննադատել է Կիևի քաղաքականության կտրուկ շրջադարձը

© Photo : official site of gov of UKԱլեքսեյ Արեստովիչ
Ալեքսեյ Արեստովիչ - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2024
Բաժանորդագրվել
Ուկրաինայի նախագահի նախկին խորհրդականը Զելենսկու խոսքերը մինչև տարեվերջ խաղաղության ծրագրի նախապատրաստման մասին անվանել է սենսացիա, ինչը Կիևի քաղաքականության 180 աստիճանով շրջադարձ է նշանակում:
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու սենսացիոն հայտարարությունները Ռուսաստանի հետ հաշտվելու անհրաժեշտության մասին կարող են պայթեցնել ուկրաինական հասարակությունը: Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին արտահաստիքային խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը սկանդալային ուկրաինացի բլոգեր Յուրի Ռոմանենկոյին (կոչ էր անում «կրակել ռուս լրագրողներին»- խմբ.) տված հարցազրույցում։
«Զելենսկին Բրյուսելում երկրորդ անգամ ասում է, որ «հաշտվելու ենք՝ չափազանց մեծ կորուստներ ունենք»։ Պատկերացնում եմ, թե ինչ է կատարվում ուկրաինացի հասարակ մարդու գլխում։ Նրան ասում էին՝ «կորուստների մասին չենք ասի, բայց դրանք 10 անգամ ավելի քիչ են, քան ռուսներինը»։ Հանկարծ պարզվում է, որ մենք մեծ կորուստներ ունենք, որոնք մեզ վրա ծանր են նստում», - նշում է նախկին խորհրդականը։
Իրավիճակը Ուկրաինական մեդիատարածությունում նա բնութագրել է որպես «հաղթանակահարվածություն»։ Երկուսուկես տարի հասարակության մեջ առաջ էին մղվում այնպիսի նարատիվներ, ինչպիսիք են «տոտալ հաղթանակը Ռուսաստանի նկատմամբ», «պատերազմ-պատերազմ», «ջախջախենք թշնամուն»։ Միևնույն ժամանակ, ուկրաինացիների 40%-ը հավատում է Ռուսաստանի նկատմամբ տոտալ հաղթանակին, և մարդիկ այլևս չեն լսում կրիտիկական ազդանշանները:
«Զելենսկին արդեն երկրորդ անգամ հայտարարում է՝ տղերք, հաշտվելու ենք։ Զրոյական ուշադրություն, ոչ ոք ոչինչ չի նկատում»,- ընդգծել է Արեստովիչը։
Զելենսկու խոսքերը մինչև տարեվերջ խաղաղության ծրագրի նախապատրաստման մասին նա անվանել է սենսացիա, որը նշանակում է Կիևի քաղաքականության շրջադարձ 180 աստիճանով, սակայն, միևնույն ժամանակ, արձանագրում է, որ ուկրաինական հասարակության մեջ ոչինչ տեղի չի ունենում, ոչ ոք չի արձագանքում, բոլորը բաց են թողել գլխավոր հրամանատարի հայտարարությունը, քանի որ հասարակական կարծիքի էշելոնը ամբողջ արագությամբ առաջ է մղվում, «120 վագոն ժամում 120 կմ արագությամբ» և ոչ ոք չի կարող կանգնեցնել այն։
ՌԴ ԶՈւ–ն ստորգետնյա թունելի միջոցով գրավել է Ուկրաինայի ԶՈւ խոշոր հենակետը. ՌԴ ՊՆ
«Նախագահը, գերագույն գլխավոր հրամանատարն ասում է՝ վերջ, տղերք, խաղաղություն, մինչև տարեվերջ խաղաղության ծրագիր, շատ մարդ է զոհվում։ Մենք մինչև տարեվերջ խաղաղության առաջարկ կունենանք, պետք է ավարտենք պատերազմը։ Կածես ասողը ինչ-որ Արեստովիչ է, այլ ոչ թե Զելենսկի: Ես նրանց զգուշորեն հարցնում եմ՝ տղերք, երբ տարածում էիք այս քարոզչությունը, հասկանու՞մ էիք, որ արգելակման ճանապարհը երկար է լինելու, և հակառակ ուղղությամբ շրջվելը նույնպես ժամանակ է պահանջում»,- ասել է Ուկրաինայի նախագահի նախկին խորհրդականը։
Ըստ նրա, երբ Զելենսկին դուրս է գալիս և ասում. «Վերջ, հաշտվելու ենք», դա նույնն է, որ ամբողջ արագությամբ առաջ գնացող ավտոմեքենայի հետադարձը միացնեք, երբ մեքենավարն հանկարծ ասում է. «Տղերք, մի վայրկյան սպասեք, մենք հիմա բոլորովին այլ ուղղությամբ ենք գնում»։
Արեստովիչը եզրակացնում է, որ «փոխանցման տուփը կփչանա, և մարդկանց ուղեղները կտոր-կտոր կլինեն»։
Լրահոս
0