00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գործադիրը ԶՊՄԿ–ին պարտադրե՞լ է բաժնեմաս ընծայել. ինչու է գործը հասել միջազգային ատյան

© Sputnik / Andranik GhazaryanՀՀ կառավարություն
ՀՀ կառավարություն - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2024
ՀՀ կառավարություն
Բաժանորդագրվել
«Վոլնըրթ Ֆայնենս Լիմիթիդ» ընկերությունը պնդում է, որ ՀՀ կառավարության գործողությունների հետևանքով առնվազն 1,2 միլիարդ դոլարի վնաս է կրել։ Տնտեսագետը վստահեցնում է, որ կառավարության սահմանած տուրքն իրականում շատ մեծ հարված է հասցրել կոմբինատին։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետեր «Վոլնըրթ Ֆայնենս Լիմիթիդ» ընկերությունը Հայաստանի Հանրապետության դեմ արբիտրաժային հայց է ներկայացրել Համաշխարհային բանկի Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն։
Ընկերությունը պնդում է, որ իր ներդրումը Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունում խաթարվել է կառավարության կողմից` քաղաքական դրդապատճառներով իրականացված արշավի հետևանքով, որի նպատակը եղել է կոմբինատում զգալի բաժնեմաս ձեռք բերելը:
Ըստ «Վոլնըրթի»` կառավարությունը թույլ չի տվել իրականացնել իր օրինական բաժնետիրական իրավունքները, ինչի հետևանքով ընկերությունն առնվազն 1,2 միլիարդ դոլարի վնաս է կրել։ Թե կառավարության կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը, ընկերությունն առայժմ չի մանրամասնում։
Հանքարդյունաբերական ընկերության ու պետության հարաբերություններում տեղի ունեցած բոլոր գործարքների հետևանքները, tvyal.com վերլուծական հարթակի ղեկավար, տնտեսագետ Աղասի Թավադյանի դիտարկմամբ, արտահայտված են ՊԵԿ–ի պաշտոնական թվերում։
Նա արձանագրում է, որ 2021-ին ԶՊՄԿ–ն տարեկան 50 մլրդ դրամի հարկ է վճարել պետությանը, իսկ 2022թ–ին` 3 անգամ շատ` մոտ 150 մլրդ։ Տնտեսագետի մեկնաբանմամբ` հարկային պարտավորությունների եռակի աճի պատճառը 2021թ–ի վերջին ընդունված պղնձամոլիբդենային խտանյութի արտահանման տուրքի մասին օրենքն էր, ըստ որի` խտանյութի յուրաքանչյուր տոննայի արտահանման դիմաց հանքագործական ընկերությունները պետք է պետությանը վճարեին որոշակի տուրք, պղնձի խտանյութի դեպքում` 160 հազար դրամ (ԶՊՄԿ–ն 2023 թվականին պարզաբանել էր, որ հարկային ցուցանիշի վրա, այսպես կոչված, հում խտանյութի արտահանման տուրքը ընդամենը 5-6 տոկոս ազդեցություն է ունեցել, վճարված ռեկորդային հարկերի մնացած մասը պայմանավորված է արդյունավետ կառավարմամբ, մետաղների միջազգային գներով, արտարժույթի փոխարժեքով և այլ հանգամանքներով)։
«Եվ այդ տուրքը հանվել է 2023թ–ի հունվարի 1-ից, երբ ԶՊՄԿ–ն իր բաժնետոմսերի ևս 6.8 տոկոսը (ի լրումն նախկին 15%–ի. խմբ.) ընծայել է կառավարությանը։ Փաստացի պետությունը այսպես ասած ստիպողապարտադրողությամբ և պետական լծակների կիրառմամբ դարձել է ԶՊՄԿ–ի բաժնետեր»,– Sputnik Արմենիային ասաց Թավադյանը։
Կառավարության սահմանած հավելյալ տուրքը, տնտեսագետի գնահատմամբ, խոչընդոտ էր դարձել նաև հանքանյութի արտահանման համար. եթե մինչև 2021թ–ը ԶՊՄԿ–ն ՀՀ–ի ամենախոշոր արտահանողն էր, որի արտահանման ծավալները տարեցտարի երկնիշ տոկոսով աճում էին, ապա 2022թ–ին այդ աճը կանգնեց 2021-ի արտահանման մակարդակի վրա։
Թավադյանի խոսքով` կոմբինատը փորձել է այդ ընթացքում արտահանման ուղղությունը շրջել դեպի ԵԱՏՄ, հիմնականում` Ռուսաստան, քանի որ 160 000–անոց տուրքը ԵԱՏՄ արտահանման վրա չէր տարածվում։ Բայց այստեղ էլ որոշակի դժվարություններ կային։ Արդյունքում անգամ 2023-ին տուրքի չեղարկումից հետո ԶՊՄԿ–ի արտահանման ծավալները չաճեցին։ Որոշակի աճ նկատվել է միայն այս տարվա ցուցանիշներում։
Նշենք` պղնձի միջին գինը (Լոնդոնի բորսայում) 2022 թվականին 2021-ի նկատմամբ նվազել է մոտ 6%-ով, 2023-ին` ևս 4%–ով, ինչը ևս կարող էր արտահանման հասույթների աճի դանդաղման պատճառ լինել։
Տնտեսագետի համոզմամբ` հանքարդյունաբերական ընկերության բաժնետեր դառնալով ու խտանյութի արտահանման համար բավական մեծ տուրք սահմանելով`պետությունը փորձում էր սահմանափակել խտանյութի արտահանումը` երկրի ներսում խթանելու համար դրա մշակման ու պղնձի արտադրության նոր հնարավորությունների ստեղծումը։
«Կարող ենք ենթադրել, որ 2022թ–ի արշավը դրան էր ուղղված։ Բայց 2 տարի է անցել, և դեռ տվյալ ուղղությամբ քայլեր չեն իրականացվել, ինչը թույլ է տալիս եզրակացնելու, որ ոչ թե դա էր դրդապատճառը, այլ քաղաքական որոշակի նկատառումները»,– ասաց Թավադյանը։
Ի դեպ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի միակ հանքարդյունաբերական ընկերությունը չէ, որտեղ կառավարությունը բաժնեմաս ունի։ 2024 թ. հունվարի 18–ին Ամուլսարի ոսկու հանքի շահագործման իրավունք ստացած «Լիդիան Արմենիա» ընկերությունը ևս իր բաժնետոմսերի 12.5 տոկոսը որոշեց փոխանցել կառավարությանը` ըստ համապատասխան հուշագրի։
Հատկանշական է, որ այս շահութաբեր ոլորտում իշխանության մասնակցությունը չի վրիպել նաև ԱՄՀ–ի մասնագետների ուշադրությունից։ Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ եթե պետության բաժնեմասը չի ծառայում պետական որևէ նպատակի, ապա կառավարությունը պետք է վաճառի դրանք։
Լրահոս
0