https://arm.sputniknews.ru/20240701/kapughineri-bacumy-knpasti-khaghaghutjany-mirzvojany-ststhk-glkhavvor-qartugharin-77870523.html
Կապուղիների բացումը կնպաստի խաղաղությանը. Միրզոյանը` ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին
Կապուղիների բացումը կնպաստի խաղաղությանը. Միրզոյանը` ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին
Sputnik Արմենիա
Լազար Կոմենեսկուին ընդունել են Արարատ Միրզոյանն ու Նիկոլ Փաշինյանը։ 01.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-01T21:26+0400
2024-07-01T21:26+0400
2024-07-01T21:26+0400
հայաստան
հարավային կովկաս
նիկոլ փաշինյան
արարատ միրզոյան
լազար կոմենեսկու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/01/77849425_0:0:1600:901_1920x0_80_0_0_0254cbb26bf3c04708d3cf1b3704c859.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Տրանսպորտային կապուղիների բացումը մեծապես կնպաստի Հարավային Կովկասի խաղաղությանն ու անվտանգությանը։ Ինչպես հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը, գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանն այդ մասին ասել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմենեսկուի հետհանդիպմանը։Նշենք, որ հուլիսի 1-ից Հայաստանը ստանձնել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) նախագահությունը։Զրուցակիցները քննարկել են ՍԾՏՀԿ հետ Հայաստանի համագործակցությանը, կազմակերպությունում ՀՀ նախագահության առաջնահերթություններին, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր:Միրզոյանի խոսքով` Հայաստանը հավատացած է, որ փոխկապակցվածությունը և կազմակերպության շրջանակներում անդամ երկրների միջև համագործակցությունը շոշափելիորեն կնպաստի կայուն տնտեսական զարգացմանը։ ՀՀ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ ՍԾՏՀԿ հետ համագործակցությունը նաև կարող է դառնալ տարածաշրջանում խաղաղության և կայունության կառուցման կարևոր գործոն:Կոմենեսկուին ընդունել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է անդամ պետությունների միջև համագործակցության հետևողական զարգացումը տնտեսության տարբեր ոլորտներում: Փաշինյանը կարևորել է նաև կազմակերպության դերը տարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման գործում։ Նա հավելել է` ՀՀ կառավարությունը շահագրգիռ է տրանսպորտի, էներգետիկայի, հեռահաղորդակցության և այլ ուղղություններով կապերի ընդլայնմամբ։Լազար Կոմենեսկուն էլ նշել է, որ արդյունավետ քննարկումներ են ունեցել ՀՀ կառավարության գործընկերների հետ՝ կազմակերպության նախագահության ընթացքում առաջնահերթությունները նախանշելու և դրանք կյանքի կոչելու ուղղությամբ:Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, Հայաստանում իրականացվող Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքի, տարածաշրջանային տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:
հարավային կովկաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/01/77849425_59:0:1482:1067_1920x0_80_0_0_59db33d7228cbcea0572b66e391be557.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հարավային կովկաս, նիկոլ փաշինյան, արարատ միրզոյան, լազար կոմենեսկու
հայաստան, հարավային կովկաս, նիկոլ փաշինյան, արարատ միրզոյան, լազար կոմենեսկու
Կապուղիների բացումը կնպաստի խաղաղությանը. Միրզոյանը` ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին
Լազար Կոմենեսկուին ընդունել են Արարատ Միրզոյանն ու Նիկոլ Փաշինյանը։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Տրանսպորտային կապուղիների բացումը մեծապես կնպաստի Հարավային Կովկասի խաղաղությանն ու անվտանգությանը։ Ինչպես հայտնում է
ՀՀ արտգործնախարարությունը, գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանն այդ մասին ասել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմենեսկուի հետհանդիպմանը։
Նշենք, որ
հուլիսի 1-ից Հայաստանը ստանձնել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) նախագահությունը։
Զրուցակիցները քննարկել են ՍԾՏՀԿ հետ Հայաստանի համագործակցությանը, կազմակերպությունում ՀՀ նախագահության առաջնահերթություններին, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր:
Միրզոյանի խոսքով` Հայաստանը հավատացած է, որ փոխկապակցվածությունը և կազմակերպության շրջանակներում անդամ երկրների միջև համագործակցությունը շոշափելիորեն կնպաստի կայուն տնտեսական զարգացմանը։ ՀՀ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ ՍԾՏՀԿ հետ համագործակցությունը նաև կարող է դառնալ տարածաշրջանում խաղաղության և կայունության կառուցման կարևոր գործոն:
«Ուստի փոխկապակցվածությունը կլինի մեր նախագահության առաջնահերթությունների առանցքում: Հատկապես երբ խոսքը վերաբերում է Հարավային Կովկասին, տրանսպորտային կապուղիների բացումն, իհարկե, ոչ միայն մեծապես կնպաստի խաղաղությանն ու անվտանգությանը, տնտեսական համագործակցությանը, այլ նաև կօգնի մեր՝ Հարավային Կովկասի տարածաշրջանին ավելի լավ կապվել համաշխարհային ցանցին, և այստեղ մենք մեծապես հույս ենք դնում նախագահության և ՍԾՏՀԿ մշտական քարտուղարության միջև համագործակցության վրա»,– ասել է նախարարը:
Կոմենեսկուին ընդունել է նաև
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է անդամ պետությունների միջև համագործակցության հետևողական զարգացումը տնտեսության տարբեր ոլորտներում: Փաշինյանը կարևորել է նաև կազմակերպության դերը տարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման գործում։ Նա հավելել է` ՀՀ կառավարությունը շահագրգիռ է տրանսպորտի, էներգետիկայի, հեռահաղորդակցության և այլ ուղղություններով կապերի ընդլայնմամբ։
Լազար Կոմենեսկուն էլ նշել է, որ արդյունավետ քննարկումներ են ունեցել ՀՀ կառավարության գործընկերների հետ՝ կազմակերպության նախագահության ընթացքում առաջնահերթությունները նախանշելու և դրանք կյանքի կոչելու ուղղությամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, Հայաստանում իրականացվող Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքի, տարածաշրջանային տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: