00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թրամփը Բայդենից շատ խոսեց. ԱՄՆ նախագահի թեկնածուների առաջին բանավեճը

Բաժանորդագրվել
ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդների առաջին բանավեճը տեղի է ունեցել այս գիշեր:
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը բանավեճի ժամանակ ավելի շատ է խոսել, քան իր իրավահաջորդ Ջո Բայդենը։ Այս մասին հայտնում է միջոցառումը կազմակերպած CNN հեռուստաալիքը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ բանավեճի ողջ ընթացքում Թրամփը խոսել է 40 րոպեից մի փոքր ավելի, Բայդենը՝ 36 րոպեից մի փոքր պակաս։ Բանավեճի ընթացքում Բայդենը հաճախ է ասելիքն ավարտել ավելի շուտ, քան կսպառվեր իր ժամանակը։ Նա հաճախ է մոլորվել, կորցրել մտքի գիծը և խռպոտ ձայնով խոսել մրսածության պատճառով։

Բանավեճի մեկնարկը

Քննարկման առաջին թեման տնտեսությունն էր։
«Երբ նա հեռանում էր, քաոս էր մնացել, բառացիորեն քաոս, և մենք շտկում էինք իրավիճակը: Եվ դա այն է, ինչ մենք անում էինք.. Զարմանում եմ տնտեսության մեջ մեր հաջողությունների վրա։ Իսկ Թրամփի թիմը աղետ է ստեղծել երկրի համար»,–ասել է Բայդենը։
Թրամփն ի պատասխան հայտարարել է, որ տնտեսության և հատկապես աշխատաշուկայի աճը, որով հպարտանում է Բայդենը, վերականգնողական բնույթ է կրում, իսկ գնաճը սպանում է երկիրը:
«Միակ աշխատատեղերը, որոնք նա ստեղծել է, եղել են անօրինական ներգաղթյալների համար և covid-ից վերականգնված զբաղվածությունն է հաշվվել։ Նա ոչ թե լավ, այլ վատ աշխատանք է կատարել» -Ասել է ԱՄՆ նախկին նախագահը։

Պատերազմի սպառնալիքի մասին

ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփն էլ Բայդենին մեղադրել է երկիրը երրորդ համաշխարհային պատերազմի մեջ ներքաշելու մեջ։
«Մենք ավելի շատ ենք մոտ դրան, քան որևէ մեկը կարող է պատկերացնել։Մենքշատ, շատ մոտ ենք երրորդ համաշխարհային պատերազմին», - ասել է Թրամփը CNN հեռուստաալիքով Բայդենի հետ բանավեճի ժամանակ։
Թրամփի շտաբը հայտարարել է, որ հաղթել են Բայդենին հեռուստաբանավեճում
Նախկին նախագահը կրկինհայտարարել է, որ ԱՄՆ-ն դարձել է «երրորդ աշխարհի երկիր» և պետության ներկայիս ղեկավարին նախատել է, որ ԿԺԴՀ-ի, Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդները չեն հարգում և չեն վախենում իրենից:Թրամփընշելէ, որ Բայդենը միայն բողոքում է և ոչինչ չի անում, նրա նախագահության օրոք Ամերիկան ապրում է դժոխքում: Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի համար խնդրահարույց միգրանտների թեմային.
«Երկիր են գալիս անօրինական միգրանտներ, որոնք հետո սպանում, բռնաբարում են կանանց»,–ասել է Թրամփը:
Սպիտակ տան ղեկավարն իր հերթին քննադատել է ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրսբերման մասին իր հակառակորդի` Թրամփի գաղափարը. «Ես երբեք նման հիմարություններ չեմ լսել»,–ասել է նա։
Բայդենն իրեն անվանել է վերջին հարյուրամյակի ընթացքում ԱՄՆ առաջին նախագահը, որի ժամանակ ամերիկացի զինվորները չեն զոհվում երկրի սահմաններից դուրս: Միևնույն ժամանակ, նա չի հիշատակել Աֆղանստանից հեռանալու և ամերիկացի զինվորականների շրջանում կորուստների մասին:

