https://arm.sputniknews.ru/20240628/pahanjum-enq-vor-hh-varchapety-ev-azh-nakhagahy-nervoghutjun-khndren-arcakhcineric-miasin-77771845.html
Պահանջում ենք, որ ՀՀ վարչապետը և ԱԺ նախագահը ներողություն խնդրեն արցախցիներից. «Միասին»
Պահանջում ենք, որ ՀՀ վարչապետը և ԱԺ նախագահը ներողություն խնդրեն արցախցիներից. «Միասին»
Sputnik Արմենիա
Հայտարարությունում նշվում է, որ արցախցիներին մեղադրող արտահայտություններ են հնչեցնում մարդիկ, որոնք մեղավոր և պատասխանատու են Արցախն Ադրբեջանին հանձնելու, այն... 28.06.2024, Sputnik Արմենիա
2024-06-28T17:56+0400
2024-06-28T17:56+0400
2024-06-28T17:58+0400
հայաստան
արցախ
նիկոլ փաշինյան
ալեն սիմոնյան
«միասին» հասարակական-քաղաքական այլընտրանքային շարժում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/53991367_0:0:1600:901_1920x0_80_0_0_b4ad372c2889270810b510af454a4ce1.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. «Միասին» այլընտրանքային հասարակական–քաղաքական շարժման անդամները պահանջում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրեն Արցախից բռնի տեղահանված ժողովրդի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար։ Այս մասին ասված է շարժման համակարգող խորհրդի տարածած հայտարարության մեջ։Փաշինյանը հունիսի 12–ին ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ ԼՂ կղերաֆեոդալական էլիտայի ներկայացուցիչները, որ ոտքի վրա ճոռոմ կենացներ էին խմում ու մեզ մեղադրում դավաճանության մեջ, 2 ժամում հանձնվեցին, ՀՀ ժողովրդի զրկանքների գնով ձեռք բերված մի քանի միլիարդ դոլարի զենքը սարքին–կարգին, յուղած վիճակում, զինամթերքով հանձնեցին Ադրբեջանին:Նշվում է, որ այդ մեղադրանքների սադրող և բացարձակ սուտ են։ Շարժումը պահանջում է հերքել դրանք՝ ներողություն խնդրելով Արցախից բռնի տեղահանված ժողովրդից։Ընդգծվում է, որ նման արտահայտություններ են հնչեցնում մարդիկ, որոնք մեղավոր և պատասխանատու են Արցախն Ադրբեջանին հանձնելու, այն Ադրբեջանի մաս ճանաչելու, ինը ամիս արցախցիներին շրջափակման մեջ պահող Ադրբեջանին չդատապարտելու համար։ԼՂ հայաթափման թեզերը կապ չունեն իրականության հետ․ տեղեկատվական շտաբի պատասխանը Փաշինյանին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/12/53991367_130:0:1553:1067_1920x0_80_0_0_612099f97da0aec7cff656925ebcb121.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, նիկոլ փաշինյան, ալեն սիմոնյան, «միասին» հասարակական-քաղաքական այլընտրանքային շարժում
հայաստան, արցախ, նիկոլ փաշինյան, ալեն սիմոնյան, «միասին» հասարակական-քաղաքական այլընտրանքային շարժում
Պահանջում ենք, որ ՀՀ վարչապետը և ԱԺ նախագահը ներողություն խնդրեն արցախցիներից. «Միասին»
17:56 28.06.2024 (Թարմացված է: 17:58 28.06.2024) Հայտարարությունում նշվում է, որ արցախցիներին մեղադրող արտահայտություններ են հնչեցնում մարդիկ, որոնք մեղավոր և պատասխանատու են Արցախն Ադրբեջանին հանձնելու, այն Ադրբեջանի մաս ճանաչելու, ինը ամիս արցախցիներին շրջափակման մեջ պահող Ադրբեջանին չդատապարտելու համար։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. «Միասին» այլընտրանքային հասարակական–քաղաքական շարժման անդամները պահանջում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներողություն խնդրեն Արցախից բռնի տեղահանված ժողովրդի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար։ Այս մասին ասված է շարժման համակարգող խորհրդի տարածած հայտարարության մեջ։
Փաշինյանը հունիսի 12–ին
ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ ԼՂ կղերաֆեոդալական էլիտայի ներկայացուցիչները, որ ոտքի վրա ճոռոմ կենացներ էին խմում ու մեզ մեղադրում դավաճանության մեջ, 2 ժամում հանձնվեցին, ՀՀ ժողովրդի զրկանքների գնով ձեռք բերված մի քանի միլիարդ դոլարի զենքը սարքին–կարգին, յուղած վիճակում, զինամթերքով հանձնեցին Ադրբեջանին:
««Միասին» այլընտրանքային հասարակական քաղաքական շարժման համակարգող խորհուրդը և շարժման անդամ, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն իրենց բողոքն են արտահայտում ՀՀ իշխանություններին՝ 12․06․2024թ․ ՀՀ վարչապետի և ԱԺ նախագահի կողմից արցախցիների հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների առնչությամբ, համաձայն որոնց` արցախցիները գործիք և նյութ են ընդդիմության ձեռքին, արցախցիներն ու արցախցի զինվորականներն իրենք են հանձնել Արցախը, վախկոտ լինելով` թողել և փախել են Արցախից»,– ասված է «Միասին» շարժման հայտարարության մեջ։
Նշվում է, որ այդ մեղադրանքների սադրող և բացարձակ սուտ են։ Շարժումը պահանջում է հերքել դրանք՝ ներողություն խնդրելով Արցախից բռնի տեղահանված ժողովրդից։
Ընդգծվում է, որ նման արտահայտություններ են հնչեցնում մարդիկ, որոնք մեղավոր և պատասխանատու են Արցախն Ադրբեջանին հանձնելու, այն Ադրբեջանի մաս ճանաչելու, ինը ամիս արցախցիներին շրջափակման մեջ պահող Ադրբեջանին չդատապարտելու համար։