00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարելի է ենթադրել, որ ԶՄՊԿ-ի նկատմամբ գործընթացները որոշակի քաղաքական նկատառումներ ունեն.Թավադյան

Կարելի է ենթադրել, որ ԶՄՊԿ-ի նկատմամբ գործընթացները որոշակի քաղաքական նկատառումներ ունեն.Թավադյան
Բաժանորդագրվել
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բաժնետեր «Վոլնըրթ Ֆայնենս Լիմիթիդ» ընկերությունը Համաշխարհային բանկի Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում արբիտրաժային հայց է ներկայացրել Հայաստանի դեմ։
Ընկերությունը պնդում է, որ իր ներդրումը Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունում խաթարվել է կառավարության կողմից` քաղաքական դրդապատճառներով իրականացված արշավի հետևանքով, որի նպատակը եղել է կոմբինատում զգալի բաժնեմաս ձեռք բերելը: Մասնավորապես` կառավարությունը «Վոլնըրթին» թույլ չի տվել իրականացնել իր օրինական բաժնետիրական իրավունքները, ինչի հետևանքով ընկերությունն առնվազն 1.2 միլիարդ դոլարի վնաս է կրել։
Թե կառավարության կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը, ընկերությունն առայժմ չի մանրամասնում։ Ի դեպ, Զանգեզուրի մղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանում միակ հանքարդյունաբերական ընկերությունը չէ, որտեղ կառավարությունը բաժնեմաս ունի։ Հունվարի 18-ին Ամուլսարի ոսկու հանքի շահագործման իրավունք ստացած «Լիդիան Արմենիա» ընկերությունը ևս իր բաժնետոմսերի 12.5 տոկոսը փոխանցել էր կառավարությանը։
Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ եթե պետության բաժնեմասը չի ծառայում ի սկզբանե հայտարարված նպատակին, ապա կառավարությունը պետք է վաճառի դրանք։
tvyal.com վերլուծական հարթակի ղեկավար, տնտեսագետ Աղասի Թավադյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ենթադրել է, որ պետություն-ԶՄՊԿ հարաբերություններում որոշակի քաղաքական գործընթաց կա։
Լրահոս
0