Մտավոր ունակությունների մասին

78-ամյա Թրամփը հայտարարել է, որ ավելի լավ մարզավիճակում է, քան 81-ամյա Բայդենը:
«Ես երկու թեստ եմ անցել մտավոր ունակությունների մասով, նա (Բայդենը) ոչ մի թեստ չի անցել, ես կանդրադառնայի դրան։ Ես հիանալի առողջական վիճակում եմ։ Ես մասնակցում եմ մեր գոլֆ ակումբի առաջնություններին.Դա անելու համար պետք է մտավոր ունակություններ ունենալ, պետք է կարողանալ հարվածել գնդակին: Նա (Բայդենը) չի դիպչի գնդակին,–ասել է Թրամփը»։
Բայդենը հակադարձել է. «Ի դեպ, երբ գոլֆ եք խաղում, դուք ինքնե՞րդ եք տանում Ձեր պայուսակը։ Գլուխ հանո՞ւմ եք, թե՞ ոչ»։
Մասկը ԱՄՆ-ում բանավեճը Բայդենին փոխարինելու նախապատրաստություն է անվանել
Բայդենը նաև հակառակորդին անվանել է «անհաջողակ» և «լուզեր» ։
Ի պատասխան՝ Թրամփը մեղադրել է իր իրավահաջորդին և մրցակցին Չինաստանից գումար ստանալու մեջ և նրան անվանել է «մանչուրյան թեկնածու»:
«Մանչուրյան թեկնածու» տերմինը, որը Ժողովրդական է դարձել հոլիվուդյան երկու համանուն ֆիլմերից հետո, օգտագործվում է օտարերկրյա պետության կամ այլ արտաքին ուժի ազդեցության գաղտնի գործակալների մասին:

Ուկրաինայի, Ռուսաստանի ու Պուտինի մասին

Թրամփը հայտարարել է, որ Պուտինը չէր սկսի իր գործողությունը, եթե ԱՄՆ-ն ղեկավարեր այնպիսի քաղաքական գործիչ, որին ՌԴ նախագահը կհարգեր:
«Սա պատերազմ է, որը չպետք է սկսվեր։ Այն գումարները, որոնք հիմա ծախսվում են պատերազմի վրա, չպետք է ծախսվեին դրա վրա» - ասել է նա։
Թրամփը կրկինհայտարարել է, որ շատ արագ կլուծեր ուկրաինական ճգնաժամը, եթե նախագահ լիներ: Եվ կլուծի հարցը, հենց որ հաղթի ընտրություններում։ Միևնույն ժամանակ, նա անընդունելի է համարել ուկրաինական հակամարտության դադարեցման պայմանները, որոնք առաջ է քաշել Մոսկվան:
Ի դեպ, բանավեճի ընթացքում ընդդիմախոսները «հավասարվել են» Պուտինի հիշատակումների քանակով. թե՛ Սպիտակ տան ներկայիս տերը, թե՛ նախկին նախագահը յոթական անգամ արտասանել են Պուտինի անունը։ Բացի այդ, Թրամփը ելույթի ընթացքում 16 անգամ հիշատակել է Ռուսաստանը, իսկ Բայդենը՝ ոչ մի անգամ։
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 300 մլն դոլար է հավաքել վերընտրվելու քարոզարշավի համար
Միևնույն ժամանակ Թրամփը Զելենսկուն անվանել է «մեծ ծախված», «մեծ վաճառական»։
Ամեն անգամ, երբ Զելենսկին ժամանում է ԱՄՆ, իր հետ գրպանում 60 մլրդ դոլար է տանում։
Բայդենն էլ, ի պատասխան դեմոկրատների, «սարսափ պատմություններն» է գործի դրել` ասելով, որ Ռուսաստանի կողմից ապագայում կարող են հարձակման ենթարկվել ոչ միայն Ուկրաինան, այլև եվրոպական երկրները։ Ավելին, Սպիտակ տան ղեկավարը երկրների ցանկում մատնանշել է նաև Բելառուսը։
«Ի՞նչ կլինի Լեհաստանի հետ։ Ի՞նչ կլինի ՆԱՏՕ–ի անդամ երկրների հետ»,– հարցուփորձ է արել նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ–ում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2024 թվականի նոյեմբերի 5-ին։
Լրահոս
0