00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լոուքոստերների «հնարքները»․ ինչ է պետք իմանալ` գերավճար չանելու համար

© Sputnik / Aram NersesyanEurowings-ի ինքնաթիռը
Eurowings-ի ինքնաթիռը - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2024
Բաժանորդագրվել
Բյուջետային ավիաընկերությունների թռիչքների ցածր գներն իսկապես ուրախացնում են, բայց ուրախությունից շատերը մոռանում են էժան ավիաընկերությունների խորամանկ քաղաքականության մասին: Մի քանի պարզ կանոնների պահպանումը կօգնի ձեզ ավելի չվճարել թռիչքի համար:
Լոուքոսթերները երբեմն իսկապես զարմացնում են տոմսերի էժանությամբ։ Սակայն ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։
Առաջին հերթին բացատրենք, թե ինչ է լոուքոսթերը: Այսպիսով, սա ավիափոխադրող է, որն առաջարկում է էժան թռիչքներ՝ ավանդական ուղևորային ծառայություններից՝ սնունդ, ուղեբեռ և այլն, հրաժարվելու հաշվին:
Լոուքոսթերի անվերապահ առավելությունը (իհարկե գնի հետ միասին) այն է, որ նրանք օգտագործում են համեմատաբար նոր ինքնաթիռներ և լավ հետևում են դրանց:
Самолет авиакомпании Ryanair - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2024
Ryanair
Բանն այն է, որ նոր ինքնաթիռն ավելի քիչ ծախսատար է, քան հինը. այն ավելի քիչ վառելիք է սպառում և լուրջ վերանորոգում չի պահանջում, ուստի լոուքոսթերները նախընտրում են գործ ունենալ նոր սերնդի ինքնաթիռների հետ: Ճիշտ է, ավիափոխադրողները նվազեցնում են սրահի ներսում նստատեղերի միջև հեռավորությունը, որպեսզի հնարավորինս շատ ուղևոր տեղավորեն։

Իսկ հիմա՝ լոուքոսթերների խորամանկությունները

Ամեն ինչ սկսվում է արդեն տոմս գնելու ժամանակ։ Պատրաստ եղեք, որ ընկերության կայքում գնման գործընթացում վճարման ենթակա վերջնական գումարը զգալիորեն ավելի բարձր կլինի, քան տոմսերի արժեքը: Փաստն այն է, որ առանց ձեր իմացության դրանում կներառվեն տարբեր ծառայություններ, ինչպիսիք են առաջիկա թռիչքի հիշեցումը կամ ուղեբեռի ապահովագրությունը (նույնիսկ եթե ուղեբեռ չունեք):

Բացի այդ, համակարգը համառորեն կառաջարկի ձեզ վճարել ուղեբեռի համար, ինչպես նաև նախապես վճարել ինքնաթիռի նստատեղի համար, այնքան համառորեն, որ ձեզ կարող է թվալ, թե այլ ելք չկա: Այս բոլոր ծառայություններից վերջիվերջո կարող եք հրաժարվել, պարզապես անփորձ ճանապարհորդը ստիպված կլինի բավականին ջանքեր գործադրել դրա համար:

Ի դեպ, որոշ լոուքոսթերներ հասնում են այն աստիճանի, որ հատուկ նստեցնում են մտերիմ մարդկանց (այսինքն նրանց, ովքեր պատրաստվում են միասին թռչել) միմյանցից հեռու։ Դե, իհարկե, միասին նստելու հաճույքի համար լրացուցիչ վճար գանձելու նպատակով։
Օդանավակայանում գրանցվելը կարող է թանկ արժենալ՝ բառի բուն իմաստով: Ընկերությունների մեծ մասում անմիջապես օդանավակայանում թռիչքի գրանցումը վճարովի է, ուստի ավելի լավ է անցնել այս ընթացակարգը առցանց՝ ավիաընկերության կայքում:
© Photo : Fly OneԱրխիվային լուսանկար
Пассажиры на регистрации рейса Ереван - Мин.воды в аэропорту Звартноц - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2024
Արխիվային լուսանկար
Ուշադիր եղեք ուղեբեռի հարցում: Եթե դուք չեք պատրաստվում սահմանափակվել ձեռքի ուղեբեռով, նախապես վճարեք. օդանավակայանում ստիպված կլինեք վճարել երկու կամ նույնիսկ երեք անգամ ավելին: Ի դեպ, եթե անհանգստանում եք ուղեբեռի համար, կարող եք օգտվել ապահովագրությունից։
Ինչ վերաբերում է ձեռքի ուղեբեռին, ապա այս դեպքում անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրել ընկերության կայքում դրա փոխադրման կանոնները, որպեսզի ճշգրիտ իմանաք թույլատրելի չափերն ու քաշը:
Եվ ևս մեկ կարևոր կետ: Էժան ավիափոխադրողները չեն նախատեսում ուղեբեռի ավտոմատ փոխանցում այն ավիաընկերությանը, որն իրականացնում է հաջորդ թռիչքը, նույնիսկ եթե դա նույն ավիաընկերությունն է: Յուրաքանչյուր տեղափոխման ժամանակ դուք պետք է վերցնեք ձեր ուղեբեռը և նորից գրանցեք այն ձեր հաջորդ թռիչքի համար:
Նախապես հոգ տարեք սննդի մասին։ Ինքնաթիռում անվճար սնունդը բյուջետային ավիաընկերության պարտականություններից չէ: Եթե քաղցած եք, իհարկե, ձեզ սնունդ կբերեն, բայց զգալիորեն բարձր գնով: Նույնը վերաբերում է խմիչքներին և նույնիսկ սովորական ջրին:
© CorplogisticsԱրխիվային լուսանկար
Еда в самолете - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2024
Արխիվային լուսանկար
Ավելի ուշադիր եղեք օդանավակայանների հարցում: Էժան ավիաընկերությունները հաճախ վայրէջք են կատարում փոքր օդանավակայաններում, որոնք գտնվում են քաղաքի կենտրոնից հեռու, կամ նույնիսկ դրա սահմաններից դուրս, քանի որ նման օդանավակայաններում հարկերը և վճարները շատ ավելի ցածր են։ Այդ իսկ պատճառով օդանավակայանից ձեզ անհրաժեշտ վայր տանող ճանապարհը կարող է լրացուցիչ ծախսեր առաջացնել։
Լրահոս
0