00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
7 ր
Վլադիմիր Ավատկով
Հարավային Կովկասում վերսկսվել է պատմական մրցակցությունը` արտատարածաշրջանային դերակատարների միջև. Վլադիմիր Ավատկով
18:20
3 ր
Աբովյան time
On air
18:25
35 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքուն Նախիջևանի հետ կապի «կալինինգրադյան մոդել» է առաջարկել. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը

© Fotolia / Harald BiebelԵրկաթուղի
Երկաթուղի - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2024
Երկաթուղի
Բաժանորդագրվել
Բաքուն երկու անգամ Երևանին առաջարկել է «կալինինգրադյան մոդելը» Նախիջևանի հետ կապի համար։ Վերջին անգամ նման առաջարկ եղել է Անթալիայում տեղի ունեցած դիվանագիտական ֆորումի ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հայկական կողմը չի մեկնաբանում Ադրբեջան-Նախիջևան կապի համար Բաքվի առաջարկած «կալինինգրադյան մոդելը»։
Ինչպես Sputnik Արմենիային հայտնել են Հայաստանի ԱԳՆ-ից, տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումն արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։
Բաքուն երկու անգամ Երևանին առաջարկել է «կալինինգրադյան մոդելը» Նախիջևանի հետ կապի համար։ Վերջին անգամ այս հարցը բարձրացրել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը այս տարվա մարտի 1-ին Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ՝ այն անվանելով «պոտենցիալ լուծում»:
«Տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումն արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որը պետք է կյանքի կոչվի դրանում ներառված 4 սկզբունքների միջոցով», - նշել են ԱԳՆ-ից։
ԱԳՆ-ն նաև հիշեցրել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևաչափը։ Արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հանձնաժողովների նիստերի, ինչպես նաև համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքների մասին տեղեկատվությունը ներկայացվում է պաշտոնական հաղորդագրություններում:
Հիշեցնենք, որ «կալինինգրադյան մոդելը» առաջարկել է 2021 թվականին միջազգային իրավունքի և միջազգային քաղաքականության իսրայելցի մասնագետ Միխայիլ Ֆինկելը։ Այն ավելի շատ հիմնված է քաղաքական, քան նյութատեխնիկական բաղադրիչի վրա:
ԽՍՀՄ փլուզումից հետո Լիտվան (ինչպես Միության մյուս հանրապետությունները) անկախություն ձեռք բերեց, իսկ Կալինինգրադը, լինելով Ռուսաստանի էքսկլավ, կորցրեց կապը երկրի հիմնական մասի հետ։
Շրջանցելով Հայաստանը. ինչպես է Թուրքիան Պաղեստինն օգտագործում առևտրային ուղիների համար
1997 թվականին Լիտվայի և Ռուսաստանի Դաշնության միջև կնքվել է սահմանային համաձայնագիր։ Ռուսաստանը համաձայնագիրը վավերացրել է այն բանից հետո, երբ համաձայնություն է ձեռք բերվել Կալինինգրադի մարզ ապրանքների առանց վիզայի տարանցման մասին։ 2002 թվականին ԵՄ-ի և Ռուսաստանի Դաշնության համատեղ հայտարարության մեջ ասվում էր, որ տարանցման ռեժիմը չի սահմանափակի Լիտվայի ինքնիշխան իրավունքը՝ իրականացնելու անհրաժեշտ վերահսկողություն և արգելք սահմանի իր տարածք մուտքի համար:
Ներկայում համաձայնագիրը գործում է սահմանափակ ձևաչափով՝ հակառուսական պատժամիջոցների ֆոնին։
Լրահոս
0