https://arm.sputniknews.ru/20240701/banakajin-khaghery-sksvel-en-hh-uzhajinnern-irenc-uzhern-en-pvordzel-kvoghmnvorvoshum-mrcadzevum-77866881.html
Բանակային խաղերը սկսվել են. ՀՀ ուժայիններն իրենց ուժերն են փորձել «Կողմնորոշում» մրցաձևում
Բանակային խաղերը սկսվել են. ՀՀ ուժայիններն իրենց ուժերն են փորձել «Կողմնորոշում» մրցաձևում
Sputnik Արմենիա
Խաղերի ընթացքում առաջիկա օրերին կանցկացվեն հրաձգության, քառամարտի, ռազմականացված կրոսավազքի և փոխանցումավազքի մրցումներ։ 01.07.2024, Sputnik Արմենիա
2024-07-01T20:13+0400
2024-07-01T20:13+0400
2024-07-01T20:14+0400
բանակ
բանակային խաղեր
մրցաշար
հհ պաշտպանության նախարարություն (պն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/01/77865173_0:0:1281:720_1920x0_80_0_0_bb5034d37dc3691861b02b445d1504b5.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հայաստանում մեկնարկել են բանակային խաղերը, որոնց մասնակցում են բոլոր ուժային կառույցների ծառայողները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։«Առաջին օրն անցկացվել է «Կողմնորոշում» մրցաձևից մրցույթը: Մրցավարները հետևել են մասնակիցների գործողություններին, գնահատել նրանց արագությունը, ճշգրտությունը։ Բանակային խաղերի ընթացքում առաջիկա օրերին կանցկացվեն տարբեր զենքերից հրաձգության, քառամարտի, ռազմականացված կրոսավազքի և փոխանցումավազքի մրցումներ»,– ասված է հաղորդագրությունում:Բանակային խաղերին մասնակցում են ՀՀ պաշտպանության, ներքին գործերի, արդարադատության նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների, քննչական, հակակոռուպցիոն կոմիտեների, դատախազության և պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը։ Նշվում է, որ դրանցում ներգրավված են նաև կին ծառայողներ:Մասնակիցները գնահատվելու են և՛ թիմային, և՛ անհատական անվանակարգերում:Մեկշաբաթյա խաղերի արդյունքները կամփոփվեն հուլիսի 7-ին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/01/77865173_92:0:1052:720_1920x0_80_0_0_06c20bbdef7c815fb03da89abcae3bef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բանակ, բանակային խաղեր, մրցաշար, հհ պաշտպանության նախարարություն (պն)
բանակ, բանակային խաղեր, մրցաշար, հհ պաշտպանության նախարարություն (պն)
Բանակային խաղերը սկսվել են. ՀՀ ուժայիններն իրենց ուժերն են փորձել «Կողմնորոշում» մրցաձևում
20:13 01.07.2024 (Թարմացված է: 20:14 01.07.2024) Խաղերի ընթացքում առաջիկա օրերին կանցկացվեն հրաձգության, քառամարտի, ռազմականացված կրոսավազքի և փոխանցումավազքի մրցումներ։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հայաստանում մեկնարկել են բանակային խաղերը, որոնց մասնակցում են բոլոր ուժային կառույցների ծառայողները։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Առաջին օրն անցկացվել է «Կողմնորոշում» մրցաձևից մրցույթը: Մրցավարները հետևել են մասնակիցների գործողություններին, գնահատել նրանց արագությունը, ճշգրտությունը։ Բանակային խաղերի ընթացքում առաջիկա օրերին կանցկացվեն տարբեր զենքերից հրաձգության, քառամարտի, ռազմականացված կրոսավազքի և փոխանցումավազքի մրցումներ»,– ասված է հաղորդագրությունում:
Բանակային խաղերին մասնակցում են ՀՀ պաշտպանության, ներքին գործերի, արդարադատության նախարարությունների, ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների, քննչական, հակակոռուպցիոն կոմիտեների, դատախազության և պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը։ Նշվում է, որ դրանցում ներգրավված են նաև կին ծառայողներ:
Մասնակիցները գնահատվելու են և՛ թիմային, և՛ անհատական անվանակարգերում:
Մեկշաբաթյա խաղերի արդյունքները կամփոփվեն հուլիսի 7-ին: