00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:15
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանի նախագահի ընտրությունների 2–րդ փուլը թեժ է լինելու. Հայաստանը պե՞տք է անհանգստանա

© AP Photo / Vahid SalemiՄասուդ Փեզեշքիան
Մասուդ Փեզեշքիան - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2024
Մասուդ Փեզեշքիան
Բաժանորդագրվել
Իրանագետը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ բոլորից շատ քվեներ հավաքած Մասուդ Փեզեշքիանն ունի ադրբեջանական արմատներ և բազմիցս աչքի է ընկել խնդրահարույց հայտարարություններով։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը լարված և անկանխատեսելի պայքար է խոստանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց իրանագետ Ժաննա Վարդանյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, Իրանում անցկացված նախագահական արտահերթ ընտրություններում թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ընտրողների քվեների 50 տոկոսը, քվեարկության երկրորդ փուլ կանցկացվի։
«Հաշվի առնելով, որ Իրանում նախագահի ընտրությունների քարոզարշավի վերջին օրերը լի էին անկանխատեսելի զարգացումներով ու անակնկալներով` դժվար է կանխատեսել, թե 2–րդ փուլում ինչ արդյունք կլինի»,– ասաց Վարդանյանը։
Ըստ իրանագետի` ընտրությունների սկզբնական փուլում ֆավորիտ թեկնածուն համարվում էր Մոհամմադ Բաքր Խալիբաֆը, և մրցակցությունն ընթանում էր նրա ու Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլիի միջև։
Վարդանյանի խոսքով` իրավիճակը փոխվեց, երբ սկսվեցին հեռուստաբանավեճերը, և Իրանի առողջապահության ու բժշկական կրթության նախկին նախարար, խորհրդարանի անդամ Մասուդ Փեզեշքիանը կարողացավ իր պոպուլիստական հայտարարություններով առաջ անցնել։
«Եթե ընտրությունների առաջին փուլում պահպանողականները միավորվեին մեկ թեկնածուի շուրջ, ապա նրանց ավելի հեշտ կլիներ հաղթանակի հասնել հենց առաջին փուլում։ Ընտրությունների 2–րդ փուլում իրավիճակն ավելի է բարդանալու, և կողմերը հնարավորինս ավելի շատ գործիքակազմեր են փորձելու խաղարկել իրենց հաղթանակն ապահովելու համար»,– ընդգծեց իրանագետը։
Նրա խոսքով` ընտրությունների` 2–րդ փուլի անցկացման պատճառներից մեկն էլ մասնակցության բավականին ցածր մակարդակն էր` ընդամենը 40 տոկոս, ինչը ռեկորդային էր Իրանի թե նախագահի, թե խորհրդարանի պատմության համար։
«Սա ցույց է տալիս, որ Իրանի հասարակությունը հիասթափված է բոլորից, և դեմքերի փոփոխությունն իր համար առանձնապես մեծ նշանակություն չունի»,– նկատեց Վարդանյանը։
Մասուդ Փեզեշքիանը, որը բոլորից շատ քվեներ է հավաքել, ունի ադրբեջանական արմատներ և, իրանագետի բնորոշմամբ, շատ հակասական կերպար է` բազմիցս աչքի է ընկել խնդրահարույց հայտարարություններով, և հատկապես ազգայնական շրջանակները նրան համարում են անջատողական, ընդհուպ մինչև պանթյուրքիստ։
«Մտահոգիչ դրսևորումներից մեկն այն էր, որ իր քարոզարշավի ժամանակ նա բազմիցս խաղարկեց էթնիկ գործոնը, ընդ որում` ոչ միայն թյուրքախոսների, այլև մյուս փոքրամասնությունների շրջանում։ Առավել մտահոգիչ է նաև այն, որ պատգամավոր եղած ժամանակ Փեզեշքիանը հանդես է եկել նաև հակահայկական, մասնավորապես Արցախյան հակամարտության ժամանակ Ադրբեջանին աջակցող հայտարարություններով։ Եղել են դեպքեր, երբ նա թիրախավորել է նաև հայ–իրանական հարաբերությունները` հարցականի տակ դնելով դրանց մակարդակը»,– ասաց Վարդանյանը։
Որքան էլ Փեզեշքիանը լինի հակասական ու հատկապես հայ–իրանական հարաբերությունների տեսանկյունից ոչ այնքան ցանկալի, սակայն իրանագետը հիշեցնում է, որ Իրանի` հատկապես արտաքին քաղաքականությունը պայմանավորած չէ միայն նախագահի ինստիտուտով, կա համակարգային մոտեցում։
Ըստ նրա` մեծ դեր են խաղում տարբեր ինստիտուտներ` ընդհուպ մինչև հոգևոր առաջնորդը. եթե արտաքին քաղաքականության որևէ գիծ ցանկալի չէ ինստիտուտներից որևիցե մեկին, ապա որքան էլ բարեփոխական լինի կառավարությունը, նրա համար դժվար կլինի տանել իր որդեգրած ուղեգիծը։
Վարդանյանի խոսքով` եթե հիմա Իրանում ձևավորվի բարեփոխական կառավարություն, միևնույնն է` պետական մյուս բոլոր ինստիտուտները պահպանողական են։
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Իրանում կայացել են նախագահի արտահերթ ընտրություններ, որոնք նշանակվել էին Էբրահիմ Ռայիսիի մահից հետո։
Ըստ հրապարակված տվյալների` թեկնածուներից Մասուդ Փեզեշքիանը հավաքել է 10 415 991 քվե, Սայիդ Ջալիլին՝ 9 473 298, Մոհամմադ Բաքր Խալիբաֆը՝ 3,383,340, Մուստաֆա Փուրմհամդին՝ 206 397։ Ընտրելու իրավունք ունեցող 61 մլն քաղաքացիներից 24 միլիոնն են մասնակցել քվեարկությանը։
Լրահոս
0